Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վրա կարծես թուղթ ու գիր են արել: Մեկը մյուսի հետևից վարույթներ են հարուցվում աշխատակիցների դեմ: Դեռ մի քանի ամիս առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վարույթ նախաձեռնեց այս շրջանի դատախազ Արմինե Ղուկասյանի դեմ: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրօրենսգրքի 315-րդ հոդվածով՝ պաշտոնեական անփութություն: Արմինե Ղուկասյանը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանի դուստրն է, իսկ մասնագիտական շրջանակներում նա հայտնի է որպես բարեկիրթ, պարտաճանաչ անձնավորություն:
Գործի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Արմինե Ղուկասյանը պաշտոնական հաղորդագրության մեջ բնութագրվեց որպես «անփույթ» պաշտոնյա, ով «չի կատարել իր պարտականությունը» և վնասել է անձանց ու պետությանը: Մինչդեռ խոսքն ընդամենը քննության ժամկետների խախտման մասին էր: Երիտասարդ կինն այդ ժամանակ նոր էր ամուսնացել և հարսանեկան ճամփորդությունից վերադառնալով՝ իմացավ իր դեմ քրեական վարույթ հարուցելու մասին: Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին: Ի սկզբանե պարզ էր, որ ոչ այս գործը, ոչ էլ Քննչական կոմիտեի քննիչների դեմ այդ նույն ժամանակաշրջանում հարուցված վարույթները դատարան չեն հասնելու: Այդպես էլ եղավ:
Կարճ ժամանակ անց Ղուկասյանի դեմ վարույթը կարճվեց, և նա վերականգնվեց պաշտոնում: Բայց, ինչպես ասում են, նստվածքը մնաց՝ համակարգում տպավորություն ստեղծվեց, որ Ա. Ղուկասյանը բարեխիղճ և գրագետ իրավաբան չէ: Սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազների նկատմամբ գործողությունները սրանով չավարտվեցին: Անցյալ տարվանից Հատուկ քննչական ծառայությունը մի քանի դրվագից կազմված մի արտառոց քրեական գործ է քննում, որի շրջանակներում լուրեր տարածվեցին, որ հնարավոր է մեղադրանք առաջադրվի միաժամանակ երկու դատախազների՝ Մանվել Ալեքսանյանին և Հարություն Սարգսյանին: Խոսվում էր լուրջ մեղադրանքի մասին: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ այս վարույթի շրջանակներում արդեն կալանավորված անձ կա՝ Մանվել Ալեքսանյանի վարորդը:
Վերջինս, ներկայանալով որպես դատախազի վարորդ, շահել է տարբեր քաղաքացիների վստահությունը, նրանցից գումարներ է շորթել, ավտոմեքենաներ վերցրել, խոստանալով, որ գումար կտա: Ավտոմեքենաների մի մասն ավտոպահեստամասերի վերածելով՝ վաճառել է, մյուսները տրամադրել է օրավարձով, այլ մեքենայություններ է կատարել, իսկ մեքենաների տերերին «քցել» է՝ ոչ գումար է տվել, ոչ էլ ավտոմեքենաներն է վերադարձրել: «Քցվածներից» մի կին հոգնել է սպասելուց և դիմել է իրավապահներին: Քննչական կոմիտեում սկսվել է քննություն, որի հսկող դատախազը եղել է Հարություն Սարգսյանը: Լուրեր են պտտվում, որ Մանվել Ալեքսանյանը փորձել է միջնորդել իր վարորդի համար: Որքանով է Ալեքսանյանը տեղյակ եղել իր վարորդի գործերից, ասում են, կպարզվի վարույթի շրջանակներում:
Ինքը՝ Ալեքսանյանը, պնդում է, որ իր վարորդի անօրինական գործողությունների մասին իմացել է միայն քրգործի հարուցումից հետո, երբ վերջինս հայտնվել է բանտում: Պաշտոնական տեղեկություններ ստանալու խնդրանքով դիմեցինք ՀՔԾ: Մեր տվյալներով, ներկայում դատախազները գործով անցնում են որպես վկա: Թե Մանվել Ալեքսանյանը, թե Հարություն Սարգսյանը դատախազության հին կադրերից են, և գլխավոր դատախազը դեմ չէ, որ այս գործով անաչառ քննություն կատարվի և ապացուցվի դատախազների անմեղությունը: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, գործը բացահայտվել է Քննչական կոմիտեի քննիչների ջանքերով: Կան ձայնագրություններ, որոնք անհերքելի ապացույցներ են համարվում, և դատախազությունն ուղղակի չի կարողացել այս գործին ընթացք չտալ: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մանվել Ալեքսանյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: ՀՔԾ-ից պաշտոնապես պատասխանեցին, որ դատախազների դեմ այս պահին քրեական գործ հարուցված չէ:
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.