23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանգստյան օրերին ադրբեջանական բանակիստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից`համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումներիարդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ shamshyan.com
Նորութիւններ չեն այս մակդիրները, բայց այս յօդուածին գլխաւոր դրդապատճառը եղաւ յիսուն տարիներու ազնիւ բարեկամս: Մի քանի օրեր առաջ երբ մեր տան մէջ հաւաքուած կը խօսէինք ազգային եւ եկեղեցական տագնապեցնող նիւթերու մասին, յանկարծ զիս մեծ անակնկալի մը առջեւ դնելով այսպէս արտայայտուեցաւ. «Ամէն անգամ որ Հռոմէական Եկեղեցւոյ քահանայապետը՝ Պապը տեսնեմ հեռուստատեսիլի վրայ, կաթոլիկ ըլլալս կու գայ»:
Զիս զարմացնողը՝ ճշմարիտ եւ արդար արտայայտութիւնը չէր, այլ բարեկամիս ծայրայեղ ազգայնական նկարագիրն էր, որ զիս պահ մը այլայլեց երբ շարունակեց, ըսելով. «Ինչո՞ւ մերինները ամբարտաւան են եւ ո’չ հաղորդական: Ինչո՞ւ չեն կարեկցիր ժողովուրդի ցաւերուն եւ միայն փառքի եւ դրամի ետեւէն կը վազեն»: Պարզ էր ինծի համար իր ընդվզումը, որովհետեւ Քահանայապետին մօտ կը տեսնէր ՄԱՐԴԸ, ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԸ, ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏԸ որ իր ամէն մէկ քայլին մէջ ցոյց կու տար իր մարդկային կարեկցող նկարագիրը, տիպար եկեղեցականը որ ամբողջապէս կ’արտայայտէր իր աղքատութեան ուխտը իր համեստ կենցաղով:
Իր կենսագրականը գրող խմբագիրը, Ֆրանչեսքա Ամպրոկէդդին հետեւեալ բառերով կը բնութագրէ Պապը. «Ժուժկալ եւզգաստ է իր համեստ կենցաղավարութեամբ: Կը ճամբորդէ հանրային կառքով եւ հեռաւոր ճամբորդութիւններու պարագայինկ‘ընտրէ հասարակաց աժան աթոռներ օդանաւի մէջ: Կ‘ապրի արքեպիսկոպոսարանի շէնքին պարզ, համեստ յարկաբաժնինմէջ: Հռոմ գտնուած օրերուն կը նախընտրէ սեւազգեստ պտտիլ, փոխանակ կարտինալական մանիշակագոյն զգեստին»:
Դիտեցէ՛ք վերեւի առինքնող նկարը. արժանավայել հագուստով, առանց պճնանքի, պարզ երկաթեայ՝ ո՛չ ականակուռ լանջախաչ մը (ո’չ պանակէ եւ ո’չ ալ արծիւ), եւ այս բոլորին մէջէն կ’արտացոլայ իր նկարագրին հարստութիւնը: Քահանայապետին անկեղծ, համեստ ժպիտը մագնիսացուցած է խուռներամ հաւատացեալները, որոնցմէ շատեր հաւանաբար Կաթողիկէ Եկեղեցւոյ չե՛ն իսկ պատկանիր, բայց այդտեղ են այս զարմանահրաշ մարդը տեսնելու, եւ եթէ առիթը ներկայանայ՝ համբուրելու իր աջը եւ ստանալու իր հայրական օրհնութիւնը: Ան քաջութիւնը ունի ամէն տեղ բարձրաձայն ճշմարտութիւնը բացայայտելու եւ յայտարարելու. «Ապրանքներու—ստացուածքներու անարդար բաշխումը կը շարունակուի, ստեղծելովընկերային մեծագոյն մեղքը, որուն աղաղակները կը լսուին մինչեւ երկինք, — իրողութիւն մը, որ կը սահմանափակէ շատերուկարելիութիւնները՝ ունենալու լեցուն եւ ամբողջական կեանք մը: Հոն ուր գործ չկայ, հոն չկայ նաեւ արժանապատուութիւն: Դժբախտաբար՝ երբ հանգիստ են մեր պայմանները, կը մոռնանք կարօտեալները: Չի՛ բաւեր ըսել որ քրիստոնեաներ ենք, այլ պէտք է ապրինք քրիստոնէավայել կեանք մը, ո’չ խօսքով, այլ գործով»:
