Ի պատասխան բրուցելոզ հիվանդության դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:
Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:
Այդուհանդերձ, եթե սպանդանոցը պահպաներ կենսաանվտանգության բոլոր չափորոշիչները, անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի:
Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ սպանդանոցը չի գործում, հետագայում հնարավոր վտանգները կանխելու նպատակով կենսաանվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքները (այդ թվում՝ խորհրդատվություն) նպատակահարմար է իրականացնել սպանդանոցի շահագործումից առաջ:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գրանցված վերջին դեպքի կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը գտնվում է Ծառայության ուշադրության կենտրոնում, անաասնաբույժ-տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված թվով 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիները մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի:
Ուսումնասիրությունները շարունակվում են, նոր տեղեկությունների դեպքում կհայտնենք լրացուցիչ:
Ինչ վերաբերում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ վակցինացիայի հնարավոր ռիսկերին, ապա ներկայումս ընթանում են մասնագիտական քննարկումներ ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ անկախ, այդ թվում` միջազգային փորձագետների հետ: Քննարկումների ավարտից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.