Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ զարգացման ծրագրերի աջակցությամբ` տեղի է ունեցել «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության և քաղաքների պլանավորման բնագավառներում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան և օտար երկրների՝ պետական և հանրային սեկտորը ներկայացնող մասնագետներ և փորձագետներ:
Աշխատաժողովի մեկնարկին` հետագա համագործակցությունն ամրապնդելու և նշված ծրագրերն արդյունավետ իրականցնելու նպատակով ստորագրվել է երկու Փոխըմբռնման հուշագրեր. դրանցից առաջինի շրջանակում որն ստորագրվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի միջև, պլանավորվում է իրականացնել «Երկրի նկարագիր» ծրագիրը (այն ամբողջացնում է բնակարանային քաղաքականության, տարածական պլանավորման խնդիրները): Երկրորդ Փոխըմբռմնան հուշագիրը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի, ՀՀ կառավարության, Գորիսի քաղաքապետարանի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հայաստանյան գրասենյակի միջև, վերաբերում էր Գորիսն իբրև խելացի քաղաք պիլոտային նախագիծը կյանքի կոչելուն:
Բացելով աշխատաժողովը՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունել է մասնակիցներին, կարևորելով նրանց գործադրած ջանքերը՝ վերը նշված ծրագրերին աջակցելու գործում. «Ընդհանրապես, քաղաքաշինության առջև ծառացած խնդիրները լուծելիս մասնագետներն ամենուր առաջնորդվում են նույն նպատակներով և մեր ջանքերն ուղղված են` հարմարավետ, ապահով, անվտանգ, գեղեցիկ միջավայր ստեղծելուն: Այդ տեսակետից խնդրո առարկա ծրագրերը մեզ համար շատ օգտակար են, քանի որ այս կերպ մենք համաշխարհային գործընթացները համադրում ենք մեր նպատակներին,- իր խոսքում նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚàôÜ ø²Ô²ø²ÞÆÜàôÂÚ²Ü Ü²Ê²ð²ðàôÂÚàôÜ ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն անդրադառնալով Գորիսի ընտրությանն իբրև խելացի քաղաք, նշել է.- «Գորիսի ընտրությունը պատահական չէ. քաղաքի ընտրությունը կատարվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ երկար քննարկումների արդյունքում: Գորիսը հիմնականում պահպանել է իր քաղաքային միջավայրը և կարող է արագ վերականգնել իր նախկին տեսքը: Բացի այդ` Գորիսը գտնվում է դեպի ԼՂՀ և Իրանի ԻՀ տանող կարևորագույն ճանապարհների խաչմերուկում, ինչպես նաև՝ Գորիսը շատ մոտ է Հայաստանի հարավային սահմանին: Նշված ծրագիրը մի կողմից կնպաստի Գորիսում ներդրումների իրականացմանը, մյուս կողմից՝ տարածքների համաչափ զարգացմանը:
Ի դեպ, Երևանյանին արդեն Սյունիքի մարզում կհաջորդի Գորիսը` խելացի քաղաք ծրագրի համատեքստում իրականացվելիք աշխատաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 10-ին և 11-ին:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.