Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի գործով տուժող, 24-ամյա Ա.-ին մարմնավաճառությամբ զբաղվելու առաջարկ երբևէ չի եղել, խոստացել են Ռուսաստան տանել՝ մատուցողուհի աշխատելու, սակայն աղջիկը հայտնվել է Դուբայում, որտեղ էլ հասկացել է, թե ինչ նպատակով է այնտեղ հասել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, շարունակվեց գործի քննությունը: Այսօր դատարան էր ներկայացել գործով տուժողներից մեկը, ով մանկատանն է մեծացել:
Երիտասարդ աղջիկն ամբաստանյալ Հերիքնազի և նրա քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ մտերիմ է եղել, անգամ նրանց «մորաքույր» է ասել: Վերջիներս, ըստ տուժողի, հաճախակի են այցելել իրեն և մորը:
Տուժողի խոսքով՝ 2009թ. ինքը ցանկացել է աշխատանք գտնել և այդ մասին տեղեկացրել է գործով ամբաստանյալի քրոջը՝ Բավական Խաչատրյանին, ով արդեն իսկ դատապարվել է 11,5 տարվա ազատազրկման՝ թրաֆիքինգի մեղադրանքով, վերջինս էլ ասել է. «Ուզո՞ւմ ես ուղարկեմ քեզ Մոսկվա Հերիքնազի մոտ մատուցողուհի աշխատելու»:
Աղջիկն իր համաձայնությունը տվել է: Ըստ պայմանավորվածության՝ Հերիքնազն ինքնաթիռի տոմս գնելու և այլ ծաղսերի համար նախատեսված գումարն ուղարկել է քրոջը՝ Բավականին, պայմանով, որ տուժող Ա.-ն աշխատելու է, կվերադարձնի:
Մեկնման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարգավորել են և միայն 2010թ. հունվարի 7-ին՝ մեկնելու օրը, տուժողն օդանավակայանում՝ մինչև ինքնաթիռի օդ բարձրանալը, սպասասրահում կարդացել է, որ իրականացվում է Հայաստան-Դուբայ չվերթը, հասկացել է, որ մեկնում է Դուբայ և ոչ թե՝ Ռուսաստան:
Աղջկա զարմանքը մեծ է եղել, խուճապի է մատնվել և չի կողմնորոշվել, թե ո՞րն է ճիշտ՝ մնա՞լը, թե՞ մեկնելը, սակայն, այնուամենայնիվ, ինքնաթիռ է նստել:
Արդեն ինքնաթիռում պարզել է, որ կան ևս մի քանի հայ աղջիկներ: Նրանցից մեկից ճշտելով, որ իր մոտ առկա փաստաթղթերից ամենակարևորը ելքի արտոնագիրն է և որ առանց որի տվյալ պետություն չի կարող մուտք գործել, պատռել է այն, որպեսզի տեղ հասնելով՝ իրեն հետ ուղարկեն հայրենիք:
«Դուբայում նորմալ աշխատանք չկա, կանանց տանում են՝ մարմնավաճառությամբ զբաղվելու և ստրկացնում են»,- դատարանում ասաց տուժողը:
Դուբայի օդանավակայանում տուժողը, ով բացի ռուսերենից, այլ օտար լեզվի չի տիրապետում, աղջիկներից մեկի օգնությամբ զանգահարել է Երևանում գտնվող Բավականին և ասել, որ վիզան կորցրել է:
Դրանից հետո նրան է զանգահարում Հերիքնազը, ով, ըստ նախնական պայմանավորվածության, «Ռուսաստանում» պետք է իրեն դիմավորեր, և ասել է` «մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի»: Նա նաև ասել է, որ գումար կուղարկի իրեն՝ սննդի և հեռախոս գնելու համար, որպեսզի կապի մեջ լինեն:
Հերիքնազը խոստումը կատարել է, գումար է ուղարկել՝ մոտ 100 դոլար: Դրանով էլ տուժողը սնունդ է գնել և հեռախոս, սակայն բջջային հեռախոսի քարտ չի գնել, որպեսզի կարողանա խոսել:
Տուժողը հաջորդ օրը վերադարձել է Հայաստան, որտեղ նրան դիմավորել է ամբաստանյալի քույրը:
Ի վերջո տուժողը Հերիքնազի հետ հեռախոսազրույցում հարցրել է նրան, թե Դուբայում ինքը որպես ինչ էր աշխատելու, և ստացել պատասխան. «գիշերը գնալու էինք, առավոտը գայինք»:
Պաշտպանական կողմի այն հարցին թե, ինչո՞ւ այսքան տարի անց է միայն տուժողը բարձրաձայնում այդ մասին, վերջինս ասաց, որ 3 տարի ոչ մեկին ոչինչ չի ասել, մտածել է մորքույրն է, թյուրիմացություն է եղել, սակայն երբ պարզել է, որ Հերիքնազի քույրը իր մորից պահանջել և ստացել է Դուբայ մեկնելու տոմսի գումարը, այդ ժամանակ էլ ասել է:
«Փաստինֆո»
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.