ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
2015 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 18:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության 72-րդ խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:
Ըստ դեպքի վայրի զննության մասնակից Գ.Հայրոյանի հայտարարության՝ մահացածը հանդիսանում է իր քրոջ ամուսինը` 1969թ-ին ծնված Համլետ Ասատրյանը: Դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ մարմնական վնասվածքներ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հուլիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին։
Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի պահարանի միջից հայտնաբերվել է 10սմ երկարությամբ սև գույնի ատրճանակ: Զննության են ենթարկվել Համլետ Ասատրյանին պատկանող «Նիսսան Պատռոլ» մակնիշի և «Ռոլս Ռոյս Ռայթ» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայրից, դիակից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Քննությամբ պարզվել է, որ ազգությամբ հայ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է, ով Երևան է եկել 2015թ-ի հուլիսի 9-ին և բնակվել նշված բնակարանում։ Դիակը հայտնաբերել է նրա կնոջ եղբայրը՝ Գ.Հայրոյանը, ով անհանգստանալով, որ Հ.Ասլանյանը իրեն չի զանգահարել և իրենց հեռախոսազանգերին չի պատասխանում, 2015թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնացել նշված բնակարան, իր բանալիով բացել բնակարանի մուտքի դուռը և նախասրահում տեսել Հ.Ասլանյանի դին` արնաշաղախ վիճակում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.