Փաստաբան Հակոբ Բաբայանը, որն ավելի հայտնի է որպես նախկին դատախազ և ԱԺ հասարակության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հայր, վերջերս տհաճ պատմության մեջ է ընկել: Նրա հաճախորդներից մեկը՝ «Լուվի» ՍՊԸ սեփականատեր Հասմիկ Հովհաննիսյանը, մարտի 26-ին դիմում է տվել Գլխավոր դատախազություն և հայտնել, որ նախկին դատախազն իրենից 50 հազար դոլար է պահանջել՝ գործը շահելու համար: Ըստ Հովհաննիսյանի, կա փաստաթուղթ, գումարի հանձնման մասին փոխառության պայմանագիր, որը հավաստում է, որ Հասմիկ Հովհաննիսյանը Հակոբ Բաբայանին իրոք 50 հազար դոլար է տվել: «Նա ինձ ասաց՝ եթե ուզում ես, որ գործդ լինի, այսքան փող պիտի բերես, եթե ոչ՝ չի լինի: Եվ քանի որ իմ գույքն առավել մեծ արժեք ուներ, քան թե դա, ես որոշեցի տալ: 50 հազարը վերցնելուց հետո նա ինձ նորից կանչեց, որ 15 հազար էլ տամ: Ես էլ ասացի՝ կարո՞ղ է գիտեք ես փող եմ տպում: Հրաժարվեցի: Նա էլ ասաց՝ ուրեմն դու կկորցնես գործը: Եվ այդպես էլ եղավ, վերաքննիչ քաղաքացիական դատարանում ես պարտվեցի»,- պատմում է Հասմիկ Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ Հակոբ Բաբայանի գրասենյակին նա փաստաբանական ծառայությունների համար առանձին 2 մլն դրամ է վճարել:
Պարտվելուց հետո Հովհաննիսյանը բազմիցս նախկին դատախազից պահանջել է վերադարձնել իր գումարները: «Բերեց մի քիչ տվեց, ասաց՝ մնացածը ծախսել եմ, գործ եմ բեկանել, կարո՞ղ է գիտես ձրի եմ անում: Ես հազար ձևով փորձել եմ իրեն փոխանցել, որ հետ տա գումարս: Տեսա, որ չի ուզում, դիմեցի դատախազություն»: Հասմիկ Հովհաննիսյանը ևս անհայտ կին չէ: Նա կալանավայրերի նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի քույրն է: Նրա սեփականություն «Լուվի» ՍՊԸ-ն 2012 թվականին քաղաքացիական վեճ ուներ ֆիզիկական անձանց հետ, որոնց հողատարածք էր վաճառել: Վաճառքի մասին համաձայնագրի բացակայության հիմքով մտել էր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, գործարքն անվավեր ճանաչելու և օտարված գույքի հետպահանջի խնդրով: «Սա պրիմիտիվ գործ էր: Գործարք էր կատարվել, որի մեջ մի փաստաթուղթ պակասում էր: Դարձրին հայկական հարց, տարան վերաքննիչ, հետ բերեցին, բեկանեցին, վերև-ներքև արեցին: Մեկ մենք էինք շահում, մեկ՝ հակառակ կողմը: Հակոբ Բաբայանն ասում էր՝ այս հանրապետությունում խնդիր չունեմ, Աղվանն ախպերս է, և այլն: Ինձ այնպես էր վստահեցրել, որ հաղթելու եմ դատարանում, որ ես չէի էլ գնում դատական նիստերի: Սա հասարակ գործ էր, որը, սակայն, տևեց տարիներ»,- ասում է Հասմիկ Հովհաննիսյանը:
Խոսեցինք նաև երկրորդ կողմի՝ փաստաբան Հակոբ Բաբայանի հետ: Նա ժխտեց, որ գումարներ է վերցրել Հասմիկ Հովհաննիսյանից, իսկ իր դեմ ուղղված բողոքը որակեց որպես նոր երևան եկած հանգամանք ստեղծելու փորձ, որով «Լուվի» ՍՊԸ տերը փորձում է կրկին մտնել դատարան: «Հասմիկ Հովհաննիսյանին իրոք փաստաբանական ծառայություններ ենք մատուցել, մի դատարանում հաղթել ենք, մյուսում պարտվել ենք: Հետո, երբ որ գործը գնացել է վերաքննիչ դատարան, նա հրաժարվել է մեր ծառայություններից, գնացել է, ինքնուրույն պարտվել է, և դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հիմա նա ցանկանում է նոր երևան եկած հանգամանք ստեղծել, որպեսզի դրանով կարողանա