Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեբարդ գրուպի» հետ:
Զարմանելիորեն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդը Կոնգրեսում իր երկարատև գործունեության ընթացքում պայքարել է ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման: Սակայն պաշտոնաթողությունից շատ չանցած, նա դարձավ հայկական հարցերի մոլի հակառակորդ՝ փող աշխատելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներից: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են, որ «Գեբարդ գրուպին» վճարվել է տարեկան 1.4 միլիոն դոլար՝ Թուրքիայի շահերը Վաշինգտոնում առաջ մղելու համար:
Ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության նախարարություն «Գեբարդ գրուպի» ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գեբարդը և նրա գործընկերներն անցյալ տարի հանդիպումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների հետ՝ աշխատանքներ տանելով ընդդեմ. 1) Կոնգրեսի բանաձևերի՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից քրիստոնեկան եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, և 2) բացահայտումների, որ Թուրքիան աջակցել է իսլամական ջիհադականներին՝ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք նրանց ներխուժման ժամանակ:
Ավելի նողկալի է, որ Արդարադատության նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես 2014 թվականի ապրիլի 24-ի հենց նախօրեին Գեբարդի գործընկեր Ջանիս Օ՛Քոնելը կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան ՄաքՔեոնի և Պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի օգնական Չադ Քրեյկեմիերի հետ, որպեսզի ձևափոխի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի ամենամյա հայտարարությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խեղաթյուրված և կեղծավոր ներողությունից հետո, որ նա հայտնել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր զոհերի համար:
Արդարադատության նախարարության փաստաթղթերը նաև բացահայտում են, որ Գեբարդը և Օ՛Քոնելը 2014 թ. մարտի 3-ին «Թուրքական ավիաուղիներով» մեկնել են Ստամբուլ և Անկարա՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպելու նպատակով: Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:
Անցյալ ամիս Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը և Հայ երիտասարդաց դաշնակցությունը (Արևելյան և Արևմտյան ԱՄՆ) ավելի քան 200 նամակ են ուղարկել «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի համար աշխատող չորս այլ լոբբիստական ընկերությունների՝ «Դիկշտայն շապիրո» ՍՊԸ-ի, «Գրինբերգ թրորիգ», «Ալփայթակ» և «Միջազգային ԼԲ» հաճախորդ հանդիսացող գործարարներին, համալսարաններին և հասարակական կազմակերպություններին: Նման մի նամակով նրանք խնդրել են «Յունայթեդ էյրլայնսից» պահանջել լոբբիստական ընկերությունից դադարեցնել իր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, հակառակ դեպքում ավիաընկերությունը պետք է խզի իր պայմանագիրը լոբբիստական ընկերության հետ: Եթե մինչև փետրվարի 28-ը ոչ մի գործողություն չձեռնակվի՝ ամերիկահայերը պետք է բողոքի ակցիա անցկացնեն ինչպես լոբբիստական ընկերության, այնպես էլ «Յունայթեդ էյրլայնսի» դեմ:
Թուրքիայի լոբբիստական ընկերություններին հակազդելու ջանքերը տվեցին իրենց առաջին պտուղները: Փետրվարի 23-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ Լոս Անջելեսի «Միջազգային օդանավակայանները» [LAWA], որն ամբողջությամբ պատկանում է Լոս Անջելես քաղաքին, որոշել է խզել իր 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ, այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել քաղաքապետ Էրիկ Գարսետիին՝ «վերջ դնել Լոս Անջելես քաղաքի և Դիկ Գեբարդի միջև եղած բոլոր կապերին»:
Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունեց «LAWA-ի և Լոս Անջելես քաղաքի պաշտոնատար անձանց՝ զրոյական հադուրժողականության քաղաքականություն ցուցաբերելու սկզբունքային դիրքորոշման համար ընդդեմ ցեղասպանության ժխտողականության: LAWA-ի որոշումն արտացոլում է ճիշտ կառավարման ամենաբարձր չափանիշները և ավելի է ամրապնդում Լոս Անջելեսի՝ պետական և միջազգային առաջնորդ հպարտ
դիրքորոշումը ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ՝ Գեբարդն արժանի չէ Լոս Անջելեսի բնակիչների անգամ մեկ դոլարին, և չպետք է որևէ կապ ունենա մեր քաղաքի հետ»:
Ըստ Արեմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ձեռք բերած փաստաթղթերի՝ «Գեբարդ գրուպ» ընկերությունը «845 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է ունեցել LAWA-ի հետ, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2012 թ. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի պաշտոնավարության ժամանակ: LAWA-ի հետ պայմանագրի հաստատումից հետո, «Գեբարդ գրուպը» ստանում էր ամսական ավելի քան 23 հազար դոլար վարձատրություն իր աշխատանքի դիմաց օդանավակայանի համար, միաժամանակ ներկայացնելով Թուրքիայի կառավարության շահերն ընդդեմ ամերիկահայ համայնքի շահերի»:
Այս առաջին խոշոր հաղթանակից հետո ամերիկահայերը պետք է շարունակեն կոչ անել մնացած 200 ընկերություններին՝ «Գեբարդ գրուպի» և Թուրքիայի կողմից վարձու այլ լոբբիստական ընկերությունների հաճախորդներին՝ խզել իրենց պայմանագրերը, քանի որ ցեղասպանության ժխտողներին վարձելը թե անբարոյական է, թե վատ բիզնեսի որոշում…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.