Հարցազրույց «Հասարակություն և բանակ» միջազգային հասարակական նախաձեռնության իրավական փորձագետ Մաքսիմ Բուրմիցկիի հետ:
-Պարո՛ն Բուրմիցկի, ինչպես հայտնի է, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հանձնաժողովը ժամանել է Գյումրի՝ տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու համար: Ի՞նչ եք կարծում, հանձնաժողովը արդյո՞ք կհետաքննի հենց ռազմաբազայում տեղի ունեցածը: Հնարավո՞ր է արդյոք սպայական անձնակազմի դեմ քրեական գործերի հարուցումը:
-Հանձնաժողովի իրավասությունը տարածվում է միայն ռազմաբազայի տարածքի վրա, հետևաբար, նրա լիազորությունների մեջ է միայն ծառայության վայրը լքելու հետ կապված փաստերի արձանագրումը, եւ հնարավոր է՝ հայ քննիչների հետ համագործակցությունը՝ սպանությանը վերաբերող հարցերում: Բազայի ղեկավարությունը ցանկացած պարագայում կպատժվի, նույնիսկ եթե գրանցվեր միայն զենքը ձեռքին ծառայության վայրը լքելու դեպքը՝ առանց ողբերգական հետևանքների: Հավանաբար պատիժը կլինի ոչ թե կարգապահական, այլ քրեական՝ հաշվի առնելով գործի միջազգային բնույթը:
-Ի՞նչ եք կարծում, 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը պե՞տք է հրաժարական ներկայացնի այս դեպքի պատճառով:
-Կարծում եմ՝ այո: Եթե նույնիսկ սեփական ցանկությամբ հրաժարական չտան, ամենայն հավանականությամբ, նրանք կհեռացվեն:
-Ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ 6 հոգու սպանության մեջ կասկածվող եւ փնտրվող անձն անցյալում խուսափել է զինվորական ծառայությունից, նրա անունը շրջանառվում էր մի քանի մանր հանցագործությունների մեջ: Արդեն հայտնի է, որ նրա եղբայրը անազատության մեջ է: Ինչպե՞ս կարող էր նման բնութագրով մարդը անցնել ծառայության ՌԴ զինված ուժերում, այն էլ այլ երկրում:
-Ամբողջ տեղեկատվությունը հակասական է, ծառայությունից նա չէր կարող խուսափել, լրացել էր 18 տարին, և նա առաջին զորակոչով անցել է ծառայության, իսկ այն, որ նա պիտանի չէր ծառայության հոգեբանական խնդիրների պատճառով, դա բացահայտ է: Դրանում մեղավոր է զինվորական կոմիսարիատը և զինակոչային հանձնաժողովը, սակայն դա սովորական երևույթ է: ՌԴ զինված ուժերում գրեթե չկան ծառայությանը ամբողջությամբ պիտանի երիտասարդներ, և եթե ֆիզիկապես մարդը պիտանի է, ապա նրա հոգեկան վիճակն այնպիսին է, որ նրան չարժե զենք տրամադրել: Այսպիսին է ռուսական բանակի տխուր իրականությունը, որն էլ բերում է նման ողբերգությունների:
-ՌԴ և ՀՀ միջև գործող Համաձայնագրի 4 կետի համաձայն, ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայացուցչի կողմից իրականացրած հանցագործության դեպքում կիրառվում է ՀՀ սահմանադրությունը և գործում են պատասխանատու մարմինները: Սակայն այս պահին հետաքննությունն իրականացնում է ռուսական կողմը: Սա ՀՀ օրենսդրության ու ՌԴ և ՀՀ միջև համաձայնագրի կետերի խախտու՞մ է:
-Անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ռուսական կողմը ինչ-որ բան հետաքննել: ՊՆ հանձնաժողովը կարող է հետաքննել միայն ռազմաբազայի տարածքում տեղի ունեցածը, ընդ որում, քրեական գործ վարել կարող են միայն քննչական մարմիններն ու քննիչները: Այդ պատճառով ես կարծում եմ, որ հետաքննությունը կարող են վարել միայն հայկական կողմի պատասխանատու մարմինները, իսկ ռուսական պատկան մարմինները պետք է զբաղվեն զենքը ձեռքին ծառայության վայրը լքելու փաստով և, իհարկե, օգնեն հայկական կողմին ՝ օրինակ տեղեկատվությամբ կիսվել և չխոչընդոտել գործի հետաքննությանը ռուսական ռազմաբազայի տարածքում:
-Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական զինծառայողների անուշադրության պատճառով Գյումրիում մարդիկ են մահանում: Շատ է խոսվում այն մասին, որ ռազմական ստորաբաժանումներում անկարգություն է տիրում: Կարո՞ղ է արդյոք անպատժելիությունը, անկարգությունը բազայի ներսում նման հանցագործությունների պատճառ դառնալ:
-Իհարկե, զորամասերի հրամանատարները սովորաբար հակված են թաքցնել բոլոր խախտումները, որպեսզի չպատժվեն, այդ պատճառով էլ անկարգությունը տիրում է ռուսական բանակի գրեթե բոլոր զորամասերում, և Գյումրու ռազմաբազան բացառություն չէ:
galatv.am
- 13:10Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 14:10Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
- 13:10Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև
- 14:10ՀԱՊԿ ԽՎ չգալու Հայաստանի որոշումն ափսոսանքով է ընկալվում. Գրիգորի Կարասին
- 14:10Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
- 13:10Լիտվացի զինվորականներին արգելել են Ադրբեջան և Հայաստան մեկնել
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.