Գորիսի պետական համալսարանում երեկ սովորական առօրյա էր. շաբաթ օրվա տագնապը, որի պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անակնկալ հեռախոսազանգն էր և ինքնահռչակումը խորհրդի նախագահ, երեկ չկար: «Նիստ չի եղել, որովհետև մենք գրություն չենք ստացել: Կյանքն իր հունով ընթանում է: Ամեն մարդ իր աշխատանքը կատարում է, և պետական համալսարանի խորհրդի կազմում ոչ մի փոփոխություն չկա և չի լինելու»,- մեզ պատասխանեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սուրեն Խաչատրյանը զանգահարել էր բուհ և հայտնել, որ այսուհետ ինքն է լինելու խորհրդի նախագահ Վահե Հակոբյանի փոխարեն և հաջորդ օրը նիստ է հրավիրում:
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրեր են պտտվում անցյալ տարեվերջից, երբ Սուրեն Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Ֆիզմաթգիտությունների դոկտոր Սաֆարյանի և Սյունյաց ամենակարող տիրակալի հարաբերությունները նախկինում ջերմ և նույնիսկ ընկերական են եղել: Բայց Վահե Հակոբյանի մարզպետության շրջանում գիտնականն սկսեց բացահայտել իր իրական վերաբերմունքն օլիգարխի նկատմամբ, նույնիսկ մամուլում քննադատական ելույթներ ունեցավ նրա դեմ: Հարցազրույցներից մեկում Սաֆարյանը կասկածի տակ էր դրել Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը, ասել էր, որ հայ-կանադական ընկերությունը, որը մարզպետին նման գիտական աստիճան է շնորհել, գիտության հետ կապ չունեցող կազմակերպություն է, որ պատմափիլիսոփայական գիտությունների թեկնածու կամ դոկտոր որևէ մեկը չի կարող լինել, քանի որ նման մասնագիտական խորհուրդ չկա, այլ միայն պատմական և առանձին՝ փիլիսոփայական, և ընդհանրապես. «Մարդու կրթական ցենզից էլ է երևում՝ նա կարո՞ղ է լինել գիտությունների դոկտոր, թե՞ ոչ»:
Հավանաբար, սա էր պատճառը, որ մեծարգո դոկտոր Սուրեն Խաչատրյանը վիրավորվեց ռեկտոր Սաֆարյանից: Մի տեղ նույնիսկ ասաց, որ ռեկտորը ժամանակին սազը վերցրած իր գովքն էր անում, բայց հիմա փոխվել է: Հիմա սյունեցիք ամեն վայրկյան նրա հրաժարականին են սպասում: Դեկտեմբերին լուր շրջանառվեց, թե մարզպետն իր մոտ է կանչել նախկին ընկերոջը և հորդորել նրան հրաժարվել ռեկտորի պաշտոնից, ինչը Սաֆարյանը հերքեց: Եվ ահա, ընդամենը երկու ամիս անց նոր սկանդալ խորհրդի կազմի փոփոխության շուրջ: «Այդպիսի որոշում չկա, ոչ էլ նա նման իրավասություն ունի: Ես որևէ իրավասու մարմնից նման տեղեկություն չունեմ: Հավանաբար, Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է լիսկայական ձևով փոփոխություն կատարել»,- ասում է ռեկտորը:
Նա մարզպետի զանգի մասին ահազանգել էր ԶԼՄ-ներին, վստահեցնելով, որ մարզպետն այսկերպ ցանկանում է իրենից ազատվել: Ռեկտորի արտահայտությունները՝ Լիսկա, «մարդը ելել է Սյունյաց աշխարհի շալակը», տզրուկ, կիսափիլիսոփա, տգետ, խոցել են նրա և նրա մտերիմների սրտերը: «Ինձ համար հանկարծակի էր և վիրավորական, որ նման հարգարժան մարդը, լինելով պետական կառույցի ՊՈԱԿ-ի ռեկտոր, նման պիտակներով է խոսում գործող մարզպետի մասին: Երևի նա մոռանում է, որ 2005 թվականին Սուրեն Խաչատրյանը կարևորագույն դերակատարում է ունեցել Գորիսի պետական համալսարանի ձևավորման համար, նա իր ամբողջ ներուժը դրել է, որ այդ ինստիտուտը կայանա և դառնա Տաթևի համալսարանի պատմական ժառանգորդը»,- ասաց Սուրեն Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը: Մարզպետը պատրաստվո՞ւմ է խորհրդի նախագահ դառնալ: «Չեմ կարող ասել, օրակարգում նման հարց չկա»:
Այդ դեպքում ինչո՞ւ է զանգել Սաֆարյանին և ասել, որ ինքն է խորհրդի նախագահը: «Սուրեն Խաչատրյանը, որպես մարզպետ, որն իրականացնում է կառավարության կրթության քաղաքականությունը, զանգահարել է և հարցրել, թե որ կայքերից կարող է վերցնել բուհերի օրինակելի կանոնադրությունը: Դա անհանգստացրել է Սաֆարյանին: Նա մտածել է, որ, ահա, Խաչատրյանը, որը 7 տարի եղել է խորհրդի նախագահ, ուզում է նորից գալ, բայց իր հանրային վատաբարո պահվածքից հետո նա մտածում է, որ Սուրեն Խաչատրյանը կարող է իրեն նեղություն տալ, գործից ազատել: Սա ընդամենը ինքնապաշտպանական աղմուկ է, ուրիշ ոչինչ: Դիմել է հակահարձակման, որպեսզի հասարակության մեջ զոհի և հալածյալի կարգավիճակ ձեռք բերի»,- համոզված է խորհրդականը: Խոսեցինք նաև «հալածյալ» ռեկտորի հետ:
Դուք մարզպետի հետ լավ հարաբերություններ ունեիք, ի՞նչ եղավ հետո: «Մի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի հետ շատ մտերիմ էր, մոտիկ էին: Հիմա է՞լ են մոտիկ: Չեմ կարծում, քաղաքականություն է, աշխատանքի բերումով մտերմություն է, չնայած ես հիմա էլ ոչ մեկի հետ թշնամական հարաբերությունների մեջ չեմ: «Լավ տղա» էլ չեմ, ընդամենը ֆիզմաթգիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ»: Վահե Հակոբյանը խորհրդի լա՞վ նախագահ էր: «Նա շատ կարգին անձնավորություն է, դաստիարակված և կրթված, լավ մարդ: Ցանկացած հարցում եթե դիմում էիր, նա պատրաստակամություն էր հայտնում օգնելու: Ես ոչ միայն բողոք չունեմ, այլև շատ գոհ եմ»:
ՀԳ. Գորիսի համալսարանի շուրջ սկանդալը տխուր մտորումների տեղիք է տալիս: Մեր իրականության մեջ ավանդույթ է ձևավորվել, որ գիտնականը պետք է ստորաքարշ դիրք գրավի մեծահարուստների նկատմամբ, պետք է խոնարհվի նրանց առաջ ընդամենը այն բանի համար, որ մի քանի լիտր բենզին են տալիս ուսանողներին բարեգործական ավտոբուսով դասի տանել-բերելու համար, մի երկու գիտաժողով են ֆինանսավորում կամ էլ մի քանի լսարան են նորոգում իրենց միլիոններից: Դրանից հետո գիտնականները պարտավոր են վասալություն անել բարերարների առաջ, նրանց պատվավոր կոչումներ տալ, խորհրդի նախագահ կամ անդամ կարգել, վերջին ուսանողով հանդերձ նրանց ընտրառեսուրսը դառնալ և մնացյալ իրենց օրերը նվիրել բարերարի մեծարմանը: Եվ աստված մի արասցե, եթե հանկարծ որոշեն իրերն իրենց անուններով կոչել:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.