ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հիմնական խնդիրը ոլորտի մասնագետները և հենց իրենք` աշխատանքային խմբի անդամները, համարում են կարծրացած մտածողությունը:
Որպեսզի մեր երկրում սկսի լիարժեք գործել եվրոպական ստանդարտներին համապատասխան պրոբացիոն համակարգը, դրա համար նախ պետք է փոխվի հասարակության ու ոլորտի աշխատողների մտածելակերպը: Ի դեպ պրոբացիոն ծառայությունը նախատեսվում է ներդնել մինչև 2016թ-ը։ (ՀՀ արդարադատության փոխնախարարի հարցազրույցը՝ այստեղ)
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը, այս տարի, ապրիլ ամսին նախատեսվում է կազմակերպել պրոբացիոն ծառայության փորձնական փուլի անձնակազմի համար առաջին վերապատրաստման դասընթացը:
ՀՀ երկու մարզերում գործարկվելիք այս պիլոտային կառույցների անձնակազմը հիմնականում համալրված է լինելու այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցներով:
«Բայց հնարավորության դեպքում կփորձենք նաև ներգրավել այլ մասնագիտությունների տեր անձանց`սոցիալական աշխատողների, հոգեբանների»,- ասաց Հայկ Խեմչյանը:
«Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որքան էլ կատարում է իր ֆունկցիաները, այն մեծապես տարբերվում է պրոբացիոն համակարգից: Թեև որոշակի մտածելակերպի փոփոխությունն ակնհայտ է,- ասաց Այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը,- մեր ծառայությունում աշխատողների և ՔԿ հիմնարկում աշխատողների մտածելակերպն արդեն իսկ տարբեր է, որովհետև այս մարդիկ չեն աշխատում այն ներքին կանոնակարգով, որը կա ՔԿՀ-ներում, կոպիտ ասած` այդ ռեժիմային գոտու, պահպանվող տարածքի կանոնակարգով: Այսինքն` արդեն ավելի ազատ գոտի է: Եվ այս նորամուծությունը սահուն կերպով կարող են անել: Այս աշխատողների առավելությունը լինելու է այն, որ նրանք արդեն իսկ ունեն որոշակի ձևավորված փորձ` աշխատելու դատապարտված անձանց հետ: Բայց ֆունկցիաները լինելու են լիովին տարբեր»:
Եվ, այդուհանդերձ, Լևոն Ավետիսյանը փաստեց, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում ներգրավվելուց առաջ անգամ այս մարմնի աշխատակիցներին անհրաժեշտ կլինի վերապատրաստվել:
Այն, որ կա մտածելակերպի արմատական փոփոխության կարիք, չհերքեց նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Անկեղծ ասած, մեզ համար էլ է դժվար: Օրինակ, գալիս է մարդասպանի հարազատը, ասում է` իմ հարազատին ինչո՞ւ չեք պայմանական վաղաժամկետ ազատում: Եթե դու կարդում ես այդ գործը, վերհիշում ես այդ մարդու կատարած հանցանքը, օրինակ`մի քանի հոգու դիտավորյալ սպանություն»,- ասաց փոխնախարարը` խոստովանելով, որ հոգեբանորն դժվար է լինում համակերպվել այն մտքի հետ, որ այդ մարդը կարող է հայտնվել ազատության մեջ: «Բայց պետք է փոխենք, երևի մեր մտածելակերպը»,- հավելեց Սուրեն Քրմոյանը:
«Հարկ է ավելի շատ այլընտրանքային խափանման միջոցների ու այլընտրանքային պատժատեսակների ընտրությունն ակտիվացնել` այդ թվում նաև գործող օրենսդրության պայմաններում,- առաջարկեց փոխնախարարը,- այսօր գրավն ավելի քիչ է կիրառվում, կամ դեպքեր կան, երբ կալանավորումը կարող է չընտրվել խափանման միջոց, բայց ընտրվում է»:
Լևոն Ավետիսյանն էլ կարծիք հայտնեց, որ իր դիտարկմամբ, ՀՀ-ում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի հետաձգման ինստիտուտներից, որոնց նկատմամբ իրենց ստորաբաժանումը վերահսկողություն է իրականացնում, «որոշակի քանակով կատարվում են միայն ազատազրկման հետ չկապված պատիժները»:
«Ուղղակի մի տրամաբանություն է գործում. Երբ որ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, հետագայում դատապարտումը արդեն տրվում է ազատազրկում: Այսինքն խնդիր ենք ունենում հենց սկզբից, երբ որ ընտրվում է խափանման միջոցը,- ասաց Լևոն Ավետիսյանը` հավելելով,- Էլեկտրոնային մոնիթորինգի ինստիտուտը Հայաստանում ներդնելուց հետո կունենանք որոշակի չափով նաև քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման նվազեցում»:
Իսկ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի կարծիքով էլ մտածելակերպի փոփոխությունը կարող է իրականացվել համակարգի աշխատակիցների կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով, այդ թվում` ծրագրի գործընկեր արտասահմանյան երկրներում:
«Որպեսզի դատավորը շփվի դատավորի, դատախազը` դատախազի հետ, և փորձի փոխանակման արդյունքում տեղում հասկանա, թե ինչում է խնդիրը»,- ասաց նա:
Մի բանում, սակայն, բանախոսները լիաովին միակարծիք են. մտածելակերպի փոփոխության հիմնական պայմանը օրենսդրության բարեփոխումն է:
Հիշեցնենք, որ ծրագրի ժամանակացույցով նախատեսված է օրենսդրական փոփոխությունների ամբողջական փաթեթը մարտ ամսվա կեսերին դնել շրջանառության մեջ, ներկայացնել կառավարություն, իսկ ապրիլ ամսին արդեն ներկայացնել ԱԺ քննարկմանը:
Իսկ Պրոբացիոն ծառայության ներդրումը ՀՀ-ում նախանշված է մինչև 2016թ-ը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.