Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսական բաժինները հունիսի 23-ից անցում կկատարեն միասնական Վիզաների տեղեկատվական համակարգի (ՎՏՀ):
Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները` մատնահետքեր և թվային լուսանկար, որոնք Շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, համակարգի ներդրումը կօգնի երաշխավորել վիզայի համար դիմողների անձնական տվյալների պաշտպանությունը գողությունից, ինչպես նաև` կկանխարգելի կեղծ ինքնության ներկայացման դեպքերը, որոնց հետևանքով որոշ դեպքերում վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժում են ստանում անձիք, ովքեր իրականում այցի իրավունք ունեն:
«Նոր համակարգի գործարկումից հետո, մեկ անգամ դիմելու պարագայում, դիմողի ներկայացրած տվյալները տեսանելի կդառնան բոլոր հյուպատոսական բաժինների համար: Այսօր, դա այդպես չէ. եթե դուք, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատուն եք դիմել, ես այդ մասին կարող եմ իմանալ միայն անձնագրից: Նոր համակարգի դեպքում արդեն ընդհանուր շտեմարանից հնարավոր կլինի այդ տվյալները վերցնել և անգամ անձնագիրը կորցնելու դեպքում Ձեր տվյալները պահպանված և հասանելի կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Տերեզա Պորցուցեկը:
Հունիսի 23-ից վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան դեսպանատներ` իրենց դիմումները և մատնահետքերը հանձնելու համար: Հաջորդող 5 տարիներին դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենահանվել ՎՏՀ-ում գտնվող դիմողի նախորդ ֆայլից:
«ՎՏՀ ներդրումը կապված է նաև սահմանների հետ: Շենգեն համագործակցության երկրների սահմանը հատելիս, ստուգելով մատնահետքերը, մենք կարող ենք շատ արագ հասկանալ անձի ինքնությունը: Բացի այդ, հինգ տարի ժամկետում դիմողը ձերբազատվում է նոր մատնահետքեր հանձնելու և այդ ընթացակարգը նորից անցնելու անհրաժեշտությունից»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան Հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեֆը:
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն իր հերթին նշել է, որ այս նոր ընթացակարգը հեշտացնում է նաև հյուպատոսների աշխատանքը:
«Նայելով Ձեր ներկայացրած փաստթղթերին` հյուպատոսի համար շատ ավելի հեշտ կլինի պարզել Ձեր այցի նպատակները, որոշում ընդունելու գործընթացը կարագանա և հյուպատոսներն ավելի քիչ սխալներ թույլ կտան»,- ասել է Սուրվիլաիտեն:
Նոր համակարգով մատնահետքեր հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, այն անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետք վերցնել, պետությունների ղեկավարներ, ազգային կառավարությունների անդամներ, նրանց ուղեկցող կանայք և ամուսինները, պաշտոնական պատվիրակության անդամներ, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:
Կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միությունում՝ ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով:
Վիզաների տեղեկատվական համակարգը Շենգենյան համագործակցության անդամ պետությունների միջև կարճաժամկետ այցերի (մինչև 3 ամիս) համար տրվող վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական տեղեկատվական շտեմարան է: ՎՏՀ նպատակն է դյուրացնել վիզաների դիմումների ընթացակարգերը, օժանդակել ԵՄ արտաքին սահմանների մոտ ստուգումների իրականցումը, ինչպես նաև` բարձրացնել անվտանգության ապահովման մակարդակը:
ՎՏՀ ներդրումը կատարվում է տարածաշրջան առ տարածաշրջան` մինչ Շենգենյան բոլոր հյուպատոսական բաժինները միացված կլինեն համակարգին:
tert.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.