Վերջին օրերին ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո այսօր ռեժիսորը արդեն հիվանդասենյակում է, բայց դեռ գտնվում է կայուն-ծանր վիճակում:
Սուրեն Թադևոսյանի ընկերը կայքերից մեկի հետ զրույցում տեղեկացրեց, որ ռեժիսորի առողջական վիճակում փոփոխություն չկա. «Ամեն ինչ սկսվել է շաքարային դիաբետ հիվանդությունից, որի պատճառով ախտահարվել է ոտքը, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրգանիզմի թունավորման: Այս պահին բժիշկները որպես լուծում տեսնում են ոտքի ամբողջական անդամահատումը, բայց փորձում ենք դրանից խուսափել, քանի որ վստահություն էլ չկա, որ ոտքի հեռացումով ամբողջական բուժում կտրվի: Սուրենի մոտ օրգանիզմի թունավորման հետևանքով ախտահարվել են նաև երիկամները, և այս պահին նա չի կարողանում անգամ սնվել կամ ջուր խմել: Այժմ ուզում ենք հասկանալ, թե որքանով հնարավոր և արդյունավետ կլինի արտերկիր տեղափոխելն ու բուժումը դրսում շարունակելը»:
1in.am