Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», և դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:Տեր Պետրոսյանը քննադատում է Գագիկ Ծառուկյանին քննադատողներին և չարախնդացողներին և բարձր է գնահատում վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը՝ նկատելով, որ Ծառուկյանի ձախողման պատճառը քաղաքական փորձի պակասն էր ու ԲՀԿ-ում մի խումբ խառնակիչների գոյությունը, որոնց անունները Տեր-Պետրոսյանը չի ուզում տալ:
Ընթերցողը նկատեց, թերևս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, թե սա պատահականություն է. Տեր-Պետրոսյանը այս հոդվածով մոտավորապես ասում է, թե Ծառուկյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում, չի կարելի նրա մասին վատ բաներ ասել: Հենց սրանում է հոդվածի ամենակարևոր իմաստը. Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին Հայ ազգային կոնգրեսի նախագահը խոսում է դիտորդի նման, կարծես ինքն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել, այլ ընդամենը որպես պատմաբան ու քաղաքագետ հետևել է պրոցեսին:
Տեր-Պետրոսյանը թվացյալ վեհանձն ձևով պաշտպանում է Ծառուկյանին, իրականում ինքն իրեն է պաշտպանում, որովհետև գիտի՝ ԲՀԿ նախագահին ուղղված էմոցիաների պարպումից հետո հարցերի հասցեատերը ինքն է դառնալու որպես ներքաղաքական կաշայի հիմնական հեղինակ: Բայց հիմա նա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետև մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած ՀԱԿ-ի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու:
Տեր-Պետրոսյանն այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանի քաղաքականության մեջ դրսևորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռևս ունի: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում:
Հայկական Ժամանակ
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
- 12:10«Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին»
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 15:10Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք
- 14:10Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
- 13:10Բաքվին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում
- 12:10Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ-ի տարածքն առանց հայ բնակչության
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.