Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացի բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների և աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում:
Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ողջունում է այն փաստը, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդներ, և որ այս շարժումը զերծ է քաղաքական բնույթից և հանդիսանում է քաղաքացիական հասարակության կողմից համարժեք և հիմնավորված հակազդեցության վառ դրսևորում:
Հանրային խորհուրդը դատապարտում է օտարերկրյա լրատվամիջոցների կողմից հայաստանյան իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելու, դրանք քաղաքականացնելու և անհարկի շահարկելու փորձերը:
Հանրային խորհուրդը դատապարտում է նաև հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից իրականացված անհամաչափ գործողությունները, որոնց հետևանքով տուժել են ոչ միայն քաղաքացիներ, այլև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ կրկին ականատես ենք լինում այն արատավոր գործելաոճին, երբ ցույցը ցրելու և բռնություններ իրականացնելու համար օգտագործվում էին քաղաքացիական հագուստով անհայտ անձիք:
Հանրային խորհուրդը ևս մեկ անգամ հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն, և որ ՀԷՑ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի ու դրանց քննարկումների արդյունքում ի ցույց է դրվել համակարգի ներսում տիրող անառողջ և անվերահսկելի վիճակը:
Հանրային խորհուրդը կոչ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կասեցնել սակագնի բարձրացման որոշումը, իսկ իշխանություններին առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն իշխանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ՝ համակողմանիորեն ուսումնասիրելու ոլորտի հետ կապված խնդիրները, զարգացման հեռանկարները, էներգետիկ համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցը, ոլորտն ազատականացնելու բոլոր հնարավոր ուղիները, էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա տարիների հնարավոր և ցանկալի դինամիկան, վճարումների տարբերակված մոտեցումը և այլ հարցեր:
Բարձր գնահատելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձևավորված քաղաքացիական շարժումը՝ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն հասարակական շարժումներին, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.