Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Համակարգիչ կտրամադրվի երկրի բոլոր առաջին դասարանցիներին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ:
Առաջին փուլում 2015թ. սեպտեմբերից 2019թ. օգոստոս ամիսը, ծրագիրը փորձնական կիրականացվի մեկ՝ Վայոց ձորի մարզում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևան քաղաքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ ծրագիրը մեծ հետաքրքրություն է հարուցել հանրության շրջանում, դրան անդրադարձել է մամուլը, ուստի իրագործումը նույնպես պետք է շատ թափանցիկ լինի:
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումը, որի իրագործումը հնարավորություն կտա Վայոց ձորի մարզի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ սահմանամերձ համայնքներում կառուցել ոռոգման ինքնահոս ջրագծեր և լուծել ավելի քան 84 հեկտար հողերի ոռոգման հարցը: Անհրաժեշտ տրամագծի խողովակները վերցվելու են 1982-1984թթ. կառուցված, ներկայումս չշահագործվող պոմպակայանի խողովակաշարերից:Այս առնչությամբ վարչապետն հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Վայոց ձորի մարզպետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ճիշտ հաշվարկ անել և հետևել, որպեսզի խողովակները տարբեր պատճառներով պակասելու դեպքում դրա պատասխանատվությունը չթողնվի մրցույթի հաղթող ընկերության վրա և պետբյուջեն չտուժի:
Կառավարության որոշմամբ երկրի հանրակացարաններում երկար տարիներ բնակվողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանցից հինգ անձ նվեր է ստացել իր զբաղեցրած տարածքները:
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվեն ոլորտը կարգավորելու և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կվերացվեն երկու օրենսգրքերում եղած բացթողումները և անհամապատասխանությունները:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կվերահսկվի Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերին: Որոշմամբ կարգավորվում են թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների համար մեկանգամյա և գլխավոր արտոնագրի տրամադրման հարաբերությունները:
2015թ. հունվարի 1-ից հարկային հաշիվները կարող են դուրս գրվել միայն էլեկտրոնային եղանակով: Օրենսդրության փոփոխությամբ հանվել է նաև դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու պահանջը: Միաժամանակ, ԵՏՄ անդամակցության հետ կապված անուղղակի հարկերի առանձնահատկությունները սահմանող օրենքով նախատեսված է, որ ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում հարկային հայտարարագիր է լրացվում: Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը կանոնակարգել է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից իրականացված ապրանքի մատակարարում համարվող գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման հարցը:
Գործադիրը հաստատել է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, որը կնպաստի լիազոր մարմնի և փորձաքննական կենտրոնի կողմից իրականացրած գործառույթների հրապարակայնությանը և թափանցիկությանը:
Այլ հարցեր
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2015թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (15.01.2015 – 31.03.2015թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը:
Կառավարության որոշմամբ «Թեղուտ» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր: Սարքերն օգտագործվելու են հանքաքարի մշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.