«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանին՝ հայտնի Մանախին, ընդամենը մեկ տարի է մնում անցկացնել կալանավայրում: Բայց նա շարունակում է վաղաժամկետ ազատում պահանջել, ոչ այնքան օր առաջ ազատվելու, որքան պատժի կրումից ազատման անարդար մեխանիզմների վերացմանը նպաստելու համար: Համենայնդեպս, այսպես են պնդում նրա հարազատները, որոնք կապ են պահում լրագրողների հետ: Մանախն իր փաստաբան Հայկ Ալումյանի հետ շուտով սկանդալային դատավարություն է պատրաստվում հրահրել ընդդեմ պատժի կրումից ազատման հանձնաժողովի, որն իրեն պահում է իբրև վերդատական մարմին և թույլ է տալիս մերժել դատարանի որոշումների կատարումը:
Բանն այն է, որ սեպտեմբերի 30-ին «Արթիկ» ՔԿՀ-ի հանձնաժողովը որոշեց մերժել Արթուր Այվազյանի դիմումը վաղաժամկետ ազատման մասին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց այս որոշումը և պարտավորեցրեց պատժի կրումից ազատման անկախ հանձնաժողովին զբաղվել Արթուր Այվազյանի հարցով: Դեկտեմբերի 20-ին հանձնաժողովի երկու անդամներ՝ նախագահի աշխատակազմից մի իրավաբան և հայտնի հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, ուղիղ կես ժամ զրուցեցին Մանախի հետ և որոշեցին նրան մերժել: «Փաստորեն, կես ժամում այս մարդիկ արդարադատություն են գործել և որոշել են ջնջել դատարանի որոշումը, և մենք պատրաստվում ենք բողոքարկել սա»,- ասում է Արթուր Այվազյանի մայրը: Հետաքրքիրն այն է, որ անկախ հանձնաժողովի որոշման մեջ ուղղակի նշված է. «Դատարանի որոշմանը չտալ հավանություն»:
Սյուզան Սիմոնյան
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.