Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման ընթացակարգը թվում է, թե բավական բարդ է եւ թեւակոխելի հետեւողական հանգրվաններ է ներառում:
Թե՜ ԵՄ-ի եւ թե ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից հնչում էին տեսակետներ, որ Վիլնյուսից հետո, պահը հասունացել է ստորագրելու նոր վերամշակված փաստաթուղթ, որը կճշտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հայեցակարգը: Ավելին. կար տեսակետ, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար պատրաստել է այնպիսի փաստաթուղթ, որի իրավադրույթները չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցությանը: Շրջանառության մեջ դրված այս տեսակետները հատում էին համոզիչի սահմանը, երբ ՌԴ-ի արտգործնախարարը այս մասին ակնարկում էր՝ հիշեցնելով հակասությունների բացառման անհրաժեշտությունը:
Ռիգայում ասոցացման նոր փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ի՞նչ է Ռիգան ապահովել ՀՀ-ի համար:
ա.-Նոյեմբերին սկսած ԵՄ-ՀՀ խորհրդատվությունները ավարտվել էին մարտին: Սա նշանակում էր, որ այս ամիսների միջեւ ընկած ժամանակահատվածում ԵՄ չուներ լիազորություն վերաբանակցելու ՀՀ-ի հետ: Խորհրդատվությունների կարգով տեղի ունեցող երկխոսության փուլը ավարտվել է մարտին։ բ.- Եզրակացվել է, որ բանակցությունները վերսկսվեն: Ուրեմն, անցման նախաբանը հայտարարվել է` խորհրդատվությունից բանակցություն: Այլ խոսքով, համաձայնությունը կայացել է, որ մոտակա ժամանակները Եւրամիության խորհուրդը կհաստատի այդ լիազորությունը բանակցող կողմի համար: Գ. Բանակցելու լիազորության հաստատումից հետո կսկսվեն բանակցությունները` մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ` ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման եւ զարգացման:
Իրավական նոր փաստաթղթի ձեւակերպումից եւ ստորագրությունից հետո ՀՀ-ն եզակի կարգավիճակ կարող է ստանալ: Այն կլինի ԵՏՄ-ի անդամ միակ պետությունը, որի համար ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ասոցացման հատուկ փաստաթուղթ կմշակվի: Այստեղ է, որ կսկսի արդյունավորվել «Եւ Եւ»-ի վարքագիծը: Մոտակա ժամանակները միջազգային պրակտիկայում կարող են անորոշություն ենթադրել: Ողջամիտ ժամկետ հասկացողությունը նման է մոտակա ժամանակների պատկերացմանը: Համենայնդեպս, թվում է, որ ԵՄ-ն ի՛նքն է շահագրգռված ՀՀ-ն դեպի իր ուղղություն հրավիրելու: Այս բոլորին զուգահեռ, Ռիգայում ընդունված Հռչակագրում նշվել է եւս մի կարեւոր ուղղություն, որը վերաբերում է շարժունակության բնագավառին։ Խոսքը՝ ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացի մասին է: Այստեղ եւս հստակացումներ են անհրաժեշտ:
Մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ Երեւանը կնքել էր համաձայնագրեր ԵՄ-ի հետ, որոնք սկսեցին գործել այս տարվա հունվարից: Ռիգան հաստատում է, որ այս բնագավառի վերաբերյալ պիտի սկսի նոր գործընթաց, որը ի վերջո պիտի հանգի վիզային ռեժիմի ազատականացմանը։
Վերջապես, Ռիգայի հռչակագիրը ՀՀ-ին վերաբերող մասով խոսում է տարբեր ոլորտների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս բոլորը շեշտում են, որ ԵՄ-ն ի՛նքն առաջադրանք ունի ՀՀ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու:
Մոտակա ժամանակները (արդեն աշնանը) Երեւանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնախումբը նախագահին կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը: Մինչ այդ, բարեփոխումների հանձնախումբը հոդված առ հոդված նոր նախագիծը կքննարկի Եւրոպական խորհրդի սահմանադրագետների հետ (ծանոթ` Վենետիկի հանձնախումբ):
ԵՄ-ի ասոցացման եւ նոր Սահմանադրության որդեգրման միջեւ կարելի է տեսնել գործընթացների զուգահեռներ: Երեւանը, հանրապետության նոր սահմանդրությունը կհամաձայնեցնի եւրոպական համապատասխան կառույցների հետ: Սա կարեւոր հանգամանքներից մեկը կարող է լինել, որ ՀՀ-ն ստանա եզակի կարգավիճակ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներառվելու Արեւելան գործընկերության ասոցացման գործընթացներում: Նոր Սահմանադրության նախագիծն ու ԵՄ-ի հետ ասոցացման նոր իրավաթուղթը կարող են համընկնել միաժամանակ: Մոտակա ժամանակները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.