Երեկ երեկոյան՝ 21:30-ի սահմաններում, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ակտիվ ցուցումներ էր տալիս տարածքը հսկող ոստիկաններին: Ոստիկանապետը պատասխանեց «ՀԺ»-ի, «Սիվիլնեթի» և «Նյուսլայնի» հարցերին.
Պարոն Գասպարյան, քիչ առաջ ոստիկանական նոր ուժեր են բերվելԳյումրի: Ինչի՞ հետ է կապված այդ ամենը, ինչու են բերվել:
Ոչ մի զորքեր էլ չեն գալիս, նորմալ ծառայություն ենք ուզում ապահովել Գյումրիում, ու ոչ մի կասկած չունեմ, որ ժողովուրդը… հասկացող ու զգոն է ժողովուրդը, այնպես որ՝ պետք չէ աժիոտաժ ստեղծել, դա մեր ծառայությունն է, մի քիչ ուժեղացված ծառայություն է լինելու:
Կա տեղեկատվություն, որ ռուսները խուճապի մեջ են և առհասարակդուրս չեն գալիս բազայից:
Չկա այդպիսի բան, չկա: Եթե դուք դրանից հաճույք եք ստանում, ես դրանից հաճույք չեմ ստանում:
Ռուսական կողմի հետ բանակցություններում ի՞նչ եք քննարկել:
Զգոնության և ուշադրության կոչ եմ անում, որ ուշադիր լինեն, զինվորականների հետ պատշաճ աշխատանք տանեն, որպեսզի զինվորականները քաղաքում չափ ու ձևի մեջ լինեն:
Եթե դուք անձամբ եք եկել այստեղ, դա չի՞ նշանակում, որ Գյումրիումինչ-որ վտանգ կա:
Ինչու, որ ես Երևանում եմ, ուրեմն Երևանում վտա՞նգ կա: Ես հրամանատար եմ, ես անձնակազմի հետ պետք է լինեմ:
Երեխայի հուղարկավորությունն է լինելու, ու վտանգ կա, որհանրահավաքներ պիտի լինեն…
Թող առաջինը քարը նետի էն մարդը մյուսի ուղղությամբ, եթե ինձանից շատ է ցավում: Ես մանուկի մահը չեմ կարող տանել, էդքան խիզախ չեմ:
Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է այդ գործը քննի:
Դա իմ կարծիքը լինել չի կարող, կա օրենք, ու դա ոստիկանության դիրքորոշումը չի: ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարն է եկել, ու մեր քննչական ղեկավարի հետ աշխատում են, վաղը հայտարարություն կանեն:
Դուք ինչպե՞ս կպատժեիք Պերմյակովին:
Ես՝ պատժե՞լ: Ես նույնիսկ չգիտեմ, հաստատ չէի սպանի
Վստահ ե՞ք, որ Պերմյակովը մենակ է եղել:
Ես երբեք ոչնչի վրա վստահ չեմ լինում մեր մեջ ասած: Մենք մեր օպերատիվ գործողություններն ենք իրականացրել:
Պերմյակովը քաղաքի մի ծայրից, զենքով քայլելով,հասել է մյուսծայրը: Ինչպե՞ս է հասել, պարեկային ծառայություն չի՞ եղել:
Դուք գիտե՞ք ժամը քանիսին է եղել, գիտե՞ք ինչ կա, երբ ես զենքը ձեռքիս գնում եմ, ես շատ ուշադիր եմ լինում, որ գոնե մի հոգու չտեսնեմ այդ ժամին, և ես կանցնեմ բակերով, մեքենա տեսնելուց կզգուշանամ:
Մարդկանց զայրույթը՝ թեկուզ քար նետելը արդա՞ր եք համարում:
Երբեք: Բորբոքված էին, թող գնային եկեղեցի մոմ վառեին, աղոթեին, խաղաղվեին: Թող հասկանային, որ իրենց առաջ կանգնած է իրենցից շատ ավելի հայ, որը պատրաստ է իր քաղաքացու համար զոհվել:
Անդրադառնալով այն հարցին, որ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը իր ծեծի մեջ մեղադրում է ոստիկանապետին՝ Գասպարյանը նշեց. «Եթե իմ մեջ չար լինի, ես այնքան հնարավորություններ ունեմ, ես նմա՞ն եմ պրիմիտիվ մարդու: Տխմարություն ու տգիտություն է, այլանդակություն է ուղղակի, գարշելի է»։
Հայկական Ժամանակ
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
- 12:10«Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին»
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 15:10Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք
- 14:10Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
- 13:10Բաքվին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում
- 12:10Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ-ի տարածքն առանց հայ բնակչության
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.