Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ:
Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրությունների մասին, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:
Թուրք դեսպանը հայտարարեց, թե իրեն հաջողվել էր.
— Չեղյալ համարել Հռոմի պապի այցը Երևան Ապրիլի 24-ին.
— Համոզել Պապին Ապրիլի 24-ին պատարագ չմատուցել Վատիկանում.
— Ջնջել «Հայոց ցեղասպանություն» բառերը Պապի ուղերձից Վատիկանում ապրիլի 12-ին մատուցվող պատարագի ժամանակ:
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դեսպան Փաչաջիի պնդումները ներկայացրեցին որպես խոշոր հաղթանակ թուրքական դիվանագիտության և ջախջախիչ պարտություն հայերի համար:
Դեսպան Փաչաջիի կեղծ պնդումները պարզապես նախատեսված էին Անկարայում իր վերադասի առջև նրա «լավ աշխատանքի» մասին տպավորություն ստեղծելու համար: Ճշմարտությունն այն է, որ Հռոմի պապը ոչ նախատեսել էր այցելել Երևան Ապրիլի 24-ին, ոչ էլ այդ օրը պատարագ մատուցել Վատիկանում: Թուրքիայի դեսպանի երրորդ պնդումը, թե Պապը իր ապրիլի 12-ի ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ միայն «աղոթքներ կբարձրացնի բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ», ևս կեղծ դուրս եկավ:
Հակառակ դեսպան Փաչաջիի իսկական և երևակայական ճնշումներին՝ Հռոմի պապը բացահայտ և երկարաշունչ հիշատակում արեց Հայոց ցեղասպանությանը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում, որը տարածվեց ամբողջ աշխարհի հեռուստացանցերով, ռադիոներով, թերթերով և համացանցով: Միջոցառմանը
ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, Արամ Ա կաթողիկոսը, հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը և հազարավոր հավատացյալներ տասնյակ երկրներից:
Ահա որոշ հատվածներ Հռոմի պապի ուղերձից.
«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որ լայնորեն հայտնի է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», խոցեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին և հույներին: Այդ սպանդին զոհ գնացին եպիսկոպոսներ և քահանաներ, հավատացյալ կանայք և տղամարդիկ, ծերեր և նույնիսկ անպաշտպան երեխաներ ու հիվանդներ: Մյուս երկու ողբերգություններն իրականացվել են նացիզմի և ստալինիզմի կողմից: Եվ, բոլորովին վերջերս, տեղի ունեցան այլ զանգվածային սպանություններ, ինչպես օրինակ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն…. Սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, և մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման ու անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան կրել: Անհրաժեշտ է, և հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ չարը թույլ է տալիս, որ այդ վերքերը բորբոքվեն: Չարիքը թաքցնելը կամ այն ժխտելը նույնն է՝ թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց այն վիրակապելու»:
Արգենտինայում որպես կարդինալ Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և երեք հիշատակում ներառել այդ հարցով իր «Երկնքում և երկրում» (2010 թ.) գրքում: 2013 թ. հունիսի 3-ին, շատ չանցած իր ընտրությունից, Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Վատիկանը հայերի զանգվածային սպանություններին առաջին անգամ անդրադարձել էր 1915 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր սուլթան Մեհմեդ 5-րդին՝ պահանջելով դադարեցնել անմեղ հայերի ջարդերը: Երկու անգամ՝ 2000 թ. նոյեմբերի 9-ին և 2001 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններով:
Զարմանալի չէր, որ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ արձագանքեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հիշատակմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Դեսպան Փաչաջին այժմ հնարավոր է ազատվի
իր պաշտոնից կեղծ պնդումներ անելու համար, թե իբր իրեն հաջողվել էր լռեցնել Հռոմի պապին Հայոց ցեղասպանության հարցում: Մինչդեռ, թուրքական կառավարության չափազանց բուռն արձագանքը և Հռոմի պապի՝ իր ուղերձի համար ներողություն խնդրելու մերժումը, միջազգային խորագրեր ստեղծեցին ամբողջ աշխարհի հեռուստացանցերում, կայքերում և թերթերում:
Վաղուց ծրագրված թուրքական ջանքերը՝ խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, խեղդվեցին լրատվամիջոցների մեծ ուշադրության հորձանուտում՝ պայմանավորված Քարդաշյանների առաջին այցով Հայաստան և Հռոմի պապի Հայոց ցեղասպանության խիզախ վերահաստատումով հենց Ապրիլի 24-ից առաջ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.