Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, իր առջև դնելով բարեկեցություն և երկարակեցություն ապահովելու նպատակ, միաժամանակ պետք է կարողա վերլուծելով հիմնական խնդիրները, զարկ տալ այն ուղղություններին, որոնք առավել կարևոր են»,- ողջունելով վեհաժողովի մասնակիցներին և ՀՀ ԳԱԱ նախագահին` նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, և կազմում են 48%։ Բավական է ասել, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջնակի դեպքերը 1990 թվականի համեմատ աճել են 70%-ով։
«Պետք է ասեմ, որ վերջին 25 տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեր առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդ քննությունը անցել են մեր փառավոր սրտաբանները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներում, ու այսօր կարող ենք արձանագրել այս ոլորտում ապահովածություն, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով»,- ասաց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով իրականացվող ծրագրերը:
Նախարարը կարևորեց սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության և Համաշխարհային բանկի հետ առաջին անգամ երեք ուղղություններով իրականացվող լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը:
«Մեր կողմից իրականացվող նոր ծրագրերում կարևոր տեղ ունի 2015 թվականին հունվարի 1-ից մեկնարկած, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որից արդեն օգտվել է 450 քաղաքացի: Ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ առանց վարժ, պատրաստված և միջազգային մտածելակերպ ունեցող սրտաբանների անհնար էր ապահովել սրտաբանության նման զարգացում մեր երկրում:
Նախարարը վեհաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ, արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ:
«Մաղթում եմ քաջառողջություն, քանի որ ձեր սրտի զարկերի հաշվին այլոց զարկերն եք երկարացնում»,- հավելեց նա:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանն անդրադարձավ Հայաստանում սրտաբանության ոլորտում գրանցած հաջողութուններին:
«Քսան տարի առաջ մենք ձեռնարկեցինք ապացուցողական սրտաբանության վերաբերյալ մատենաշար և առաջնային օղակին ներկայացրեցինք չորս հատոր, մեր խոստումը իրականացնելով` այսօր ձեզ ենք հանձնում հինգերորդ հատորը»,- հայտնեց սրտաբանը:
Հետադարձ հայացք նետելով կատարված աշխատանքին` նա նշեց, որ 1980-ականներից հայ սրտաբաններն առաջին անգամ սկսեցին մասնակցել միջազգային համագումարների, հանդես գալ արժեքավոր զեկույցներով:
Կազմակերպիչների գնահատմամբ` նման միջոցառումներն ուղղված են առողջապահական խնդիրներին համակարգված և համագործակցային մոտեցմանը, բժիշկների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մի շարք ստվերային խնդիրների լուսաբանմանը, բժշկական ծառայության որակի բարձրացմանը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.