Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ազատ անկման մեջ: Վթարային կուսակցությունում փլուզումը չի դադարում: Երեկ լրահոսը հեղեղված էր կարկառուն ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից արտագաղթելու արդարացում-հայտարարություններով: Երեկվա դրությամբ կուսակցությունը լքեցին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Իջևանի, Սիսիանի քաղաքապետերը, Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, վերջինիս եղբորորդի, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը ԲՀԿ-ի առանցքային ներկայացուցիչն էր երկրորդ մայրաքաղաքում: Եղեգնաձորի քաղաքապետը, ինչպես և հայտարարել էր նախօրեին մեզ հետ զրույցում, ԲՀԿ-ում է, երեկվա դրությամբ դեռ դուրս չէր եկել: Այս արտագաղթի մեջ բարոյականության տեսանկյունից ուշագրավ է քաղաքապետերի հանգամանքը, ովքեր այդ պաշտոնին արժանացել են հենց ԲՀԿ-ականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
ԲՀԿ նորընտիր ղեկավարի մարտերն ընտրատեղամասերում դեռ չեն մոռացվել: Սակայն քաղաքապետերը ԲՀԿ-ում քաղաքականության բարոյականությունն այլ տեսանկյունից են դիտարկում: Կարծում են, որ Ծառուկյանի «խաթր» են եղել կուսակցությունում, և իրենց հաղթանակն էլ Ծառուկյանի ներդրումներով է պայմանավորված եղել, իրենք Ծառուկյանի հետևորդներն են, չկա Ծառուկյանը՝ չկա և կուսակցական տոմսը:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ում մի ամբողջ օր էր հարկավոր վերջնականապես կողմնորոշվելու համար, երեկ մեզ հետ զրույցում հայտնելով դուրս գալու մասին՝ հավելեց. «Ես սկսել եմ պարոն Ծառուկյանի հետ միասին կուսակցական աշխատանքները, այսպես ասած, և եթե ինքը դուրս ա եկել, ուրեմն անելիք չկա»: Այսինքն, իր կուսակցությունում լինելը գաղափարի՞ վրա չէր հիմնված, զուտ անձո՞վ էր պայմանավորված: «Հարցեր մի տվեք, էլի, ես արդեն ասեցի պատճառը»: Այլ կուսակցության շարքերն անդամագրվելը, ընդհուպ ՀՀԿ, քաղաքապետը բացառեց: Հարցին՝ չէ՞ որ այդ կուսակցության շնորհիվ է քաղաքապետ դարձել, որքանո՞վ է ճիշտ այն լքել հենց ամենածանր պահին, ասաց. «Արի սահմանափակենք, ես չեմ պատասխանում Ձեր հարցերին… այսուհետ հարցերին կպատասխանեմ միայն գրավոր, ցտեսություն»:
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը ԲՀԿ-ն լքելու հայտարարությունը տարածելուց հետո բավականին կայտառ ձայնով պատասխանեց մեր հեռախոսազանգին. «Ոչ մի խոչընդոտ չկար կուսակցությունում մնալու համար, ուղղակի ես հիմա ավելի հոգեհարազատ գործով եմ զբաղվում»: Ի՞նչն էր խանգարում կուսակցությունում մնալը համատեղել հոգեհարազատ զբաղմունքով: «Ժամանակը քիչ է, չի հերիքում, ես էլ չէի կարա էդքան բացակայեի, բան…»: Արդյոք Ծառուկյանի անձով չէ՞ր պայմանավորված, եթե չի մնում, Դուք էլ անելիք չունեք: «Չէ, ես շատ շնորհակալ եմ Ծառուկյանին, որ կար, Զոհրաբյանն էլ լավ է, որ եղավ ղեկավար: Կինը շատ լավ է, կնոջից գոնե կքաշվեն, իմ մոտ կանայք շատ եմ ընդունում, որ տղամարդիկ իրանց լուրջ պահեն, կոկիկ լինեն… գրագետ կին ա, ի՞նչ ա եղել նրան»:
Ռեկտորը կամաց-կամաց փակագծերը բացեց. հիշեցրեց, որ ինքը նաև Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալն է, և հիմա արդեն դժվար կլինի ամեն ինչով զբաղվել, քանի որ Ծառուկյանն էլ է ակտիվ զբաղվելու իր սիրած գործով: «Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չի… ես Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ եմ, դե հիմա դժվար կլիներ՝ էնտեղ էլ, էնտեղ էլ, ավելի ծանրաբեռնված կլինի… Ծառուկյանն արդեն ազատ ժամանակ շատ կունենա, լուրջ կզբաղվի Օլիմպիական կոմիտեով, մեզ էլ պտի աշխատացնի… համատեղ երեք ֆրոնտում ես չեմ կարող, դա է նպատակահարմար:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.