Զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող փաստաբան Կարեն Մարգարյանի դեմ գործով այսօր հարցաքննված տուժող Խաչիկին դատարանը բացատրեց նրա իրավունքները, ճշտեց անձնական տվյալները, տուժողը նախազգուշացվեց՝ սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին, և համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց հետո տուժողը ժամանակից շուտ թեթևացած շունչ քաշեց՝ հարցնելով՝ վե՞րջ: Պարզվեց, սակայն, որ դա միայն սկիզբն է:
Տուժողը հայտնեց, որ իր դուստրն օրենքի հետ խնդիրներ է ունեցել՝ իր կայքում տեղադրելով սեռական բնույթի տեսանյութ, ինչը չի թույլատրվում օրենքով: Ինքը ազգականի միջոցով հազար դոլար է փոխանցել փաստաբան Կարեն Մարգարյանին, որպեսզի գործը «մի քանի օրվա մեջ» կարճվի:
«Գումարն ինչի՞ համար էր նախատեսված» հարցին տուժողը պատասխանեց՝ փաստաբանական ծառայություններ մատուցելու համար: Տուժողը հերքեց, ինչպես պարզվեց ավելի ուշ, իր իսկ նախաքննական ցուցմունքներն առ այն, որ գումարը քննիչին ու դատախազին որպես կաշառք տալու համար էր նախատեսված:
Հրապարակումից հետո էլ տուժողը հայտարարեց, որ չի հիշում, տեղյակ չէ, սակայն, ի վերջո, տեղի տվեց՝ «եթե գրել եմ, ուրեմն եղել է»:
Նշենք, որ տուժողի դստեր դեմ հարուցված գործը չի կարճվել, այն հասել է դատարան, և դուստրը դատապարտվել է տուգանքի, ի դեպ, այդ գործով, ինչպես փաստաբանի դեմ ներկայումս ընթացող գործով, քննությունը կատարվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Տուժողի ազգական Գեղամն, ով գործով վկա է, հայտնեց, որ տուժողը խնդրել էր, որ ինքը փաստաբանի հետ իր դստեր հարցերը կարգավորի: Ըստ վկայի, Կարենը նախատեսում էր գումարը տալ որոշակի մարդկանց՝ շահագրգռելով, որպեսզի ուզած ձևով որոշում կայացվի՝ «ոչ օրենքի հիման վրա»:
Երբ Կարենը լրացուցիչ 200 դոլար ուզեց, վկայի կասկածները հաստատվել են՝ «Կարենն ինձ խաբել է ու գումար շորթել, նույն ճակատագրին էր արժանացել և 200 դոլարը»: Հազար և երկու հարյուր դոլարն ինքն է տվել Կարենին՝ նրա նշանակած ժամանակ ու տեղում:
Վկան հայտնեց նաև, որ իր ազգականի դստեր գործով քննիչը չի շփվել Կարեն Մարգարյանի հետ՝ քանի որ Կարենը փաստաբանական արտոնագրից զրկվել էր, կամ նրա լիազորությունները կասեցվել էին, քննիչի մոտ ներկայանում էր Կարենի ընկեր փաստաբանը՝ պատշաճ արտոնագրով, նրանից էլ իրենք տեղեկացել են, որ ազգականի դստեր գործը գնում է դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Մարգարյանը Գեղամ Սարգսյանից և Ռիմա Միրզիկյանից խարդախությամբ շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 4 233 060 ՀՀ դրամին համարժեք 11 250 ԱՄՆ դոլար գումար, Ռիմա Միրզիկյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերի 379 876 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, «Քրաուն-Քեմիքալ» ՍՊԸ-ից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 2 154 799 ՀՀ դրամի շինարարական ապրանքներ, Ջուլիետա Կարապետյանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 1 103 000 ՀՀ դրամ և 773 028 ՀՀ դրամին համարժեք 1900 ԱՄՆ դոլար, Գեղամ Խաչատրյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերի 491 896 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար:
- 11:10ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
- 12:10Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 11:10Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել, գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.