Երթ 1978 թվականին ես ընդունվում էի կոնսերվատորիա, գրեթե բոլոր բաժիններում մրցույթ էր: Մասնավորապես, 10-ից ավելի դիմորդներ հավակնում էին վոկալիստների համար նախատեսված 5 տեղի համար: Ես այն ժամանակ մտածում էի՝ իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին տարեկան 5 երգիչ, շատ չի՞: «Ձարգացած սոցիալիզմի» դեպքում նման տրամաբանությունը գուցե ճիշտ էր, մարդիկ ընդունվում էին բուհ՝ մասնագիտություն ստանալու և «ժողովրդական տնտեսության» այս կամ այն «ճյուղում» աշխատելու նպատակով: Հիմա «մեզ այդքան երգիչ պետք չէ» արտահայտությունն իմաստ չունի, որովհետև ցանկացած մարդ, եթե քննություն է հանձնել, իրավունք ունի ստանալ իր ուզած կրթությունը, իսկ թե ինչ է նա անելու այդ կրթության հետ՝ դա արդեն իր անձնական գործն է: Հավանաբար, հենց այդ պատճառով հիմա կոնսերվատորիայի ամեն մի կուրսում սովորում է մի քանի տասնյակ երգիչ:
Նույնը՝ կուսակցությունները, թերթերը, կայքերը: Գրեթե ամեն օր կարելի է լսել, որ դրանք շատ են, որ մեզ այդքան պետք չէ, որ դրանց մեծ մասն անորակ է, որ մեր փոքր հանրապետությունում այդքան շատ չեն կարող լինել և այլն: Ի՞նչ է նշանակում՝ մեզ այդքան կայք պետք չի: Ու ինչ-որ մեկը ինչ-որ չափանիշներով պետք է դրանց քանակը սահմանափակի՞: Ես չեմ հավատում որևէ մեկի չափանիշների անաչառությանը:
Վերապահում անեմ՝ խոսքը ոչ պետական կառույցների մասին է: Պետական հիմնարկների դեպքում, հակառակը՝ օպտիմալացմանն ուղղված հարցադրումները միանգամայն ճիշտ են: Մեր նման փոքր երկրին պետք չեն այդքան շատ նախարարություններ և կառավարման այլ հիմնարկներ, եղած հիմնարկներում պետք չեն այդքան շատ աշխատակիցներ: Հայաստանի նման երկրում պետք չի 131 պատգամավոր: Երկու անգամ ավելի փոքր օրենսդիր մարմինը մեզ լրիվ բավարար է: Որովհետև պետական կառույցները ծախսում են հարկատուների փողերը: Ինչպես տեսնում եք՝ ոչ այնքան արդյունավետ:
Առավոտ
Խմբագրական
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.