Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն ու Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիան ակտուալացրել են ընդդիմության խնդրի քննարկումները: Դաշտում առկա ընդդիմադիր ուժերը թեժ պայքար են մղում այդ տեղի համար, որը դրսևորվեց անցած երկու օրերին խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացրած՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի վերաբերյալ օրենքի քննարկումը վերածվեց ընդդիմության ճգնաժամի քննարկմանը, և ոչ իշխանական մի շարք պատգամավորներ ՀԱԿ-ին մեղադրեցին նման ճգնաժամ ապրելու մեջ՝ կոչ անելով մաքրվել դաշտից: Ընդդիմադիր ասպարեզից ԲՀԿ-ի վտարումից հատկապես ոգևորվել են ՕԵԿ-ականները, որոնք հույս ունեն մեկ անգամ ևս «գործուղվել» ընդդիմադիր դաշտ և իրենց ակտիվ կեցվածքով ու խորհրդարանական բուռն գործունեությամբ ցույց են տալիս, որ միշտ պատրաստ դիրքերում են: Երեկ զրուցեցինք ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:
– Պարոն Մարգարյան, ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվը՝ ԲՀԿ-ն, փաստորեն, լքեց ասպարեզը, Ձեր կարծիքով, ո՞ր ուժերն ունեն ռեալ հնարավորություն՝ զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը:
– Գիտեք ինչ, ընդդիմությունը փակ կաբինետ չի, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով հռչակում է իր ընդդիմադիր գործունեության մասին, ընդդիմադիր դաշտում գործունեություն է ծավալում, շարունակելու է ծավալել: Ուղղակի այդ եռյակը, որն առաջ նաև քառյակ էր, դա ընդամենը ընդդիմադիր ուժերի համագործակցության ֆորմատ էր:
— Նկատի ունեմ՝ դառնալ հասարակության համար ընդունելի ընդդիմություն, որը կարող է այդ դաշտի թելադրողը լինել:
– Ես չգիտեմ ով է այդպես ասել՝ թելադրող կամ չգիտեմ ինչ, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մենք միշտ գործել ենք մեր սեփական ծրագրերն առաջ մղելու սկզբունքով, որի ականատեսն է եղել ժողովուրդը, այնպես որ, խնդիր չեմ տեսնում:
— Պարոն Մարգարյան, ուզում եք ասել, որ այս ամեն ինչից հետո ՕԵԿ-ը նույնպե՞ս ռեալ շանսեր ունի տիտղոսակիր ընդդիմություն դառնալու:
– Իմ պատկերացումներով, ընդդիմությունը ոչ թե տեղեր զբաղեցնելով է, այլ էսօր յուրաքանչյուր մարդ, ուժ ունի իր քաղաքականությունը, իր ռազմավարությունը, իր օրակարգը: Մենք ունենք մեր օրակարգը և շարունակելու ենք մեր օրակարգը:
– Պարոն Մարգարյան, իսկ ի՞նչ ամբիցիաներ ունի ՕԵԿ-ը, այսինքն՝ հնարավո՞ր է, որ դուք էլ ԲՀԿ-ի պես շատ առաջ գնալու պլաններ ունեք, իշխանափոխության ծրագրեր:
– Գիտեք, ես չեմ ուզում համեմատականներ անցկացնել: 2006 թվականին, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ ընդդիմություն, և Արթուր Բաղդասարյանը լքեց երկրի երկրորդ պաշտոնը, և երկար տարիներ ընդդիմադիր գործունեություն ծավալելուց հետո մենք 2008-ի նախագահական ընտրություններին անդրադարձանք, մենք չմասնակցեցինք անցած ընտրություններին, բայց բազմիցս ասել ենք, որ մասնակցելու ենք 2018թ. ընտրություններին՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի:
