Ինչքան անսպասելի ԱՄՆ մեկնած, նույնքան անսպասելի էլ վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասուլիս տվեց և հայտարարեց, որ «ներում է» և Սերժ Սարգսյանին՝ իր ընտրաձայները գողանալու համար, և Վեհափառին՝ «Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար»: Ներողամտության այսպիսի մեծ ակցիայի շրջանակներում, բնականաբար, ներվեցին նաև սեփական կուսակիցները՝ նախագահական այցելած Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, ովքեր այդ այցից հետո հայտնվել են արմատական կուսակցականների թիրախում: Ի՞նչ հասկացան «Ժառանգության» անդամները Րաֆֆի Հովհաննիսյանի ասածներից: Չէ՞ որ նրանք անհամբեր սպասում էին, որ Րաֆֆին կգա և կասի իր «տղամարդու խոսքը»՝ վերջապես հավանությո՞ւն է տալիս այդ այցին, թե՞ ոչ, այդ այցն իր իմացությա՞մբ է տեղի ունեցել, թե՞ ոչ:
Պարզվում է՝ «չարաբաստիկ հանդիպումը» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Ժառանգության» առաջնորդն արդեն ինքնաթիռում է եղել: Ու թեև. «Մարտիրոսյանն ու Հակոբյանը լիազորություններից դուրս չէին», բայց ինքը՝ Րաֆֆին, չէր գնա նման հանդիպման և կփորձի այնպես անել, որ նման բան «այլևս չկրկնվի»: «Հետայսու այս ինքնանպատակ խաղերին չենք մասնակցելու»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ նա տեղեկացված է եղել «հանդիպման հնարավորության մասին»: Թե ինչու չի առարկել, հավանաբար, միայն իրեն է հայտնի: Կատարվածը Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրել է կուսակցությունում առկա՝ «միգուցե ծայրահեղացված» ազատությամբ: Ազատությունը՝ ազատություն, բայց մի՞թե կուսակցությունը չպետք է ունենա դիրքորոշում, մարտավարություն, սկզբունքներ, որոնք պարտադիր են կիրառման համար: Մի՞թե կուսակցության ղեկավար մարմինը չպետք է տեղեկացված լինի նման այցերից և չպետք է հավանություն տա նման այցերին:
Հրապարակ
- 14:10Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
- 16:04ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Երուսաղեմի Հին քաղաքի «Կովերի պարտեզի» շուրջ վեճին
- 15:11Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա՝ լոբբինգի վրա Ադրբեջանի վատնած միլիարդների մասին հայտարարելու համար
- 15:10Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան
- 14:10Փաշինյանը գիտակցում է, որ Նեռը հենց իր անունն է, նա պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ. հոգեբան
- 14:10Ղազախստանը հերքում է Հայաստանին զենք մատակարարելու մասին լուրերը
- 14:10Գուրգեն Ներսիսյանին թող հարցաքննեն, նա բեկում կառաջացնի․ «Հրապարակ»
- 13:10«Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հարցին Դոքերթին խոսել է «Միջին միջանցք»-ի առավելությունների մասին
- 12:10Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը
- 15:10Հայաստանի ԱԳՆ-ն մասամբ դեմ է ուղիղ բանակցություններին
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.