«Էյր Արմենիա» ավիաընկերությանը ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել ֆինանսական խնդիրները: «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների ցանկում այն չի նշվում անցյալ տարվա հոկտեմբերից: Այնուամենայնիվ, «Էյր Արմենիայի» ղեկավարությունը չի հուսահատվում և պարբերաբար չվերթների վերսկսման խոստումներ է տալիս:
Վերջերս այն հայտարարեց, որ մարտ ամսից վերսկսելու է չվերթները: Առաջին թռիչքը նախատեսված էր դեպի Նիժնի Նովգորոդ, որը, սակայն, հետաձգվեց: Հիմա էլ նոր ժամկետ է հայտարարվում՝ ապրիլ: «Հնարավոր է, որ ապրիլին կրկին սկսեն թռչել ռուսական ուղղություններով»,- երեկ տարբեր լրատվամիջոցներով ասում էին ավիաընկերության ներկայացուցիչները: Մեր աղբյուրը դրան հավելում է, որ այս պահի դրությամբ հայկական միակ գործող ավիաընկերությունը չունի ինքնաթիռներ: Հոլանդիայում, իբրև թե, տեխնիկական սպասարկում անցնող օդանավերն այլևս «Էյր Արմենիային» չեն պատկանում: Հոլանդական գործընկերը վաղուց հետ է վերցրել «Էյր Արմենիային» վարձակալությամբ տրված այդ օդանավերը, համարելով վերջինիս ոչ հուսալի գործընկեր:
«Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանից որևէ մեկնաբանություն ստանալ այս օրերին հնարավոր չէ: Թե նա, թե նրա մամուլի հարցերով պատասխանատուն փոխել են հեռախոսահամարները, ինչպես սովորաբար անում են սնանկացած ձեռնարկությունների տնօրենները: Ինչո՞ւ հայկական ընկերությունները չեն կարողանում աշխատել Հայաստանի «բաց երկնքում» և սնանկանում են: Այս հարցով դիմեցինք Հանրային խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանին: ««Զվարթնոց» օդանավակայանի ավիասպասարկման սակագները համեմատաբար բարձր են: Միջազգային ճանաչում ունեցող ավիաընկերությունների համար հայաստանյան չվերթները շուկայի չնչին մասն են կազմում, և «Զվարթնոցի» գների բարձր լինելը դրանց վրա չի անդրադառնում: Իսկ մեր ազգային ընկերությունների ծախսերում 90 տոկոսը «Զվարթնոցի» ծառայություններն են, դրա համար էլ արդեն երկրորդ ավիաընկերությունը չդիմացավ մրցակցությանը»,- պատասխանեց Սաֆարյանը:
Պետք է նկատել, որ հայկական ավիաշուկան, որը, փաստորեն, փակ է հայկական ընկերությունների համար, այնուամենայնիվ, զարգանում և աշխուժանում է: Փետրվարին այստեղ մուտք գործեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը: Փետրվարի 26-ից այն հայտարարեց կանոնավոր չվերթներ սկսելու մասին՝ Բաղդադ-Երևան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաքը) ուղղությամբ: Ի դեպ, «Իրաքյան ավիաուղիները» պետական ընկերություն է: Թեև տեղեկատուներում նշված է, որ Հայաստանում դրա ներկայացուցիչն է «Ավիա-սերվիս» ընկերությունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին և որն ապահովում է ինքնաթիռների սնունդը, սակայն այդ ընկերությունում մեզ ասացին, որ իրենք չեն պաշտոնական ներկայացուցիչը, այլ «Արիա-թրեվլ» ընկերությունն է՝ շփոթություն է տեղի ունեցել: Բացի այդ, պարզվում է՝ Իրաք թռիչքներ դեռ չեն իրականացվում, դեռ այդ ամենը ճշտման փուլում է:
Թե ինչ հաճախականությամբ կթռչեն այդ ինքնաթիռները և արդյոք շահութաբեր կլինեն, դեռևս ոչ ոք չգիտի: Մեզ հասած տեղեկություններով, դրան կարող է նպաստել, եթե Քրդստանից Հայաստան տուրիզմը զարգանա, քանի որ հարուստ քրդական շրջանակներ կան, որոնք սիրում են ոչ միայն ճամփորդել, այլև հատուկ մեկնում են այլ երկրներ՝ խաղալու համար: Իսկ Հայաստանում այսօր մի քանի գայթակղիչ կազինոներ են գործում՝ Ծաղկաձորում, Երևանից Աբովյան ճանապարհին: Եվ այդ չվերթը ձեռնարկողների հույսը խաղատնային տուրիզմը զարգացնելն է:
Մենք տեղեկացանք նաև, որ քաղավիացիայի վարչությանը թռիչքներ իրականացնելու հայտ է ներկայացրել նաև հունական AEGEAN AIRLINES-ը, որը տարեկան մեկ մլն-ից ավելի ուղևոր է փոխադրում: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ոգևորությամբ հայկական «բաց երկինք» մուտք գործող ընկերությունները կարճ ժամանակ անց համոզվում են, որ հայաստանյան շուկան փոքր է և ոչ միայն եկամտաբեր չէ, այլև սպասարկման բարձր գներ են գործում, որոնք անիմաստ են դարձնում մեր ավիատարածք մուտք գործելը:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.