Թուրքիայում հայտնի մտավորական և բազմաթիվ գրքերի հեղինակ Մուրատ Բելգեն թուրքական Taraf թերթում հրապարակած հոդվածում, որը վերնագրված է «Պարզ և հակիրճ առաջարկություններ», ընդդիմադիր ուժերին առաջարկում է կոալիցիա կազմելով՝ վերջ տալ Էրդողանի ու նրա կուսակցության անօրինականություններին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
Այս արդյունքից հետո անելիքը հետևյալը պետք է լինի: Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) դեմ կողք կողքի կանգնած երեք կուսակցություններն իրենց միասնական կեցվածքը պետք է շարունակեն: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ)՝ մեկ կոալիցիայում հայտնվելը շատ հավանական չեմ գտնում: Եթե կոալիցիա պետք է կազմվի, և կարծում եմ, որ պետք է կազմվի, խելքին մոտ է, որ դա կազմվի Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) և ԱՇԿ-ի կողմից: Իսկ ԺԴԿ-ն կարող է դրսից իր ձայներով քաջալերել այս քայլը:
Ինչի՞ համար, կոալիցիա կազմելու նպատակը ո՞րն է
Թուրքիայի արդեն իսկ տկար, թույլ և թերաճ ծնված ժողովրդավարությանը Էրդողանի հասցրած ավերը վերակառուցելու նպատակով է կազմվելու այս կոալիցիան: Այսինքն, ուժերի բաժանումը արդարադատության վրա հիմնված պետք է լինի, որպեսզի Էրդողանի սկսած գործողությունները անվավեր ճանաչվեն:
Մեր քաղաքական բառապաշարում «Դեկտեմբեր 17» անունով հիշվող սկանդալի՝ Էրդողանի որդի Բիլալին տանից տեղափոխած փողերի ու Էրդողանի՝ ամեն տեսակի օրենքի խախտումներով արգելած դատավարության սկսման նպատակով է կազմվելու այս կոալիցիան:
Այս կոալիցիան պետք է նաև պարզելու Էրդողանի՝ Սիրիայի իրադարձություններին միջամտելու նպատակներն ու միջոցները պարզելու համար, MIT-ի (Ազգային հետախուզական կազմակերպություն) և այլ հարցերի լուսաբանման համար:
Կարճ ասած, կոալիցիան պետք է մի մարդու մանևրերի արդյունքում հասարակության խանգարված կյանքի ռիթմը բնական հուն վերադարձնելու համար:
Իհարկե, սրանցից բացի՝ շատ այլ խնդիրներ էլ կան, սակայն կոալիցիան կարող է սահմանափակվել այս նպատակներով և դրանք իրագործելուց հետո գնալ արտահերթ ընտրությունների:
Սակայն իմ ասածները իրականացնելու համար այս պահին «հանրապետության նախագահի» պաշտոնը զբաղեցրած անձը կառավարություն կազմելու պարտականություն պետք է տա ուրիշին: Այդ անձը կարո՞ղ է նման բան անել:
Իմ համոզմամբ՝ չի անելու և չի կարող անել: Նա իր սեփական սուլթանությունը շարունակելու համար պատրաստ է ամեն բան անել: Նույնիսկ եթե դա անելու «տրամաբանական» ոչ մի ճանապարհ չի մնացել, կասկած չունեմ, որ նա մինչև վերջ կռվելու է:
Վստահ եմ, որ նրա կուսակցությունից մինչև այսօր չհնչած ընդդիմադիր ձայներ հիմա են հնչելու: Այժմ այդ կուսակցությունից պատգամավոր ընտրվածները «Էրդողանի հավատարմության» քննությունն անցնելով է, որ հասել են այնտեղ:
Այս ընտրություններով ազատվեցինք մեծ փորձանքից: «Ամբարտավանը» մեծ ապտակ է ստացել: Սակայն գործը չի ավարտվել: Անցնելու մի քանի փորձություններ դեռ կան: Հենց դրանք էլ անցնենք, ժողովրդավարությունը կդադարի հեռավոր օազիս համարվել:
civilnet.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.