Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրելի զգեստը դարձել է պատանը։ Դրա պատճառը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահապատժի վճիռն է, քանի որ Մերձավոր Արեւելքում իսլամիստ նախագահի միակ համախոհը Էրդողանն էր։ Այս մասին Bild գերմանական պարբերականում հրապարակած հոդվածում գրում է թուրք սյունակագիր Էրթուղրուլ Օզքոքը։
Նախընտրական քարոզարշավի իր ելույթներում նա ինքն իրեն Մուրսիի հետ է համեմատում եւ հայտարարում, որ հայտնվել է մութ ուժերի սպառնալիքի տակ։ Էրդողանը խոսում է իր՝ նահատակ լինելու մասին. «Երբ մենք քաղաքականություն մտանք, դրանով իսկ մեզ համար պատան կարել տվեցինք»,- իր ելույթներում հայտարարում է Էրդողանը, գրում է հեղինակը։
Մուրսիին մահապատժի դատապարտելու օրը նա քննադատել էր դատավճիռը՝ ասելով, թե կախաղան են հանում ժողովրդի կողմից ձայների 52 տոկոսով արդար ընտրված նախագահին։ Զուգահեռներ անցկացնելով իր հետ՝ Էրդողանը առանց որեւէ լուրջ հիմքի հայտարարել էր, թե «մութ ուժերը» իր մահապատիժն են ուզում, քանի որ ինքն էլ է նախագահ ընտրվել ձայների 52 տոկոսով, շարունակում է հոդվածագիրը։
Էրդողանը հասավ նրան, որ մինչեւ անգամ հարձակվեց New York Times-ի վրա՝ թերթին մեղադրելով անամոթության եւ հանդգնության մեջ այն պատճառով, որ թերթը անցյալ շաբաթ քննադատել էր նրան, գրում է թուրք լրագրողը եւ հարցնում. «Ի՞նչն է այդքան նյարդայնացնում Էրդողանին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություննե՞րը։ Նա պլանավորում է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, ինչը նրան հնարավորություն կտա Պուտինի ոճով սուլթան ձեռնադրվել։ Իսկ New York Times-ն ու այլ անկախ թերթերը միայն խանգարում են նրան։ Այդ պատճառով էլ շրջելով քաղաքից քաղաք՝ նա իր ելույթներում իր կուսակցության քննադատներին անվանում է անաստվածներ, անհավատներ, վիրավորում ազատ մամուլը եւ ընդդիմադիրներին։
Էրդողանը շատ լավ հասկանում է, որ եթե քրդական «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը», կանխատեսումների համաձայն, հաղթահարի անցողիկ 10 տոկոսի շեմը եւ մտնի խորհրդարան, նախագահի վախերը կիրականանան, եւ նա հավանաբար կստանա այդքան երազած սպիտակ պատանը»,- եզրափակում է հեղինակը։
news.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.