Վստահ եմ որ շատերու յիշողութեան մէջ տակաւին թարմ են Ապրիլ ամսուն, Վատիկանի մէջ, ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով տեղի ունեցած կրօնական եւ աշխարհական տօնախմբութիւնները: Կը յիշէք՝ ի՜նչ համեստ քայլերով, խաչ մը ի ձեռին —ինչպէս Ինք Քրիստոս պատուիրած է՝ Եթէ կ’ուզես երկնքի արքայութեան արժանանալ, խաչդ առ եւ ետեւէս եկո՛ւր — քահանայապետը կը մտնէր տաճարէն ներս, մինչ մեր երկու մրցակից կաթողիկոսները իրենց թագաւորական-իշխանական-աւատապետական զգեստներով եւ արդուզարդերով մուտք կը գործէին, կարծէք արքայական գահի վրայ բազմելու, փոխանակ խոնարհաբար մօտենալու պատարագեալ Աստուածորդւոյն խորանին:
Ժողովուրդին հետ, ժողովուրդով եւ ժողովուրդին համար: Այս օրերուն երբ մեր հայրենիքի եղբայրներն ու քոյրերը տնտեսական-հասարակական, ընկերային տագնապներէ կ’անցնին, երբ մեր Սուրիահայ եւ Իրաքահայ եղբայրներն ու քոյրերը օրհասական կացութեան մէջ կը մաքառին իրենց գոյութիւնը պահպանելու, ինչպէս նաեւ՝ երբ ա՛յլ յարանուանութեանց հաւատացեալներ կը խողխողուին յանուն քրիստոնէութեան, ո՞ւր են մեր «քաջարի» հովուապետները, արդարութիւն պահանջելու յանուն իրենց անիրաւուած ժողովուրդին աստուածապարգեւ տարրական իրաւունքներուն: Մտէ՛ք ժողովուրդին մէջ կարեկցութեամբ, ձեռք երկարեցէ՛ք կարօտեալներուն, եւ թող ձեր աղքատութեան ուխտը առաջնորդէ ձեզ ձեր նիւթական յանձնառութեանց մէջ. հոն ուր ձեր գանձն է, հոն է նաեւ ձեր սիրտը: Ձեր գանձը ձեր ժողովուրդն է, եւ ժողովուրդն է Եկեղեցին:
Եկեղեցին կենդանի է երբ կենսունակութիւն կայ իր ներսը, երբ կը քալէ ժամանակին հետ, ի հարկին Բաղրամեան հրապարակի վրայ կամ Պուրճ Համուտի փողոցներով, ապահով եւ ինքնավստահ քայլերով, երբ իր ժողովուրդին հետ է եւ կ՛առաջնորդէ զայն նոր դարաշրջանի պահանջներուն եւ ժողովուրդին հոգեւոր պէտքերուն համեմատ: Ո՞ւր է մեր Եկեղեցին այսօր…:
Հայց. Եկեղեցին քասանմէկերորդ դարու մարտահրաւէրներուն դիմաց յստակ կեցուածք մը ունենալու համար անհրաժեշտ է որ ունենայ լուսաւոր մտատիպար եկեղեցականներ, հոգեւոր առաջնորդներ, —ո’չ «օլիկարխ բիզնէսմէն»ներ,—որոնք կարենան խանդավառել ժողովուրդի հոգեկան խոյանքները, անոր բարոյական սկզբունքներու իմացումը եւ ամրապնդեն պատասխանատուութեան ոգին: Ինչպէս Կաթողիկէ Եկեղեցւոյ քահանայապետը, մեր մտատիպար եկեղեցականներն ալ անհրաժեշտ է որ փնտռեն Կիւմրիէն մինչեւ յետին գիւղի աղքատները, զրկուածները, հիւանդները, հալածուածները, Սուրիոյ անօթի-ծարաւ, անգործ եւ անտուն մեր եղբայրներն ու քոյրերը, եւ անոնց խորտակուած հոգիներուն խորը պարտին արթնցնել օրուան զրկանքներուն հանդուրժելու կորովը եւ վաղուան ազատութեան անկորնչելի յոյսը, եւ,Առաքեալներու օրինակով՝ հիւանդներու սնարին մօտ տանին Ս. Հոգւոյ մխիթարութեան շունչը:
