Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում հյուրընկալվել էր Ավստրիայի դաշնային երեք նախարարությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Նրանց ընդունել է ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը:
Մեծաքանակ պատվիրակության կազմում ընդգրկված էին Ավստրիայի ներքին գործերի, պաշտպանության և սպորտի, ինչպես նաև Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարություննների աշխատակիցներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների ժամանակ Ավստրիայի քաղաքացիների տարհանման պլանի մշակման աշխատանքները:
Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավար, լիազոր նախարար և անվտանգության հարցերով ղեկավար Բրանդսթեթեր Վերներն առավել մանրամասն ներկայացրեց այցի նպատակը` մասնավորապես նշելով.
— 2004 թ. Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ցունամիի ժամանակ Թաիլանդում Ավստրիայի շատ քաղաքացիներ կային: Տեղի արձագանքող ուժերն այդքան էլ պատրաստ չէին դիմակայելու աղետին, իսկ մենք այդ երկրի հետ բավարար դիվանագիտական կապեր չունեինք միջամտելու համար: Այդ պատճառով մենք ցանկանում ենք ձեզ հետ համատեղ մշակել ճգնաժամային պլան, որպեսզի օտար երկրում գտնվող մեր քաղաքացիները ժամանակին տարհանվեն կամ օգնություն ստանան: Հետաքրքիր էր, որ մենք այստեղ ենք եկել Թբիլիսիից, ճանապարհին ականատես եղանք մի պատահարի ու հնարավորություն ունեցանք տեսնել նաև հայ փրկարարների աշխատանքը:
ՓԾ տնօրենը հյուրերին հավաստեց, որ ՏԿԱԻ նախարարությունը դեսպանությունների հետ համագործակցության հարուստ փորձ ունի թե´ համատեղ պլանների մշակման, թե´ վարժանքների անցկացման գործերում և մշտապես բաց է համագործակցության համար:
Ավստրիացիներին հետաքրքրում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ ՏԿԱԻՆ փոխգործակցության հարցը, «Արմենիա» միջազգային օդանավակայանի աշխատանքի խափանման դեպքում օտարերկրացիների տարհանման այլընտրանքային ուղիների և լեռնային գոտիներում պատահարների դեպքում զբոսաշրջիկներին ցուցաբերվող օգնության խնդիրները:
Ավստրիական կողմի բարձրացրած հարցերին ի պատասխան` ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը նշեց, որ ՏԿԱԻ նախարարությունը շատ լավ համագործակցում է բոլոր նախարարությունների հետ, իսկ միջազգային օդանավակայանի աշխատանքի անհնարինության դեպքում օգտագործվում է Գյումրիի օդանավակայանը.
— Դրանից բացի` ՀՀ կառավարության որոշմամբ ՏԿԱԻ նախարարությանն է հանձնվել նաև Ստեփանավանի օդանավակայանը, որը ներկայումս վերակառուցվում է և կշահագործվի մոտ 2 տարուց: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ապա մենք բոլորին կոչ ենք անում իրենց երթուղիների մասին նախապես տեղյակ պահել մեր «911» ծառայությանը, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում կարողանանք արագ օգնության հասնել:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգեն ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը, իսկ ՏԿԱԻՆ կողմից` ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Պատվիրակության ղեկավար Բրանդսթեթեր Վերներն իր խոսքում նշեց.
— Հաշվի առնելով այստեղ տեսածը` կարող ենք համոզված լինել, որ աղետի դեպքում մեր քաղաքացիները կլինեն վստահելի ձեռքերում:
Ավստրիական պատվիրակությունը ցանկություն հայտնեց նաև տեսնելու ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի գործառույթներն ու աշխատանքի սկզբունքները:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.