25.05.2015 — 31.05.2015
Խոյ. Այս շաբաթ կենտրոնացեք աշխատավայրում և հրաշքների սպասեք: Միայն պետք է նախօրոք պլանավորել աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերը: Փորձեք չհոգնել՝ձեզ ծանրաբեռնված շաբաթ է սպասվում: Շաբաթվա ընթացքում պետք է խուսափել դատարկ խոսակցություններից՝ խնայեք ժամանակը: Հանգստյան օրերը անցկացրեք ընկերների հետ:
Ցուլ. Շաբաթվա ընթացքում կունենաք ընկերների հետ ժամանակ անցկացնելու մի քանի հրավեր: Ձեր բարյացկամությունը և աշխատասիրությունը կգնահատվի ղեկավարության կողմից: Պետք չէ կարևոր գործերը աչքաթող անել: Կունենաք գործնական առաջարկներ: Հանգստյան օրերը նվիրեք զբոսանքին:
Երկվորյակ. Ձեր էներգիան այս շաբաթ չի թողնի հանգիստ նստել տեղում: Վատագույն դեպքում կստանձնեք կազմակերպիչի գործը: Այս շաբաթ դուք կունենաք բոլոր շանսերը ձեր կողմը գրավելու ամենաքմահաճ մարդկանց: Կլինեք ուշադրության կենտրոնում, կարժանանաք ամենամեղմ վերաբերմունքի, բայց պետք չէ քիթը ցցել:
Խեցգետին. Այս շաբաթ այն որոշումները՝ որոնք կապված են ձեր ապագայի հետ, կայացրեք ինքներդ և հաստատակամ, մի լսեք շրջապատի խորհուրդները: Հիմա ժամանակն է մտածել շատ ավելի խորը: Շաբաթը դրական լիցքեր կբերի, նույնիսկ կունենաք փոքրիկ հանգիստ: Շաբաթվա վերջում ակտիվ մասնակցություն ունեցեք աշխատանքի վայրում նոր գործերին, դրանք ձեզ հաջողություն կբերեն:
Առյուծ. Այս շաբաթ դուք ունեք հաջողության հասնելու բոլոր շանսերը: Դուք նոր գործ կսկսեք, դա ձեզ կտա հնարավորություն ձեռք բերելու նոր ծանոթություններ: Շաբաթվա ընթացքում փորձեք որոշ բաներ փոխել ձեր կյանքում, դա կօգնի և ձեզ, և ձեզ շրջապատող մարդկանց: Այդ փոփոխությունները դրական կազդեն ձեզ վրա: Ձեր խնդիրները և սխալները մի բարդեք մտերիմների վրա: Շաբաթվա վերջում, մոռացեք աշխատանքի մասին:
Կույս. Այս շաբաթ զբաղվեք ավելի թեթև աշխատանքով: Մի կաշկանդվեք արտահայտել ձեր մտքերը և մի հիասթափվեք եթե ձեր գործերը այնպես չեն ավարտվի, ինչպես պլանավորել էիք: Փորձեք դրությունը օգտագործել ձեր օգտին: Շաբաթվա վերջում միգուցե չկարողանաք մեկնել հանգստի: Վստահեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ չի հիասթափեցնի:
Կշեռք. Եթե ուզում եք շաբաթը անցնի խաղաղ և հանգիստ, ապա փորձեք հեռու մնալ խոսակցություններից և չվիճել շրջապատի մարդկանց հետ: Կոլեգաները հիացած չեն լինի ձեր աշխատանքից, բայց պետք չէ ականջ դնել նրանց փսփսոցներին՝ փոխարենը ղեկավարությունը գոհ կլինի: Գործեք ինքնուրույն, միայն ծայրահեղ դեպքում դիմեք օտարի խորհրդին: Պետք չէ վախենալ սպասվող փոփոխություններից՝ ամեն ինչ գնում է դեպի լավը:
Կարիճ. Շաբաթվա սկզբում պետք է լուրջ մտածել, որոշ հարցերի շուրջ և իրականացնել մտածածը: Ձեր տրամաբանական մտքերը կբերեն հաջողություն: Շուտով ձեզ պետք կգա նոր էներգիա՝ նոր գործի համար: Շաբաթվա կեսին չնայած ձեր հոգնածությանը և ծանրաբեռնվածությանը հանգիստ կազմակերպեք ձեզ համար: Շաբաթվա վերջը հիանալի է գնումների համար:
Աղեղնավոր. Այս շաբաթ ձեզ որոշ մտքեր կփորձեն շեղել աշխատանքից, բայց դուք պետք է հավաքեք ձեզ և մնաք աշխատանքի մեջ: Շաբաթվա ընթացքում եղեք զգոն որպեսզի չտաք այնպիսի խոստումներ որոնք չեք կարողանա կատարել: Պետք է լինել ճշտապահ: Շաբաթվա կեսում անհրաժեշտ կլինի ամբողջ էներգիան կենտրոնացնել մեկ գործի վրա: Հանգստյան օրերին ոչինչ մի պլանավորեք, միայն վայել եք ձեր բաժին հանգիստը:
Այծեղջուր. Այն գործը, որը վաղուց եք պլանավորել ավարտել և ինչ որ բան խանգարել է այն ավարտին հասցնել, այս շաբաթ ճիշտ ժամանակն է ավարտելու: Այս շաբաթ ձեր բոլոր գործերը հաջողությամբ կավարտվեն, ինչն էլ ձեզ կտա բարձ ինքնազգացողություն: Միայն խուսափեք հապճեպ որոշումներից: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի դրական և հաճելի մթնոլորտում:
Ջրհոս. Այս շաբաթ աստղերը հուշում են, որ լրջությամբ և խոհեմությամբ կհասնեք ձեր ուզածին և կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Եթե դուք չխճճվեք ձեր գործերի մեջ, ապա շաբաթվա ընթացքում կլինեն նաև ռոմանտիկ պահեր: Այնպես, որ լցվեք դրական լիցքերով և թուլացեք, ամեն ինչ իր տեղում է: Շաբաթվա վերջում դուք հնարավորություն կունենաք ամրապնդելու ձեր դիրքերը աշխատավայրում:
Ձուկ. Այս շաբաթ համեմատած վերջին օրերի հետ ավելի ծանրաբեռնված կլինեք: Դուք պետք է կատարեք ձեր խոստումը: Ձեր նպատակներին հասնելու համար պետք չէ ձգձգել ժամանակը կամ երկարացնել ճանապարհը, պետք է կենտրոնանալ և հստակ առաջ գնալ: Հանգիստը՝ եթե իհարկե դրա համար ժամանակ կունենաք, նախընտրելի է անցկացնել խաղաղ միջավայրում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.