Դժբախտաբար, ներկայի եկեղեցականները մեծէն մինչեւ պզտիկ (բացառութիւնները միշտ յարգելի) իրենց կենցաղով, «բիզինէս»-ի հոգեբանութեամբ – մասնաւորաբար անոնք որոնք եկեղեցին եւ եկեղեցականութեան ասպարէզը կը նկատեն լաւագոյն միջոց՝ հարստանալու համար— նոր սերունդներուն մէջ ցամքեցուցած են հոգեկան հայեցողութեան, աննիւթականին եւ բարոյականին տենչացող ազնիւ խոյանքները, եւ խորտակած են անոնց ազնուատենչ իտէալները եկեղեցասիրութեան եւ հայրենասիրութեան: Մեր եկեղեցականները այս բոլորով արդեօք մտահո՞գ են, թէ՝… արդէն յայտարարած են՝ «ինձմէ ետք ջրհեղեղ» (après moi le déluge):
Եկեղեցին պիտի կարենա՞յ վերստեղծել կորսուած ներդաշնակութիւնը իր հոգեւոր առաքելութեան: Ո՞ւր են այն եկեղեցականները որոնք սիրոյ եւ խաղաղութեան ներկայացուցիչները պիտի ըլլան, որոնք պիտի կարենան խանդավառել մեր տառապեալ ժողովուրդի հոգեկան խոյանքները եւ բարոյական իմացումները: Առանց հաւատքի, առանց յոյսի եւ սիրոյ լոյսին, կեանքը տառապանքի շղթայ մըն է մարդկութեան վզին անցուած: Ժամանակն է որ Եկեղեցին աշխուժացնէ իր հոգեւոր առաքելութիւնը եւ զայն կենսագործէ իր ժողովուրդի ամէնօրեայ կեանքին մէջ եթէ մտահոգ է իր ժողովուրդի ապագայով, այլ խօսքով՝ Եկեղեցւոյ ապագայով:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
27 Յուլիս 2015
Շաբաթվա աստղագուշակը՝ 27.07.2015- 02.08.2015
Խոյ.
Այս շաբաթ ձգտեք խուսափել ցանկացած ռիսկային ձեռնարկումներից. նվազագույն է այն բանի հավանականությունը, որ ձեր բախտը կբերի և դրանք հաջողությամբ կպսակվեն: Ցանկալի չէ կարևոր որոշումները միայնակ կայացնելը, նախընտրեք խորհրդակցել ձեր համար վստահելի մարդու հետ: Մեծ է բիզնեսում սխալներ թույլ տալու հավանականությունը:
Ցուլ.
Ցուլերը՝ այս շաբաթ, կարող են հույս դնել ձեռնտու գործարքի վրա, որից խոշոր եկամուտ կստանան: Շաբաթը մեծապես կապված է գործարար ունակությունների վառ դրսևորման հետ: Այն նաև բարենպաստ է հիվանդներին ու կարիքավորներին օգնության հասնելու, ցանկացած հասարակայնորեն զգալի արժեք ներկայացնող նախագծում մասնակցելու համար:
Երկվորյակ.
Շաբաթը զգուշավորություն է պահանջում, այն շատ ավելի բարդ ու ոչ միանշանակ է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Տեղի ունեցող իրադարձությունները նշանի որոշ ներկայացուցիչների համար անսպասելի են և ցավոք, բոլորին չէ, որ հաջողվում է ճիշտ կողմնորոշվել: Առավել անհաջողակներին սպասում են լուրջ ֆինանսական կորուստներ:
Խեցգետին.
Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, սակայն, դրանով հանդերձ, գործերն այնքան վատ չեն, որքան առաջին հայացքից կարող է թվալ:Շաբաթվա ընթացքում հնարավոր է վաղեմի կոնֆլիկտի հարթում: Գուցե, ստիպված կլինեք գնալ զիջումների, սակայն ձեր կողմից զոհողությունը մեծ չի լինի:Շաբաթը բավական հարմար է վաղուց ձեր գլխում հասունացող ստեղծագործական գաղափարների իրականացման համար:
Առյուծ.
Շաբաթը հագեցած է և հետաքրքիր, այն լի կլինի բազմաթիվ իրադարձություններով: Դուք հաճույքով ներգավվում եք հասարակական միջոցառումներին, կազմակերպչական մոտեցում կցուցաբերեք աշխատավայրում և տանը: Այս շաբաթը բարենպաստ է ցանկացած հարաբերություններ սկսելու համար, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մարդը, ում հետ կսկսեք շփվել, ձեզ բազմաթիվ անակնկալներ կմատուցի:
Կույս.