— 2008-ին ձեր մասնակցությունն իրականում այլ մեկնաբանություն ստացավ, բայց, հետ չգնալով, միայն արձանագրենք, որ այսօր իրավիճակ է փոխվել, ընդամենը օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ֆեոդալիզմի ներկայացուցիչները պետք է քաղաքականության մեջ մեծ հայտեր չներկայացնեն, իսկ Հայաստանում շատերը գիտեն, որ Արթուր Բաղդասարյանն էլ ոչ պակաս բիզնեսմեն է, այսինքն՝ ինչո՞ւ պիտի Ծառուկյանին թույլ չտան, իսկ Արթուր Բաղդասարյանին թույլատրեն:
– Ուրեմն ես հիմա սա ասում եմ հպարտորեն՝ նայելով Ձեր աչքերի մեջ: Ես ուզում եմ, որ դուք ձեր խղճի ու համոզմունքների հետ չկռվեք, դուք գիտեք, որ Արթուր Բաղդասարյանը… էդ բիզնեսնեեեր, բաան, Արթուր Բաղդասարյանը բիզնեսներ չունի, ես սա ասում եմ շիտակ՝ Ձեր աչքերի մեջ նայելով, որ Արթուր Բաղդասարյանը կայացած, գրագետ, քաղաքական ճանապարհ անցած մեր երկրի ու ժողովրդի մեջ, մեր երկրում չկա մեկը, որ չգիտենա այդ մասին: Կներեք, ակամայից հիշում եմ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որ ամիսներ առաջ տվեց, որ Արթուր Բաղդասարյանը չորրորդ դասարանից քաղաքականության մեջ է եղել, քաղաքական գործիչ: Հիմա փորձում եք եզը վերցնել, տակը հորթ ման գալ՝ անվանելով, թե Արթուր Բաղդասարյանը բիզնեսմեն է: Դուք լավ հիշում եք, թե երեք տարի շարունակ ինչ քարքարոտ ճանապարհ է անցել ՕԵԿ-ը, մեկն էլ ես եմ եղել ճնշվողներից:
— Բայց վերջում տեսանք՝ ձեր չարչարանքը հատուցվեց, և ձեր ասած այդ քարքարոտ ճանապարհն «ամոթալի» որակվեց:
– Գիտեք ինչ, այդ էժանագին, գրոշներով իրենց սկզբունքները վաճառողներին բոլորը գիտեն էս երկրում, լավ է, որ Հայաստանը մեծ երկիր չէ, և էդ կողմից մարդիկ իրար լավ գիտեն,մեկը մեկին լավ են ճանաչում:
– Բոլորը ձեզ են մեղադրում սկզբունքները վաճառելու համար, ձեր ակնարկն ո՞ւմ է ուղղված:
– Ես ասում եմ էդ մոլորվածների և էժանագին դեմագոգների պատվիրակատար, որոնք իրենց ազդեցիկ «պապաների» գրոշներով պատվեր են կատարում ու նման բաներ… Հիմա ինձ էլ են մոտեցել ասել են՝ պարոն Մարգարյան, եթե Դուք կարողանաք էս հարցը լուծել, ես էդպիսի վերլուծություն չեմ անի, էդպիսի բան չեմ գրի: Մեր ազգը հավատի ճգնաժամի մեջ է:
– ՕԵԿ-ը կարո՞ղ է այդ հավատի ճգնաժամը վերացնել:
– Մենք պայքարել ենք ու պայքարելու ենք միշտ, որ ունենանք լուսավոր Հայաստան և պայքարում ենք հանուն արդար Հայաստանի, դա բազմիցս ենք ասել ու կատարել, մեր քաղաքական դաշտում ռեֆորմները, որ կատարվել են, ամենաակտիվը մենք ենք եղել, հետևությունը թողնելու ենք ժողովրդին:
— Անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ ժողովուրդը կմոռանա ձեր անցած ուղին:
– Մենք ժողովրդի մեջ ենք մտնում, էն, որ մտնում ենք Աստծո տունը մոմ վառելու, շիտակ ենք մտնում, շիտակ ենք վառում և մեր ժողովրդի հետ կապված արդար ասում ենք՝ ոչ խուժան ենք, ոչ գող ենք, ոչ հանցագործ ենք, ոչ էլ մեր երկիրն ենք թալանել:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.