Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է անմիջապես իր հարթակում տեղադրել լրատվամիջոցների հրապարակումները: Ինը արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ BBC-ին, The New York Times-ը և The Times-ը, պայմանագիր են կնքել սոցցանցի հետ: Նրանցից մի քանիսը Facebook-ում փորձնական հոդվածներ կտեղադրեն չորեքշաբթի:
Այս մասին տեղեկացնում է՝ hetq.am
Հիշեցնենք, որ մինչ այժմ լրատվամիջոցները սոցցանցի լսարանի և իրենց կայքերի միջև կապը պահպանում էին սոցցանցում ստեղծված խմբերի միջոցով, որտեղ տեղադրվում էր բուն հրապարակման հղումը: «Փաստորեն, Facebook-ը կդառնա զանգվածային տեղեկատվության ևս մեկ միջոց, ոչ թե կլինի պարզապես հղումներ հավաքող»,- գրում է Вести Экономика-ն:
Այս նորարարության գլխավոր առավելություններից է համարվում այն, որ զգալիորեն (գրեթե 10 անգամ) կնվազի տեղեկատվության բեռնման ժամանակը, քանի որ ամբողջը, այդ թվում՝ բարձրորակ լուսանկարներն ու տեսանյութերը, տեսանելի կլինեն սոցցանցում, և այլ կայք տեղափոխվելու կարիք չի լինի: Սա առաջին հերթին ուղղված է սմարթֆոններին, որոնց համար էլ փորձարկվում են առաջին հրապարակումները: Ընկերությունը նշում է, որ հարթակների թիվը հետագայում կավելանա:
Տեղեկատվամիջոցների համար սա լավագույն տարբերակը չէ: The New York Times-ը մեջբերում է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեյմս Բենետի կարծիքը, թե սոցիալական ցանց տեղափոխվելը կնշանակի «կորցնել հսկողությունը սեփական բովանդակության տարածման ուղիների նկատմամբ»: Facebook-ը պարբերաբար փոխում է օգտատերերի լրահոսում հայտնվող նորությունների բնույթը. երբեմն դրանք որակյալ բովանդակությամբ լուրերն են, երբեմն՝ կատուների լուսանկարները, իսկ վերջին փոփոխությամբ էլ առաջնահերթություն է տրվել ընկերների ու ընտանիքի անդամների անձնական գրառումներին:
Այս քաղաքականությունից մեծ վնասներ է կրել, օրինակ, օնլայն խաղեր ստեղծող ամերիկյան Zynga ընկերությունը, որը համագործակցում էր Facebook-ի հետ և նկատելի կորուստներ ունեցավ, երբ սոցիալական ցանցը որոշեց լրահոսում չներառել ընկերների խաղային ակտիվությունը:
Այս պարագայում խոշոր մեդիա ընկերությունների կողմից Facebook-ի հետ համագործակցելու գլխավոր խթան է եղել վերջինիս 1.4 մլրդ ակտիվ օգտատերերի շուկան, որը կարող է ընթերցողների թվի նկատելի աճ ապահովել: Մինչ այժմ Facebook-ին The Times-ը պարտական էր իր այցելուների թվի մինչև 16%-ի, իսկ National Geographic-ը՝ մոտ 25%-ի համար: Ընկերություններն այժմ կարող են Facebook-ում տեղադրել իրենց գովազդը և ստանալ ողջ հասույթը կամ սոցցանցին վստահել գովազդների վաճառքն ու տրամադրել նրան հասույթի 30%-ը:
Առայժմ ընկերությունները շաբաթական մի քանի հրապարակումներ կներկայացնեն Facebook-ում: Հետագայում գուցե նախաձեռնությանը միանան նոր տեղեկատվամիջոցներ: Ներկայում Facebook-ի հետ համագործակցող ընկերություններից 5-ը՝ BuzzFeed, National Geographic, The Atlantic, NBC News և The Times, ամերիկյան են, իսկ 4-ը՝ The Guardian, BBC News, Bild և Spiegel Online, եվրոպական:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.