Իմ կյանքում եղել են կանայք, որոնց հիշելիս, գոհունակություն եմ կարդում Աստծուն, որ ինձ շնորհել էր նրանց ճանաչելու, նրանցից բարոյական դասեր առնելու, նրանց մսեղենը ճաշակելու իրավունքը: Սրանք ինտելեկտուալ պոռնկուհիներ էին, որոնք սիրում էին ունենալ անձնական կյանքի քրոնիկոններ՝ զարդարված հատկապես նշանավոր մարդկանց դիմանկարներով: Սրանց չեն հետաքրքրում իրենց մերձեցողների առնանդամի մեծությունը, կենակցության տևողությունն ու վերաբերմունքի ձևերը: Միայն թե վերջիններս գրանցվեն իրենց հիշողությունների մատյանում՝ իբրև պոռնո-քրեստոմատեական երևույթ:
Սրանք մեկ օրվա ընթացքում երկու և ավելի առնանդամ ճաշակած քառասունն անց կանայք էին, որոնց համար կենակցությունը գործ էր, իսկ տղամարդը՝ գործիք: Այսպիսի կանայք շուտ էին կողմնորոշվում, թե այս կամ այն տղամարդուն պատշաճ հաճույք պատճառելու համար գայթակղության ինչպիսի ժեստեր են պետք: Եղան կանայք, որոնցից ոչինչ չստացա, բայց հասկացա վտանգի գինը սեռական շփումների ընթացքում: Այս տեսակ կանանցից սովորում ես զգուշանալ և խորամանկել՝ դառնալով իրենց տեսակը քո սեռում:
Վերջին շարքի կանայք կարող են ստել՝ նայելով քո աչքերին, այնպես ստել, որ ամաչես կասկածել: Այս տեսակին պատկանող պոռնիկների համար սուտը սեքսուալ ծեսի քողարկող մասն է: Այս տեսակի կանայք առաջին անգամ խաբում են՝ մեծ դժվարությամբ ստելով: Երբ հաղթահարում են հավատի պատնեշը, իրենց ամուսիններին համոզելով չեղածի մեջ, այլևս սուտը դառնում է սովորություն և արդեն չստել չեն կարողանում: Վերջին տեսակի կանանցից էր Կատարինեն, ում ասած սուտը համոզիչ էր, ինչպես իր գեղեցկությունը,որով ես հրապուրվում էի կամա թե ակամա:
Կատարինեն աթեիստ էր, բայց նրա խոսքը հնչում էր արժանահավատ և համոզում էր անգամ ամենակասկածամիտ մարդուն:
— Ես քո որերո՞րդ ամուսինն եմ,- թախանձեցի նրան,- ձեռքդ դիր խղճիդ և ասա ճշմարտությունը: Ուզում եմ հանգիստ քնել՝ քեզ իմ գրկում ունենալով:
— Չորրորդը՝ ըստ շարադասության և միակն՝ ըստ էության: Դու իմ միակ, անկրկնելի, հեքիաթային: Սիրում եմ անսահման: Գժվում եմ…
Ես հավատում էի նրան: Հավատում էի կռապաշտի անձնուրացությամբ, կուրորեն երկրպագելով, հակառակ իմ կամքի: Սիրահարված մարդը կամազուրկ է լինում:
Կատարինեի հետ մենք խորհրդավոր զրույցներ ենք ունեցել մարդու գոյության և մահվան շուրջ: Ես մեկնաբանում էի Ալբերտ Շվեյցերի տեսությունը վախճանաբանության մասին: Ըստ այդ փիլիսոփայի՝ մահը մարդու ֆիզիկական գոյությունն է ընդհատում ընդամենը, իսկ հոգին բարձր անում է երկինք:
Մինչդեռ վախճանը վերացնում է մեռնողի հիշատակը ապրողների հիշողության մեջ: Կատարինեն հիանում էր իմ մտավոր կարողությամբ, բայց ափսոսում էր, որ միայն մտավորէր իմ ունեցվածքը: Այս պարագայում նրա մեջ խոսում էր ընչաքաղցը, մամոնայի մոլուցքով տառապող էգը: Որովհետև նրան զբաղեցրել են, կենակցել են, բայց չեն սիրել: Նման տիպի կանայք որքան էլ գեղեցիկ, այնուամենայնիվ, չեն սիրվում:
Մերուժան
Շարունակելի…
Առեղծվածը՝ Մաս 1, Մաս 2, Մաս 3
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.