Ախալցխայում, 1923 թվականի այս օրն է ծնվել դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը, ով, ըստ Հրաչյա Ղափլանյանի, վիճակված էր դառնալ ծիծաղի անօրինակ և չծերացող Վարպետը: Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և՛ կատակերգական, և՛ երաժշտական կերպարներ:
Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Դեռ մանկուց Թիֆլիսի կրկեսի, պատանի հանդիսատեսի ռուսական և ապա Գրիբոյեդովի անվան թատրոնների խաղացանկերի ոչ մի ներկայացում բաց չթողած պատանին երազում էր դերասան դառնալ: Հետագայում նրան հրավիրում են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն: Կարգին հայերեն չիմացող Կարպը երկընտրանքի մեջ էր, բայց արյան կանչն ավելի զորեղ էր, որն էլ 21-ամյա երիտասարդին բերեց Հայաստան: 54 տարի նա աշխատեց անմնացորդ, դարձավ իր թատրոնի խորհրդանիշը, իր մարմնավորած անզուգական կերպարներով և իր բեմադրած բարձարվեստ բեմադրություններով հարստացրեց թատրոնի պատմությունը:
«Սկզբից ևեթ Կարպուշան բեմում երբեք չի խնայել իրեն,- պատմում էր նրա 50-ամյա բեմական հաղթարշավի արժանավոր խաղընկեր Սվետլանա Գրիգորյանը: Հարյուր անգամ խաղացած դերը նա խաղում էր այնպես, ինչպես պրեմիերայի օրը` նույնը պահանջելով իր ընկերներից: Տասնամյակներ շարունակ խաղընկեր եմ եղել նրան և խոստովանում եմ, որ ամեն անգամ հուզվել եմ, երբ խաղացել եմ Կարպի հետ»:
Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր` Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետում, որը միանգամից հռչակ բերեց նրան և իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը:
Խաչվանքյանը նկարահանվել է նաև կինոյում` «Արարատյան դաշտի աղջիկը», «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան»:
Կարպ Խաչվանքյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ժանրին, ու թեև նրա խաղը հաջողված էր նաև կինոարվեստում, այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: «Ինձ համար արժեք ունի միայն այն, ինչ արել և անում եմ թատրոնում, իմ հարազատ տանը»,- մի առիթով ասել է Խաչվանքյանը:
1989 թվականին Լոս Անջելեսում բեմադրված «Պահանջվում է ստախոս» ներկայացումից հետո թերթերից մեկը գրեց հետևյալը. «Եթե մելամաղձոտ ու անտրամադիր ես, մի երթար հոգեբույժին, այլ գնա ու տես «Պահանջվում է ստախոսը»: Երեք ժամ խնդա ու զվարճացիր: Վայելե ազգիդ հրաշք տղան` Կարպ Խաչվանքյանը և վստահ եղիր, հոգիդ պիտի թեթևանա անպայման»:
50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսին» 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Յուրաքանչյուր ներկայացումից հետո ժամանակ էր պետք, որպեսզի դերասանի մեջ եղած կրակն աստիճանաբար մարեր, ու նա դուրս գար կերպարից:
Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա:
Հանդիսատեսին ծիծաղից ուշաթափության հասցնող Խաչվանքյանը թատրոնից դուրս լռակյաց էր, անգամ` տխուր: «Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ,- ասում էր նա: -Ես դերասան եմ միայն բեմի վրա, բեմից դուրս ես վայելում եմ ուրիշների հումորը»:
Երբ մի օր բեմից արտասանում էր իր հերոսի խոսքերը` «Աշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար ինձ սիրել»,- դահլիճից հնչեց հանդիսատեսի միահամուռ պատասխանը` մենք…
Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 23-ին՝ 75 տարեկան հասակում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Կարպ Խաչվանքյանի ՝ «Տաքսի, տաքսի» — հեռուստաներկայացումը.
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.