Սա պետականորեն կազմակերպված խուլիգանություն էր
Քերոբ Ղազարյանը 24 տարի դաշնակցական է եղել, բայց օրերս ՀՅԴ-ից դուրս գալու դիմում գրեց իր մեկ տասնյակ ընկերների հետ և դարձավ Հիմնադիր խորհրդարանի անդամ: Դեպքերի օրը նա ևս երկու կուսակիցների հետ Ստեփանակերտից ուղևորվել է Բերձոր: Ահա թե ինչ է նա պատմում. «Մենք մի քանի ընկերներով գնացել էինք, որ դիմավորեինք ավտոերթի մասնակիցներին, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն իմ հրամանատարն է եղել, իմ մարտական ընկերներն էլ այնտեղ էին: Մինչև Քաշաթաղ հասնելը տեսանք, որ ճանապարհներին շատ մեքենաներ կան կանգնած, մարդիկ կային հեռախոսներով: Երևում էր, որ ճանապարհները վերահսկվում են: Մինչև Քաշաթաղ հասնելը ևս մի պահակակետ կար՝ Ստեփանակերտի կողմից: Մեզ բաց թողեցին այդ անցակետից, բայց Զաբուխի անցակետին որ հասանք, տեսանք, որ ճանապարհի երկու կողմերը մեքենաներով զբաղված են: Զաբուխի կողմն ամբոխ է հավաքված: Աջի վրա կանգնեցինք, դուրս եկանք մեքենաներից: Հեռվում կանգնած ամբոխից մի 30-35 հոգի եկան դեպի մեզ, հարցրին՝ ի՞նչ եք անում ստեղ: Ասեցինք՝ կանգնած ենք: Բա չե՞ք լսել, որ մենք զգուշացրել ենք, որ չգաք, որ «Ազատամարտիկների միությունը» թույլ չի տալու, որ ավտոերթը գա: Ասեցինք՝ հա, գիտենք: Ասեցին՝ բա լսել եք ու եկե՞լ եք: Դրանից հետո սկսվեց»:
— Ի՞նչն սկսվեց, ի՞նչ արեցին:
— Հարձակվեցին մեզ վրա՝ հարվածներ, ծեծկռտուք, հայհոյանք: Այդտեղից մենք էլ առաջ չենք գնացել: Տարբեր մարդիկ կային: Նաև այնպիսիք, որ ասում էին՝ վերջ տվեք: Նաև այնպիսիք, ովքեր վերահսկում էին, որ ծանր հետևանքներ չլինեն:
— Ինչպե՞ս վերադարձաք Ստեփանակերտ:
— Երբ այդ ծեծկռտուքը վերջացավ, մենք նստեցինք մեքենաները, տեսանք, որ դրանք ստուգել էին: Քաղաքացիական հագուստով մարդիկ մեր հեռախոսները պահանջեցին, ֆոտոապարատը: Մենք տվեցինք, որովհետև հասկացանք, որ զոռով են վերցնելու: Հետ վերադառնալուց, Լաչինից դուրս եկող անցակետն արդեն փակել էին: Մեզ կրկին հանեցին մեքենաներից, նորից ծեծկռտուք եղավ, մեքենաների ապակիները ջարդեցին ոտքերով: Մենք երեքով էինք, որոնցից մեկը կին էր, նրան ձեռք չեն տվել: Բայց մենք երկու ընկերներով վնասվածքներ էինք ստացել: Մեզ «դաբիվատ» արին, նոր թողեցին, ու մենք գնացինք անմիջապես Ստեփանակերտի հիվանդանոց:
— Շա՞տ վնասվածքներ ունեք:
— Դե, ունենք, եթե ամենքիս 7-8 հոգով ծեծեն, ի՞նչ կլինենք:
— Ձեր կարծիքով, ովքե՞ր էին այդ մարդիկ:
— Կային մարդիկ, որոնց ձեռքին ռադիոկապ կար: Համազգեստով մարդիկ չկային, բայց երևում էր, որ նրանք պետական ծառայողներ են: Հագուկապից, խոսելաձևից էր երևում: Հատուկ ջոկատայինների ֆիզիկական կազմվածքից երևում էր, որ նրանք հասարակ մարդիկ չեն: Հասարակ մարդիկ հասարակ շորերով էին, կային նաև բերած մարդիկ:
— Ընտրությունների պե՞ս, որ ամենքին մի բա՞ն են խոստացել:
— Չգիտեմ ինչ են խոստացել, բայց որոշ մարդիկ իրենց ցանկությամբ էին եկել, ոմանց բերել էին:
— Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
— Պայքարը շարունակվելու է: Մենք հետ չենք գնալու: Մենք ասում ենք, որ այս երկիրը յուրային կառավարում չունի: Օտարի խամաճիկներ են ղեկավարում մեր երկիրը, պայքարի ձևն էլ ընտրել ենք ու շարունակելու ենք:
