Երևանի թիվ 195 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Աբովյանը, որը, ըստ նախնական տեղեկությունների, նախորդ օրը դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու աշակերտների, տնօրենի բնորոշմամբ, լավ վարքագիծ ունեցող եւ առանձնակի ակտիվությամբ աչքի չընկնող աշակերտ է: Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դպրոցի տարածքից դուրս, հետևաբար, իրենք կատարված համար պատասխանատվություն չեն կրում:
«Նա մեր աշակերտն է, մենք ցավում ենք պատահածի համար, բայց դեպքը դպրոցի հետ կապ չունի: Վիճաբանությանը մասնակցած տղաներից միայն այդ երեխան է եղել մեր դպրոցի աշակերտ, մնացածներն ուրիշ տեղից են եղել ու իրեն ճնշել են: Ինքը ընտիր երեխա է, համեստության տիպար»,- ասաց տնօրենը:
Սերյոժան դպրոցի տնտեսագիտական հոսքում է սովորում, նրա դասղեկ Ալինա Բրուտյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ Սերյոժան խելացի և հավասարակշռված աշակերտ է: Ինչպես նշեց նա, իրենք միջադեպի մանրամասներից տեղյակ չեն, միայն ենթադրում են, որ Սերյոժային ներքաշել են կռվի մեջ:
«Երևի այդ տղաները խնջույքից են դուրս եկել, ինչ-որ մանրուքի պատճառով է վեճը առաջացել: Հավանաբար, հենց իրենք էլ հրահրել են վեճը, Սերյոժան նման բան չէր անի»,- ասաց դասղեկը:
Նշենք, որ Սերյոժան այսօր դպրոց չէր գնացել: Դանակահարված երկու աշակերտները, երկուսն էլ, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ դասարանի աշակերտներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի՝ 14-ամյա Բենիկ Նիկողոսյանի վիճակը ծանր է, նա վիրահատվել է, նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերականդանացման բաժանմունքում։
Մյուս տուժողը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այդտեղից մեզ հայտնեցին, որ տղայի վիճակը լավ է, վերքը մշակել են, կարել, բարեբախտաբար, թափանցող վերք չի եղել, կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում դուրս կգրվի:
news.am
- 11:10Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան
- 15:13Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի․ «Հրապարակ»
- 14:10Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
- 11:10Բեռնատարները կանգառել են Լարսի անցակետում․ առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց
- 15:10Նախիջևանի կապի համար Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց այն նույն սկզբունքներով, որոնցով ՀՀ-ն կարող է օգտվել Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար. Փաշինյան
- 12:10Նորածին արցախցիներին սոցքարտերի տրամադրումը ձգձգում են, նպաստներն էլ անորոշ է, թե երբ կտան
- 11:28Երևանի ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
- 13:10«Wildberries»-ը փոխում է մի շարք կանոններ
- 11:10Ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել․ Պետական գաղտնիք հրապարակելու համար Հայկ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Տիրան Խաչատրյան
- 11:10Քա՞նի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ է սպասվում նրանց․ Ալիևի հատուկ ներկայացուցչի պարզաբանումը
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.