Նոր Նորքում փետրվարի 8-ին մոր կողմից երեխային բենզինով այրելու դեպքից հետո ընտանիքին օգնողներ են եղել:
Ավելի վաղ երեխային և նրա հորը օգնելու կոչով հանդես եկած ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ թերթի հետ զրույցում նշեց, որ որպես պատգամավոր՝ պաշտոնական նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ գոնե վարչական շրջանի ղեկավարությունը թեթեւակի վերանորոգի այդ 1սենյականոց բնակարանը, քանի որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխան սթրես կապրեր այդ սև, ամբողջովին այրված բնակարանում:
«Ամեն ինչ այրված էր՝ փաստաթղթեր,գույք, ստացել եմ քաղաքապետի դրական պատասխանը, նա հահձնարարել է վարչական շրջանի ղեկավարին սեղմ ժամկետում վերանորոգման աշխատանքներ կատարել: Երեխայի հորը արդեն հրավիրել են թաղապետարան՝ պայմանավորվելու, թե ինչ ծավալի աշխատանքներ պիտի կատարվեն: Չնայած երեխայի եւ հոր բոլոր փաստաթղթերը այրվել էին, սակայն Նոր Նորքի սոցիալական ծառայության պետը այդ հարցը արագ կարգավորում է, որպեսզի երեխան կարողանա ստանա հաշմանադամության նպաստ»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ երեխայի հիվանդանոցում գտնվելու ժամանակ, երբ շաբաթը մեկ-երկու անգամ այցելում էր նրան, իր հետ հիվանդանոց է այցելել և մեծ օժանդակություն ցուցաբերել նաև Ռոզա Ծառուկյանը: Երեխային օգնելու կոչին արձագանքել էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նաիրա Զոհրաբյանից տեղեկացանք նաև, որ Էջմիածնում գտնվող մի շինարարական կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել տան պատուհանները տեղադրել անվճար:
«Այնպես որ բարի մարդիկ կան, արձագանքներ եղել են եւ հույս ունեմ, որ էլի կլինեն, իսկապես դաժան փորձությունների միջոցով անցած երեխան կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի»,-ասաց պատգամավորը:
news.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.