— ՀՅԴ կուսակցությունն այս օրերին ակտի՞վ էր:
— ՀՅԴ-ն մի հայտարարություն է տարածել միայն: Այստեղ լուրեր էին պտտվում, որ դաշնակներն են գալիս: Նրանք ընդամենը հերքեցին, որ դա իրենք չեն, որ իրենք կապ չունեն ավտոերթի հետ:
— Ձեզ չօգնեցի՞ն:
— Ես մի քանի օր առաջ եմ հայտարարությամբ դուրս եկել ՀՅԴ-ից, իրենք իմ կողքին չէին կանգնի, թեև 24 տարվա դաշնակցական եմ եղել: Սա նախապես մշակված օպերացիա էր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյան
— Ի՞նչ կատարվեց Բերձորում, Ձեր գնահատականը:
— Նախախորհրդարանի երթն ընդամենը իրազեկման ակցիա էր քաղաքացիների միավորման, ինչը նորմալ եմ դիտում: Արցախում 10 օր շարունակ տեղի էր ունենում այդ երթի «դեմոնիզացիան», հրեշի կերպարի ներկայացումը: Օգտագործելով Հանրային հեռուստատեսությունը, իշխանական կայքերը, կառավարությունից սնվող ՀԿ-ների, պետական կառույցների ներուժը, վարչական կառույցները: Լուրեր են տարածել, որ, իբր, գալիս են Մայդան սարքելու Արցախում, կարգուկանոնը փոխելու, երևանցի զինծառայողներին վերցնել-տանելու: Այս «դեմոնիզացիային», որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերը, հետևել են վայրագ գործողություններ: Մի խոսքով, սա նախօրոք մշակված օպերացիա էր, բայց չէի մտածում, որ կարող էր այսքան դաժան լինել ամեն ինչ:
— Ովքե՞ր են պատասխանատու կատարվածի համար, ըստ Ձեզ:
— Դրա մեղավորը Բակո Սահակյանն է, Արցախի իշխանությունները, որոնք, բնականաբար, գործել են Սերժ Սարգսյանի հրահանգով: Ոստիկաններին, այնտեղ եկած քաղաքացիական անձանց ես համարում եմ զոհեր, այս համակարգի զոհեր: Այսինքն, բավական հեշտ է այստեղ քիչ մեդիականացված հասարակության մեջ նման մարդկանց կարծիքը մանիպուլյացիայի ենթարկել:
— Մարդիկ ինչպե՞ս ես վերաբերվում այս դեպքերին:
— Այս դեպքերից հետո ես խոսել եմ բազմաթիվ ոստիկանների և այնտեղ գնացած երիտասարդների հետ: Բոլորն ափսոսանք են հայտնում, հայհոյում են իշխանություններին և նշում են, որ «իրենց ռեխն են տվել», այսինքն, տարել և օգտագործել են:
— Ռեպորտաժում, որը ցուցադրեցին Արցախի հեռուստատեսությամբ, այնպես էր ներկայացված, իբր, ժողովուրդը դեմ էր Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խաղաղ ակցիային: Իրո՞ք այդպես է:
— Պետության կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն օգտագործել են, որպեսզի տարբեր քաղաքացիական անձանց բերեն այստեղ: Այդ ռեպորտաժում ելույթ ունեցողը վարչակազմի ղեկավարի տեղակալն էր, այսինքն, վարչական, իշխանական բոլոր լծակներն օգտագործել են կարծիք ստեղծելու, թե, իբր, ժողովուրդը դեմ է: Ժողովուրդն ընդհանրապես մինչև վերջ գաղափար էլ չուներ ոչ Հիմնադիր խորհրդարանի, ոչ էլ Նախախորհրդարանի մասին, և եթե երթ տեղի ունենար, մի հարսանիքի տպավորություն էր թողնելու, ուրիշ ոչինչ:
— Ինչո՞ւ էին իշխանություններն այսպիսի վտանգ տեսել խաղաղ երթից, Ձեր կարծիքով:
— Վտանգավորն այն էր, որ Սերժ Սարգսյանը բավականին ցավագին է տանում իր հասցեին Արցախում հնչած ցանկացած քննադատություն, և Արցախի իշխանության տարբեր օղակներ, իրար հերթ չտալով, որոշել էին հաճոյանալ Սերժ Սարգսյանին:
Սյուզան Սիմոնյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.