Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Երևանի կենդանաբանական այգում համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ դեռևս 1940-ական թվականներին մայրաքաղաքում հիմնված Կենդանաբանական այգում առաջին անգամ են իրականացվում վերակառուցման լայնածավալ աշխատանքներ: Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների հետ միասին, տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ այցելել է կառուցվող կենդանաբուժական նոր կլինիկա, որն ինչպես նշել են պատասխանատուները, անհրաժեշտություն էր այգու համար:
Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ողջ տարածքում, զրուցել շինարարների հետ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ այգու տնօրենը նշել է, որ վերակառուցումից հետո Կենդանաբանական այգին բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով և հարմարավետ պայմաններով կներկայանա այցելուներին: Այգու բարձրադիր թռչնարան-աշտարակը, որը վերակառուցումից հետո կդառնա կենդանաբանական այգու նոր անցակետը, կունենա տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն: Փոքրիկ այցելուների համար տարածքում կկառուցվի նոր խաղահրապարակ, որն ապահովված կլինի նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակներով: Ծրագրով ավարտին կհասցվի նաև խոշոր կատվազգիների համար միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը, իսկ կապիկների որոշ տեսակների համար կկառուցվի նոր կղզյակ: Նշվել է նաև, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում այգու տարածքի կանաչապատման, անտառային գոտու, ջրային ավազանների ավելացման ու արտաքին լուսավորության և ընդհանուր էլեկտրական սնուցման մալուխների արդիականացման ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վերակառուցման աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետներում ապահովել դրանց ավարտը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին այգու վերակառուցման ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերվող մշտական հետևողականության համար՝ Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի հատկացրած միջոցների շնորհիվ այգին արդեն հնարավորություն ունի իրականացնելու տարբեր հրատապ ծրագրեր: Այգու արդիականացումը լինելու է շարունակական, և առաջիկա տարիներին մյուս ազատավանդակները ևս կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.