Մեծ պահք, օր երեսունիններորդ
Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»։ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցե՛ք Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տեր Աստված այդ ոսկորներիդ. ՚ Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը»։ Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը։ Ու երբ մարգարեացա, մի ձայն լսեցի. հետո շարժում եղավ. և ոսկորը ոսկորի հետ մոտեցավ բոլոր հոդերին։ Տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրա մաշկ էր ձգվում, բայց դրանց մեջ դեռ շունչ չկար։ Նա ասաց ինձ.
«Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա եւ ասա՛ շնչին. «Այսպես է ասում Տեր Աստված. ՚ Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրա, և նրանք կկենդանանան՚»։ Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը։ Ու շունչ մտավ նրանց մեջ, և կենդանացան։ Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրա. դա բազմախուռն մի ժողովուրդ էր։ Եվ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք»։ Ուստի մարգարեացի՛ր ու ասա՛ դրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. ՚ Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը։ Ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Ասացի ու կատարելու եմ՚», — ասում է Տեր Աստված։
(Եզեկիելի մարգարեություն 37:1-14)
Այս բաները գրում եմ քեզ, որպեսզի…իմանաս, թե ինչպե՛ս պետք է շարժվես Աստծու ընտանիքում, այսինքն՝ Աստծու եկեղեցում, որ սյունն ու խարիսխն է ճշմարտության: Եվ անհերքելիորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որովհետև
Աստված երևաց մարմնով
և արդարացավ հոգով,
հայտնվեց հրեշտակներին,
քարոզվեց ազգերի մեջ,
աշխարհը հավատաց,
փառքով բարձրացվեց երկինք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 3:14-16)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.