Այս շաբաթ ձեր ճանապարհին կարող են բազմաթիվ արգելքներ հանդիպել, որոնց հաղթահարումը ձեզանից մեծ եռանդ ու ժամանակ կխլի: Հնարավոր են խնդիրներ շփումներում, քանի որ ձեզ ոչ միշտ է հաջողվում ձեր տեսակետը հանգիստ հասցնել շրջապատին: Նման շաբաթը ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելու համար, հատկապես՝ երբ դրանք վերաբերում են համատեղ գործունեությանն ու ամուսնությանը:
Կշեռք.
Բավական ծանրաբեռնված շաբաթ է, միևնույն ժամանակ շատ հանգիստ, աշխատանքի վայրում ամեն ինչ ձեզնից է կախված: Կարելի է ձեռնամուխ լինել լիովին նոր գործերի, չվախենալով անհաջողությունից՝ այս շաբաթ, աստղերը պատրաստ են ձեզ սատարել: Արագորեն ընդլայնվում է ձեր աշխարհայացքը և դուք շաբաթվա ընթացքում նոր բաներ կսովորեք:
Կարիճ.
Շաբաթվա ընթացքում հաջողության հասնելու համար պետք է շատ չարչարվել, սակայն ձեզ համար դա խնդիր չէ. ձեր կենսական ներուժը բարձր է, և դուք հաճույքով եք անում ցանկացած գործ: Հնարավոր է բազմախոստում բիզնես-գաղափարի առաջացում, որը դուք կիրականացնեք շատ արագ:
Աղեղնավոր.
Այս շաբաթ պետք է պատրաստ լինեք տհաճ անակնկալներին: Դրանք, ցավոք, ի հայտ են գալու կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատավայրում ծագում են թյուրիմածություններ, և միշտ չէ, որ կկարողանաք միանգամից իրավիճակից դուրս գալու ելքը գտնել: Զգույշ եղեք դաշնակիցներ գտնելու հարցում, մի համաձայնվեք նրանց հետ, ովքեր քննարկման կդնեն խելացնորհ գաղափարներ, իրականությունից հեռու պլաններ:
Այծեղջուր.
Բարենպաստ շաբաթ է աշխատանքի համար, սակայն ստեղծագործ խնդիրներից ավելի լավ է հրաժարվեք: Դուք հեշտությամբ եք կարգավորում բոլոր այն գործերը, որոնք պահանջում են նստակյացություն, համբերություն և կենտրոնացում: Հնարավոր է որ իրենց մասին հիշեցնել տան վաղեմի խնդիրները, սակայն դուք դրանք կհարթեք շնորհիվ հին ընկերոջ օգնության:
Ջրհոս.
Շաբաթվա առաջին կեսը կլինի բարդ և կանցնի լարված մթնոլորտում: Այդ ժամանակահատվածի իրադարձությունները կպարգևեն բազմաթիվ տհաճ էմոցիաներ: Ստիպված եք լինելու հրաժարվել ծրագրված գործերից: Բացառված չէ, որ ստիպված լինեք նաև ճշգրտումներ մտցնել ձեր կյանքի գլոբալ բնույթի նպատակներում: Հիշեք, որ ձեր կենսափորձը կարող է բավարար չլինել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:
Ջուկ.
Շաբաթը կապված է զգալի ծախսերի հետ, հնարավոր են լուրջ կորուստներ: Դուք ոչ միայն գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները, այլև դառնում եք ձեր բոլոր ցանկությունների գերին, ինչը անհարմարություններ է ստեղծում ոչ միայն ձեր շրջապատի համար, այլ նաև ձեզ համար: Աստղերը խորհուրդ են տալիս միայնակ մնալ, մտորել անցած օրերի իրադարձությունների շուրջ, եզրահանգումներ անել:
Թուրքիայի տարածքում կատարված Սուրուչի գործողությունը միջադեպերից եւ ռմբահարումներից առանձնանում է եւ նոր իրավիճակի նախաբանի հանգամանք է ստանում:
«Իսլամական պետությունն» ընդդեմ քրդական ուժերի պատերազմը տարվում էր թուրքական սահմաններից դուրս, հատկապես Իրաքում եւ Սիրիայում: ԻՊ-ի կողմից քրդական կենտրոնի դեմ իրականացված հարձակումը Սուրուչում` պատերազմի տեղափոխության լուրջ նախադրյալ կարող է նկատվել: Եւ այստեղ անտեղի չեն այն բոլոր վարկածները, որոնք կենտրոնանում են Թուրքիայի կողմից ստեղծված ԻՊ-ի վերահսկողությունից դուրս գալուն եւ թեկուզ քրդական ուժերին հարվածելու նպատակով նույնինքն թուրքական շահերին հարվածելու իրողության վրա:
