ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք երկօրյա ժամկետում ԱԺ կներկայացնեն նախագիծ, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) կառաջարկվի դիտարկել գազի գնի էժանացման հնարավորությունները:
Զուրաբյանը նախ հայտարարեց, թե հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրել էր մի փաստաթուղթ, որը ԱԺ հաստատված կարգի համաձայն չի քվեարկվել վերջնական նիստում: «Մենք սա կարևորում ենք, որովհետև հանձնաժողովը քաղաքական մարմին է, որը պետք է հստակ գնահատական տա և երևա, թե որ քաղաքական ուժը ինչպես է քվեարկում, պատասխանատվություն վերցնո՞ւմ է վերջնական տեքստի համար, թե՞ ոչ, հավանություն տվե՞լ է այս տեքստին, թե՝ ոչ: Մենք այս եզրակացությանը հավանություն չենք տվել»,- ասաց նա:
Նա նշեց, որ այնուամենայնիվ ներկայացված են լուրջ նյութեր, փաստեր, այնտեղ աշխատել են ընդդիմադիր պատգամավորներ, փորձագետներ և ինքը երկու կարևոր փաստ է ուզում արձանագրել: «Առաջինը՝ դա այն է, որ պարզվում է, որ այս ուսումնասիրությունների հիման վրա կարելի է ասել, որ գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել, որովհետև գոյություն ունեն չհիմնավորված կորուստներ, չհիմնավորված և բազմաթիվ այլ խնդիրներ գազի գնագոյացման հետ կապված»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Երկրորդ հարցը, ըստ նրա, այն է, որ 300 մլն պարտքը կուտակվել է ապօրինի ձևով, ինչը նույնպես հստակ ապացուցվել է և որից Վարդան Այվազյանը փորձել է խուսափել՝ ասելով, որ դա պարտք չէր, այլ ծախս էր, սակայն եթե դա ծախս էր, ապա այն պետք է հաստատվեր ԱԺ-ի կողմից, որը չի արվել:
Այնուհետև նա տեղեկացրեց, որ օգտվելով պատգամավորներին ընձեռված հնարավորությունից ՀԱԿ-ը որոշում է ԱԺ ներկայացնել նախագիծ, որի հիմնական իմաստն այն է, որ ԱԺ-ն կհանձնարարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել ներկայացված եզրակացությունն ու ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները և ըստ դրա առաջարկություններ ներկայացնել գազի գնի էժանացման ուղղությամբ:
«Մենք նաև կքննարկենք հնարավորությունը՝ նույն ընթացակարգով ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել, որով գլխավոր դատախազին հանձնարարվում է գտնել ապօրինի պարտքի կուտակման խնդիրը, գտնել ով է դրա համար պատասխանատու և պատժել նրանց»,- նշեց Զուրաբյանը:
Հ.Գ նույն կարծիքին է նաև ԲՀԿ -ն, որի մասին խոսել է Նաիրա Զոհրաբյանը
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.