Երեւանի «Արարատի» կազմը համալրել է հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան: Նա «Արարատի» պատմության մեջ առաջին իսպանացի ֆուտբոլիստն է:
Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է 28-ամյա կիսապաշտպանի հետ: Լայնածավալ հարցազրույցը ստորեւ.
— Ռոբերտո, բարի գալուստ «Արարատ»: Կիսվիր քո տպավորություններով:
-Շնորհակալություն: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և խաղալու եմ «Արարատում»: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մեծ հաջողություններ կարձանագրենք: Մեկ շաբաթվա ընթացքում մարզվում էի թիմում և կարող եմ ասել, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Պահանջկոտ մարզիչ ունենք և ջանասիրաբար մարզվում ենք:
—Պատմիր քո կարիերայի մասին:
-Մինչև 16 տարեկանը խաղացել եմ Մադրիդի «Ռեալի» Կանտերայում, այնուհետև տեղափոխվել եմ «Աթլետիկո», հանդես եմ եկել Մադրիդի ակումբի երկրորդ և երրորդ թիմերում:
—Հայտնի է, որ «Ռեալն» ու «Աթլետիկոն» սկզբունքային մրցակիցներ են:
-Այո, բայց ես շատ երիտասարդ էի (ժպտում է): Հիմա շատ բան է փոխվել, սակայն պատանեկան տարիքում չէի մտածում այդ ուղղությամբ: Միակ նպատակս ֆուտբոլ խաղալն էր:
Կասաբելյային հետապնդում է Ժերար Պիկեն
—Ներկայումս հայտնի ֆուտբոլիստներից ու՞մ հետ ես խաղացել «Ռեալում» կամ«Աթլետիկոյում»:
-Մարիո Սուարեսի, Իգնասիո Կամաչոյի, Անտոնիո Ադանի, Էստեբան Գրաներոյի և շատ ուրիշների հետ:
—Անգլիական «Բարնետում» դու խաղացել ես լեգենդար Էդգար Դավիդսի հետ:
-Այո, Էդգար Դավիդսը խաղում և միաժամանակ մարզչական աշխատանք էր կատարում «Բարնետում»: Միասին հանդես էինք գալիս կիսապաշտպանության կենտրոնում: Դա շատ մեծ փորձ էր ինձ համար: Նրա վստահությունը և գնդակին տիրապետելու հմտությունը շատ ուսանելի էին:
—Ինչպիսի՞ն է ֆուտբոլը միլիոնների խաղի հայրենիքում:
— «Բարնետը» հանդես էր գալիս Անգլիայի չորրորդ դիվիզիոնում, սակայն մրցաշարի խաղամակարդակը շատ բարձր էր. Ծանրաբեռնված մարզումներ, արագաուժային ֆուտբոլ, բազմաթիվ երկրպագուներ: Չեմ կարող համեմատել անգլիական ֆուտբոլը նույնիսկ իսպանականի հետ: Իսպանիայում առաջին և երկրորդ դիվիզիոնները բարձր մակարդակ ունեն, իսկ Անգլիայում մրցունակ են նաև 3-րդ, 4-րդ և նույնիսկ` 5-րդ լիգաները: Անգլիացիներն ապրում են ֆուտբոլով:
-2014-ին դու խաղացել ես Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»:
-Ես դժգոհ եմ այնտեղ անցկացրած ժամանակահատվածից: Հասկացա «football»-ի և «soccer»-ի միջև առկա տարբերությունը (ժպտում է): 3 ամիս անց խնդրեցի խզել գործող պայմանագիրը և հեռացա այդ թիմից:
—Մոլդովայի «Միլսամիի» կազմում հանդես ես եկել Եվրոպայի Լիգայում:
—Այո, տանը կարողացանք հաղթել Ղազախստանի «Ակտոբեին» 4:2 հաշվով, սակայն հյուրընկալվելիս պարտվեցինք (0:3) և դուրս մնացինք հետագա պայքարից: Կարծում եմ, որ ֆուտբոլն ու կյանքը Հայաստանում և Մոլդովայում գրեթե նույն մակարդակի վրա են գտնվում: Չէ՞ որ երկու երկրներն էլ նախկինում ընդգրկված են եղել ԽՍՀՄ-ի կազմում:
—Ո՞րն է քո ֆուտբոլային կարիերայի ամենակարևոր իրադարձությունը:
-Կարծում եմ, որ ամեն օր, ամեն մարզում և ամեն խաղ շատ կարևոր են իմ ֆուտբոլային կարիերայի համար: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի անընդհատ բարելավեմ իմ մարդկային և ֆուտբոլային որակները: Այնպես որ, չեմ կարող նշել որևէ կոնկրետ իրադարձություն:
—Հաջողություն ենք մաղթում քեզ` «Արարատի» կազմում:
— Շնորհակալություն:
-
a069d384dea5a245079c87294bb310e9_xl
https://armversion.am/wp-content/uploads/2015/06/a069d384dea5a245079c87294bb310e9_xl.jpg Երեւանի «Արարատի» կազմը համալրել է հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան: Նա «Արարատի» պատմության մեջ առաջին իսպանացի ֆուտբոլիստն է: Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է 28-ամյա կիսապաշտպանի հետ: Լայնածավալ հարցազրույցը ստորեւ. — Ռոբերտո, բարի գալուստ «Արարատ»: Կիսվիր քո տպավորություններով: -Շնորհակալություն: Շատ ուրախ … Continue reading → -
Casabella1
https://armversion.am/wp-content/uploads/2015/06/Casabella1.jpg Երեւանի «Արարատի» կազմը համալրել է հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան: Նա «Արարատի» պատմության մեջ առաջին իսպանացի ֆուտբոլիստն է: Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է 28-ամյա կիսապաշտպանի հետ: Լայնածավալ հարցազրույցը ստորեւ. — Ռոբերտո, բարի գալուստ «Արարատ»: Կիսվիր քո տպավորություններով: -Շնորհակալություն: Շատ ուրախ … Continue reading → -
Casabella2-250x334
https://armversion.am/wp-content/uploads/2015/06/Casabella2-250x334.jpg Երեւանի «Արարատի» կազմը համալրել է հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյան: Նա «Արարատի» պատմության մեջ առաջին իսպանացի ֆուտբոլիստն է: Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է 28-ամյա կիսապաշտպանի հետ: Լայնածավալ հարցազրույցը ստորեւ. — Ռոբերտո, բարի գալուստ «Արարատ»: Կիսվիր քո տպավորություններով: -Շնորհակալություն: Շատ ուրախ … Continue reading →
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.