Քաղաքական տրամաբանությամբ անհավանական չպետք է նկատել նաեւ այն, որ մահապարտի՝ Սիրիայից Թուրքիա թափանցած լինելու հավանականությունը սահմանային գոտիների անվտանգության նպատակով կարող է նպաստել Անկարայի ծրագրերին կամ նույնիսկ արդարացնել թուրքական ներխուժումը Սիրիա` ահաբեկիչների Թուրքիա անցումը կանխարգելելու հայտարարությամբ:
Այս առումով մինչ այժմ խոսքը Թուրքիայից Սիրիա ահաբեկիչների անարգել հոսքի մասին էր. բնականաբար ահաբեկիչներին անցք տրամադրող թուրքական կամուրջը հակառակ ուղղությամբ ևս աշխատում էր, սակայն տարբերությունը այս դեպքում այն է, որ Թուրքիա վերադարձողը այս անգամ գործողություն է կազմակերպում նաեւ Թուրքիայում:
Ամերիկյան զգուշացումները Անկարային սկսել են ձեւ ու մարմին ստանալ. ԻՊ-ը այն գործիքն է, որ իրեն սնողի դեմ կարող է աշխատել, երբ ավելի մեծ կենտրոններից հղվեն համապատասխան ազդանշանները:
Դժվար կացությունների առաջ կանգնած պաշտոնական Անկարայի համար դեմքը փրկելու հատկանիշով բնութագրվող հայտարարությունն այն է, որ Սուրուչի հարձակման թիրախը Թուրքիայի ազգային միասնությունն էր: Թուրքիայի վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը քուրդերին բացառապես Թուրքիայի քաղաքացիներ է նկատում, ովքեր այս տրամաբանությամբ թուրք ազգի կարեւոր բաղադրատարրերն են: Միեւնույն հանկերգն է, որը օգտագործվում է նաեւ
այս դեպքում. Օսմանյան կայսրության ժողովուրդները, այսօրվա Թուրքիայի քաղաքացիները, համատեղ բնօրրանում ապրողները:
Միեւնույն ազգ նկատելով քրդերին, վարչապետի պաշտոնակատարը, սակայն կատարել է երկրորդ հայտարարությունը. ընդունել է, որ Թուրքիայի ազգային միասնությունը (թեկուզ իրենց պատկերացմամբ) այսօր վտանգվել է: Սա հար եւ նման է նախագահ Էրդողանի նախընտրական ճառին, որտեղ ընդգծվել էր Թուրքիայի մասնատման վտանգի առկայությունը` դարձյալ շեշտելով, որ արեւմտյան լրատվամիջոցներն ու հակաիշխանական որոշ ուժեր սպառնում են Թուրքիայի տարածքային ամբողջականությանը:
Դավութողլուի տրամաբանության սահմաններում մնալով հետեւում է այն, որ թուրք ազգի միասնականությունը խախտողները ԻՊ-ի խմբավորումներն են: Հասցեագրումը ուղղակի չէ թուրքական կողմից. ըստ լրատվությունների, դեռեվս ստուգվում են անձնասպանական գործողության հեղինակի ԻՊ-ի հետ ունեցած ենթադրյալ կապերը: Անկարան ուրեմն ցարդ պաշտոնապես չի ամբաստանել ԻՊ-ին` անձնասպանական գործողության հետևում կանգնելու հանցանքով:
Անկախ այն իրողությունից, որ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական գործողությունների վերաձեռնարկելու որոշակի տվյալներ առարկայանում են, պետք է ասել, որ ԻՊ — քրդական ուժեր պատերազմը, որ խորքում Թուրքիա-Քուրդիստանի պատերազմ է, ըստ էության կարող է որոշ դիմափոխություն ապրել ոչ միայն աշխարհագրական վայրի փոփոխությամբ:
Սուրուչը եթե իրոք նախաբան է, սա նշանակում է, որ Թուրքիայի տարածքում ԻՊ-ը փորձելու է հարվածել քրդական կենտրոններին: Իսկ քրդաբնակ շրջաններից մի կարեւոր մաս պատմական առումով հստակ պատկանելիություն ունեն:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Մարդկային բանականությունն ունի երեք բանալի, որոնք բաց են անում ամեն ինչ՝ թիվ, տառ, նոտա: Գիտենալ, մտածել, երազել: Ամեն ինչ դրա մեջ է:
Վ. Հյուգո
Ամբողջ գործը մտքերում է: Միտքն ամեն ինչի սկիզբն է: Եվ մտքերը կարելի է կառավարել: Այդ պատճառով էլ կատարելագործման գլխավոր խնդիրը մտքերի վրա աշխատելն է:
Լ. Ն. Տոլստոյ
Մարդու բանականությունն ավելի ուժեղ է նրա բռունցքներից:
Ֆ. Ռաբլե
Խորհրդածեք առանց շտապելու, բայց գործեք վճռականորեն, զիջեք մեծահոգաբար, բայց դիմադրեք հաստատուն կերպով:
Կ. Կոլտոն
Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է:
Պլատոն
Իմաստությունից բխում են հետևյալ երեք առանձնահատկությունները՝ կայացնել հիանալի վճիռներ, անսխալ խոսել և անել այն, ինչ հարկավոր է:
Դեմոկրիտ
Ոգին ենթակա է այն նույն օրենքին, ինչ որ մարմինը՝ առանց մշտական սննդի գոյության անհնարինությանը:
Լ. Վովենարգ
Թույլ տուր մտքերը հասունանան, բայց ոչ գերհասունանան . գերհասունացած մտքերը, ինչպես և պտուղները, օգտակար չեն լինում:
Վ. Հյուգո
Հիմար մտքեր ունենում է ամեն մեկը, միայն թե խելացին դրանք չի արտահայտում:
Վ. Բուշ
Խելացիությունը նրանում է, որպեսզի իմանալ, թե ինչպես վարվել հաջորդ պահին, իսկ առաքինությունը բուն արարքի մեջ է:
Դ. Ջորդան
Սահմանադրության նախագծի 47-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը պետք է տիրապետի պետական լեզվին: Հետաքրքիր է, որ նման պահանջ չի դրվում նախագահի, վարչապետի կամ կառավարության անդամների համար: Ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի այդպիսի սահմանադրական պահանջ կա Ղազախստանում, որտեղ նախագահի թեկնածուներից մեկին ԿԸՀ-ն չի գրանցել ղազախերենի թեստից կտրվելու պատճառով:
Վարդան Պողոսյանը չի բացառում, որ նման պահանջ կարող է դրվել բոլոր պետական պաշտոնյաների համար: Սակայն, դա մեզանում հազիվ թե կյանքի կոչվի, քանի որ այդ դեպքում մեր խորհրդարանը պարզապես կլուծարվի:
Իսկ ինչպես պետք է ապահովվի այդ պահանջի կատարումը, արդյո՞ք պատգամավորները պետք է հայոց լեզվից քննություն հանձնեն և թեստ լրացնեն:
Թերևս հաշվի առնելով, որ հայրենի խորհրդարանում պատգամավորների մեծ մասը մայրենի լեզվի հետ կապված խնդիրներ ունի, տրամաբանական է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով փորձ կարվի նրանց համար լեզվի իմացությունը, որպես սահմանադրական նորմ չկիրառել:
Ինչքան էլ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, պնդի, որ «Եթե այդ դրույթը մնա, պետք է մեխանիզմ սահմանվի, թե ինչպես է իրականացվելու», միևնույնն է ոչ մի մեխանիզմ, բացի հայավարի՝ զարտուղի ճանապարհով քննությունը հանձնելու տարբերակից մեր շատ պատգամավորների դեպքում կիրառելի չէ: Այլապես պատգամավորների ընտրությունները կարող են կրկնվել խլելով ռեսուրսներ և ժամանակ:
Սահմանադրագետը վստահ է՝ մեր հասարակությունն այնքան աղքատ չէ, որ չլինեն հայոց լեզվին լավ տիրապետող անձինք, այնուամենայնիվ Վարդան Պողոսյանը համոզված է, որ միայն քննարկումների արդյունքում պետք է այս խնդրին լուծում տրվի՝ քննությո՞ւն հանձնել, թե՞ թեստ լրացնել:
Սերֆինգիստի և շնաձկան անակնկալ հանդիպումը բաց ծովում: Տեսանյութը մեկ օրում գրանցել է 7 միլիոնից ավելի դիտում՝ դառնալով YouTube-ի հիթ:
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերն են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ Հանդիսատեսի Համակրանք
մրցանակը, որն ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)
«ԿՈՐԻԶ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ),լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ(2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային.
«Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար.
«Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)
tert.am
ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ
«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ
«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Խրախուսական մրցանակ. «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)
Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանություն
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.