«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին մասնակցելու են քաղաքական, հասարակական ուժեր, նախաձեռնություններ, անհատներ: Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ մեկ տասնյակից ավելի ոչ իշխանական ուժեր են մասնակցելու, մոտ 70 հասարակական կազմակերպություն, բազմաթիվ վերլուծաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Այսպես, խորհրդարանական ուժերից Ծառուկյանի խորհրդաժողովին մասնակցելու է միայն «Ժառանգությունը», իսկ ոչ խորհրդարանական ուժերից՝ «Առաքելությունը», «Ազգային համաձայնությունը», «Համերաշխությունը», «Ազգային անվտանգությունը», «Ժողովրդական կուսակցությունը» և այլն:
Խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից չեն մասնակցելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը: Մամուլի խոսնակը չգիտի՝ նրանց չեն հրավիրել, թե չեն գալիս: Գործընկեր ՀԱԿ-ի չմասնակցելու մեջ էլ խնդիր չեն տեսնում, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցությունը ընթանում է տարբեր հարթակներում՝ երկկողմ, եռյակի ձևաչափ: Թե ինչպես է կազմակերպվել քաղաքական ուժերի մասնակցության հարցը, Իվետա Տոնոյանն ասաց, որ գործում էր կազմկոմիտե, որը զբաղվում էր կազմակերպչական աշխատանքներով, համակարգում էր մասնակցելու ցանկություն հայտնած ուժերի հարցը, գործել է 2 տարբերակն էլ՝ թե ԲՀԿ-ն է հրավիրել, թե ուժերն են ցանկություն հայտնել:
Խորհրդաժողովին կմասնակցեն նաև ազատամարտիկների մի շարք միություններ, այդ թվում «Երդվյալ ազատամարտիկների միությունը» (Ռուբեն Գևորգյանի գլխավորած) և «Ազատամարտիկների դաշինքը» (Ռուստամ Գասպարյանի գլխավորած):
Ինչ վերաբերում է խորհրդաժողովի մասնակիցների քանակին, Իվետա Տոնոյանն ասաց, որ քանի որ հայտերը շատ են, ընթացակարգ է սահմանվել, թե տվյալ ուժից քանի հոգի կարող է մասնակցել, որպեսզի ֆիզիկական անհնարինության խնդրի առաջ չկանգնեն:
Նախատեսվում է խորհրդաժողովը սկսել ժամը 12.00-ին, գրանցումը կլինի ավելի վաղ, նախատեսված է երեք նիստ՝ ամեն մեկը 1,5 ժամ տևողությամբ, ելույթ կունենա նաև Գագիկ Ծառուկյանը, կլինի հարցուպատասխան, վերջում էլ կամփոփվեն աշխատանքները: Ի դեպ, նախնական տեղեկություններով՝ նույն օրը նույն ժամին էլ նախատեսված է ԱԺ երեք հանձնաժողովների խորհրդակցությունը Գյումրիի դեպքերով: Թե ինչպես կվարվեն ԲՀԿ-ականները, առայժմ հայտնի չէ: Ծառուկյանի խոսնակն ասաց, որ նման հարակից նախաձեռնությունների հարց չի քննարկվել:
news.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.