Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն, իհարկե, շատ կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում բնակվող հայերի համար, պատահական չէ, որ տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկը, ինքնին հիշատակ է խորհրդանշում, իսկ ծաղկի հինգ թերթերը՝ հինգ մայրցամաքները:
Այս մասին «Ռոսիա» հեռուստաընկերության «Մնենիե» /կարծիք/ հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պարզաբանելով, որ այդ հինգ մայրցամաքներում են ապաստան գտել ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր քույրերն ու եղբայրները:
ՀՀ նախագահը նշել է, որ ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներ տեղի են ունենում ու տեղի կունենան ամբողջ աշխարհում, մասնավորապես, պատարագներ կմատուցվեն ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցիներում, այլև այլ եկեղեցիների կողմից, ապրիլի 12-ին Վատիկանում Սբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Հռոմի Պապ Ֆրանցիսկը: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ աշխարհի շատ հայտնի թանգարաններում, համերգներ:
ՀՀ նախագահը նշել է, որ հիմնական միջոցառումները կանցկացվեն Հայաստանում, Երևանում ապրիլի 23-24-ին: «Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ միասնաբար կհավաքվենք «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի մոտ, մեր կողքին կլինեն շատ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավարներ: Մեր համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն մեր եղբայրական երկրների ղեկավարներ, և իհարկե, ցանկանում եմ հատուկ նշել այդ միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը՝ այլ երկրների ղեկավարների հետ կողք-կողքի»,- նշել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի առաջ քաշել Թուրքիայի առջև, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչումը՝ հարաբերությունների նորմալացման դիմաց: «Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել դրան, բայց որոշ պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց ստանձնած պարտավորություններից, և այդ արձանագրությունները չվավերացվեցին թուրքական խորհրդարանի կողմից»,- հիշեցրել է Հայաստանի ղեկավարը՝ հավելելով, որ վերջերս նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին՝ հրավիրելով նրան ապրիլի 24-ին գալ Երևան և միասին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Սակայն թուրքական ղեկավարությունն այս անգամ ևս վարվեց այնպես, ինչպես վարվում է միշտ, ոչ միայն մերժեց մասնակցել միջոցառումներին, այլև այսպես կոչված հակաառաջարկ արեց՝ ապրիլի 24-ին մասնակցել միջացառումներին՝ նվիրված Գալիպոլիի մոտ մարտերի հարյուրամյակին:
Սակայն բոլորին է հայտնի, որ Գալիպոլիի մոտ մարտերը չեն սկսվել ու չեն ավարտվել ապրիլի 24-ին, և բոլորին հայտնի է, որ երբեք թուրքերը չեն տոնել հաղթանակն այդ մարտերում ապրիլի 24-ին, այսինքն՝ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտման իր գործիքակազմը և այս անգամ ևս փորձում է Գալիպոլիի ճակատամարտի հարյուրերորդ ամյակի տոնակատարությամբ ինչ-որ կերպ երևի նորից ապացուցել մեզ կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության հիշատակի միջացառումներից:
Չգիտեմ, որքանով արագ թուրքական հասարակության մեջ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր իսկապես պատրաստ են ճանաչել ցեղասպանությունն ու ազատվել այդպիսի ծանր բեռից՝ դա ծանր բեռ է, բայց ամեն դեպքում մենք այստեղ դրական դինամիկա ենք նկատում, ես շնորհակալ եմ այն թուրքական քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»,- նշել է ՀՀ նախագահը:
«Փաստինֆո»
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.