մտնել դատարան և վերսկսել դատաքննությունը: Սկզբում դիմել է, հակառակ կողմի փաստաբանի հետ կապված, Փաստաբանական պալատ, նրան մեղադրեց ինչ-որ խախտումների մեջ, որ նոր հանգամանքով դիմի դատարան, բայց մերժվեց: Դրանից հետո դիմել է մեր փաստաբանների դեմ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, և դա էլ է մերժվել: Երկու դեպքով էլ պալատը գտել է, որ անհիմն են նրա պահանջները: Հիմա հաջորդ քայլը պետք է դիմեր իմ դեմ, և եթե սրանով էլ չկարողանա հիմք ստեղծել, կդիմի դատարանի դեմ: Այդպես նա մի բան է փնտրում, որ կարողանա նոր երևան եկած հանգամանք ստեղծել»,- բացատրեց փաստաբանը:
— Ի՞նչ վեճ էր դա, ի՞նչ գործով էիք պաշտպանում Հասմիկ Հովհաննիսյանին:
— Խոսքը հողամասի վաճառքի գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին է, որը ներկայացրել էր Հասմիկ Հովհաննիսյանը: Նա ներկայացրել էր, որ մյուս կողմը, իսկ այդ կողմում այլ անձանց հետ նաև նրա եղբայրն էր՝ Սամվել Հովհաննիսյանը, իր ստորագրությամբ փաստաթուղթը կեղծել է:
— Քույրը եղբոր դե՞մ էր:
— Ոչ, իրականում դեմ չեն, այլ ուզում են այն մարդուց, ում վաճառել են հողամասը, հետ վերցնեն այն: Մենք նրան առաջարկեցինք, որ կեղծիքի համար դիմի, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել մյուս կողմին: Թող պարզեն, բացահայտեն, եթե եղբայրը կամ մյուսները հանցանք են կատարել, դատավճիռ կկայացվի, և այդ դատավճիռը հիմք կհանդիսանա, որ այդ քաղաքացիական գործը նա շահի: Բայց նա ոչ մի կերպ դրան չէր համաձայնում:
— Պարոն Բաբայան, Հովհաննիսյանը դիմել է դատախազություն և հայտնել, որ 50 հազար դոլար եք վերցրել իրենից: Սա ճի՞շտ է:
— Իհարկե, ոչ: Վեճի առարկա հողամասն արժե 22 մլն դրամ, ճիշտ 50 հազար դոլար: Եթե Հասմիկն այդքան գումար ունենար, հետ կգներ իր հողամասը, և սրանով հարցը կլուծվեր:
— Նա ասում է, որ գումարի հանձնման փոխառության պայմանագիր ունի, որում գրված է, որ Դուք նրանից 50 հազար դոլար եք վերցրել: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
— Ոչ, եթե կա նման թուղթ, թող տա, դուք էլ տպեք թերթում:
ՀԳ. Հասմիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ 2014 թվականի հոկտեմբերին գումարի հանձնման մասին պայմանագիրը կա, և որ ինքն այն ոստիկանություն է հանձնել և անհրաժեշտության դեպքում ցույց կտա նաև մեզ: «Լուվի» ՍՊԸ տիրոջ հաղորդումը դատախազություն է հասել մարտի 26-ին, և հաջորդ իսկ օրը Գլխավոր դատախազությունն այն ուղարկել է ոստիկանություն: Իր դիմումում Հասմիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հակոբ Բաբայանը լուրջ կապեր ունի իրավապահ մարմիններում, դատախազների և քննիչների շրջանում, և խնդրել է, որ գլխավոր դատախազն իր հսկողության տակ վերցնի քննությունը: Նրա անհանգստությունը հիմք ունի: Հիշենք, որ 2009 թվականին Հակոբ Բաբայանի անունը նույնպես շրջանառվեց կաշառք վերցնելու գործի հետ կապված. Կոտայքի մարզի հացի փռերից մեկի մոտ զինված ռազբորկա էր եղել, և այս գործը ջրելու համար կաշառք վերցնելու մեջ մեղադրվեց ու դատվեց քննիչ Մարտոյանը: Գործը հսկող դատախազը Հակոբ Բաբայանն էր: Հենց այս գործի հետ էլ այն տարիների մամուլը կապեց դատախազի պաշտոնանկությունը:
Սյուզան Սիմոնյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.