«Այդքան հեշտ չի երեխային սպանել ու դրանով ապրել, ինքը ինձ է սպանել, ոչ թե՝ երեխուս, իմ կյանքը իմաստազրկվել է, ունեի-չունեի այդ մի երեխան ունի ու սպանեց, եթե պարզվի, որ իրա մեղավորությամբ է եղել… ուր էլ որ գնա գտնելու եմ»: կայքի թղթակցի հետ զրույցում ասաց 2 օր առաջ «Արմավիր» ԲԿ տեղափոխված և ժամեր անց մահացած ջրաշենցի 4-ամյա երեխայի հայրը:
Ներկայացնելով մինչև հիվանդանոց տեղափոխվելը երեխայի վիճակը՝ հայրը պատմեց, որ տանը միջոցառում է եղել, երեխան կերել է այն է, ինչ բոլորը, իսկ գիշերվա ընթացքում սկսել է փսխել, մրսածության նշաներ են նկատվել, ծնողները կարծել են, որ ստամոքսի խանգարում է փոքրիկի մոտ:
Հաջորդ օրը երեխային տարել են հիվանդանոց, հոր խոսքով՝ երեխան քայլելով բարձրացել հիվանդանոց է մտել, երեխային զննող բժշկուհին ծնողներին ասել է, որ երեխան մնա, կաթիլային կմիացնեն, իսկ հաջորդ օրը կտանեն տուն: Կաթիլային են միացրել, աղիներն են լվացել, սակայն մոտավորապես 4 ժամ անց երեխան մահացել է:
Փոքրիկի հոր խոսքով՝ բժշկուհին իրենց ասել է, որ երեխայի մոտ այդ պրոցեսը մի քանի օր առաջ է սկսել, սակայն հայրը պնդում է, որ դուստրը նորմալ վիճակում է գտնվել, և ոչ ոք իրեն հակառակում չի կարող ապացուցել, քանի որ ինքն ամեն օր այդ երեխայի հետ է ապրել և տեսել նրա վիճակը:
Հայրը նաև նշեց, որ հիվանդանոցի անմխիթար վիճակը տեսնելով՝ չի ցանկացել, որ երեխան մնա այնտեղ և ցանկացել է բուժման կուրսն ընդունելուց հետո տուն տանել, անհրաժեշտության դեպքում նորից բերել հիվանդանոց, բայց բժշկուհին պնդել է, որ երեխան իրենց հսկողության տակ գտնվի, հայրը համաձայնել է. «հենց իրենց հսկողության տակ երեխան մահացավ»:
Հիվանդանոցում երեխայի մոտ մնացել են մայրը և տատիկը։
«Մինչև մահանալը երեխային ցանկացել են ստամոքսի լվացում կատարել, այն դեպքում, երբ երեխան քնած է եղել, քնած մարդու կերակրափողը փակ է լինում, աշխատում է շնչափողը, ինքը լինելով բժիշկ այդքանը չի հասկացել… եթե մարդ քնած է, ոնց կարելի է կերակրափողը խողովակ մտցնել ու ստամոքսի լվացում կատարել»,- նշում է հայրը՝ հավելելով, որ ինքը բժիշկ չի, բայց այդքանը հասկանում է:
Հայրը ենթադրում է, որ կերակրափողի փոխարեն խողովակը մտել է շնչափողը, հեղուկը լցվել է թոքերն ու երեխան մահացել է:
Իսկ մինչ հայրը երեխային տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, որը հիվանդանոցին շատ մոտ է գտնվում՝ երեխան արդեն մահացել է: Երեխային բուժող բժիշկը վերակենդանացման բաժանմունքի բժշկին ասել է. «Ինչ ուզում ես արա, մի բան արա», պատմում է մահացած երեխայի հայրն ու հավելում, որ այդ ամենը նշանակում է, որ բժիշկը գիտեր, որ սխալ բան է արել:
Մեր զրուցակիցը պնդեց, որ ոչ թե բժշկի կողմից անուշադրություն է եղել, այլ ոչ լիարժեք գիտելիքների պատճառով է երեխան մահացել:
Մահացած 4-ամյա աղջնակի հայրը սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության պատասխանին և միևնույն ժամանակ նշում, որ այդ եզրակացության պատասխանը իրեն չի հետաքրքրում. «Ես գիտեմ, թե ինչ ձևով եմ երեխային հիվանդանոց տարել և ինձ չեն կարող հակառակն ապացուցել, եթե անգամ ասեն, որ երեխայի մոտ հայտնաբերվել է վիրուս, որը մահացու էր, ես միևնույն է չեմ հավատալու դրան»:
Երեխայի հոր խոսքով՝ նախնական տեղեկությամբ դատաբժիշկը իրեն ասել է, որ երեխայի մոտ հայտանաբերվել է գլխուղեղի և թոքերի խիստ այտուցվածություն:
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության նախարարության տեղեկացման՝ հունիսի 16-ին 4-ամյա աղջիկը ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Ստացել է վիճակին համապատասխան բուժում։
Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
«Փաստինֆո»
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.