Նամակում մասնավորապես, ասվում է.
«Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը խոր հիասթափութեամբ մտահոգուած է Երուսաղէմի Հայոց Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի կողմէ հրապարակուած ողջմտութենէ հեռու նամակով ` ուղղուած ընդդէմ Ամենայն Հայոց Հայրապետին, Եպիսկոպոսաց բարձրագոյն ժողովին եւ բարձրաստիճան եկեղեցականներու:
Թեմական Խորհուրդի մը պարտականութեան ծիրին մէջ չէ Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեւ եղած խնդիրներուն միջամուխ ըլլալ: Սակայն նկատի առնելով որ Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարքը Երուսաղեմի Հայոց, իր նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոսին համացանցի միջոցաւ տարածած է աշխարհով մէկ, նաեւ որ Աւստրալիայի մէջ կան բազմաթիւ նախկին Սուրբ Տեղեաց քաղաքացիներ , որոնք մտահոգուած են ստեղծուած այս շփոթով, մանաւանդ որ Թեմիս Առաջնորդի անունն ալ շահարկուած է սոյն գրութեան մէջ, ստիպեցին մեզի կատարել սոյն յայտարարութիւնը:
Նախ, ոեւէ անձի առաւել եւս բարձրաստիճան եկեղեցականի չի պատշաճիր նման ոճով, լեզուով եւ դարձուածքներով արտայայտուիլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին նոյնիսկ եթէ ճշմարիտ կէտեր ըլլային իր ըսածին մէջ: Պատշաճ եւ Պարտ է որ մարդ չիջնէ շուկայի մակարդակին այլ պահպանէ տարրական քաղաքավարութիւնը յօգուտ Հայ Եկեղեցւոյ ընդհանուր շահերուն:Նման արտայայտութիւն կը պախարակէ նոյն ինքն զայն գրողը:
Նուրհան Պատրիարք երկու երեւոյթներ կը նշէ որպէս առիթ իր զայրոյթին: Առաջին` Պարետ Ծ. Վրդ. Երեցեանի եպիսկոպոսութեան հարցը: Ճիշտ է որ Երուսաղէմի Տնօրէն ժողովը ներկայացուցած է Հայր սուրբի թեկնածութիւնը եպիսկոպոսութեան` Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը արդեօք իրաւունք չունի նայելու թէ ենթական արժանի է կամ ոչ: Մարդիկ այն Թեմերէն ուր Հայր Սուրբը պաշտօնավարած է լաւ չեն արտայայտուած անոր մասին եւ նոյնիսկ Առաջնորդներ տուեալ թեմերու չեն պաշտպանած անոր թեկնածութիւնը. տակաւին տարիներ առաջ Հայր Սուրբը. երբ Ժառանգաւորացի տեսուչ էր աշակերտներ ծեծելու խնդրայարոյց դէպքով դադրեցուած է իր պաշտօնէն: Մեզի չիյնար Հայր Սուրբը պաշտպանել կամ մեղադրել, սակայն Պատրիարքի պարտականութիւնն է իր միաբանը պաշտպանել եւ ձեւեր գտնել իր նպատակին հասնելու. այս գրութիւնը աւելի վնաս կը բերէ եւ Հայր Սուրբին եւ Պատրաիարքին: Նուրհան Սրբազան կրնար սորվիլ իր ուսուցիչէն` Եղիշէ Պատրիարքէն, անցեալին անոր ալ եպիսկոպոսութեան ներկայացուցած միաբանները մերժուեցան Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ, Եղիշէ Պատրիարք որոշ ժամանակ համակերպեցաւ սակայն ժամանակը եւ ձեւը գտաւ Վեհափառ Հայրապետի իր իսկ առած որոշումը վերանայիլ տալու:
Երկրորդ հարցը կանոնական բնոյթ ունի, տարիներէ ի վեր Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը կ’աշխատի ընդհանուր օրէնսդրութիւն մը հաստատել մեր ողջ եկեղեցւոյ համար, այս ուղենիշը վերջին երկու մասնակի Թեմական-Պատգամաւորական ժողովներու քննարկման նիւթ եղաւ (այս ժողովներուն մասնակցած են մեր բոլոր առաջնորդները եւ Թեմական աշխարհիկ պատգամաւորները 134 անձ, ինչ որ զայն կը դարձնէ ժողովրդավարական եւ օրինական պատկառելի մարմին մը) եւ ժողովրդավարական ձեւով որոշ բաներ կրկին խմբագրուեցան եւ ամէն մէկ կէտ կամ դրոյթ քուէի դրուելով է որ որդեգրուեցաւ: Այս տարուան Սեպտեմբերի Ժողովին Երուսաղեմի միաբանները որոշ կէտերու վերաբերեալ վերապահում արտայայտեցին եւ ժողովը առիթ տուաւ որպէսզի անոնք մտածէին եւ համաձայնութեան եզր մը գտնուէր եւ ժողովի աւարտին թուեցաւ թէ այդ համաձայնութիւնը եղած էր. սակայն ի զարմանք բոլոր ժողովականներուն` Երուսաղէմէն տեղացած բողոքի կարկուտն էր` Պատրիարքի գրչով: Ինչպէս Միքայէլ Սրբազան բացատրած է իր գրութեան մէջ հարցը շատ յստակ է ինչպէս առաջ, նոյնն է եւ այսօր. այսինքն Երուսաղէմի Հայոց Պատրարքութիւնը մաս կը կազմէ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին Ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ անոր Գահակալը, որուն եւ ենթակայ են եւ Երուսաղէմի եւ Պոլսոյ Պատրիարքութիւնները ի հոգեւորս: Պատրիարքութիւնները ինքնավար են, այսինքն իրենց ներքին գործերուն մէջ ազատ են տնօրինելու ինչ որ հարկ է, սակայն ինքնագլուխ չեն, այսինքն չեն կարող խօսիլ ընդհանուր Հայ Եկեղեցիի անունով կամ ներկայացնել Հայ Եկեղեցին: Եթէ Էջմիածինը խառնուի Երուսաղէմի գործերուն այն կը բխի եւ Սուրբ Յակոբի եւ ընդհանուր Հայ Եկեղեցւոյ շահերէն: Օրինակ մը անցեալէն երբ խնդիրը ներսէն ծագած է, երբ ձեռագիրներու գողութեան հարցը եղաւ, Էջմիածինը կանգնեցաւ պաշտպանելու Սուրբ Յակոբի շահերը. արտաքին միջամտութիւն` երբ Իսարայէլեան բանակը փորձեց Պարոն Տերի Վանքապատկան կալուածը խլել կամ բաժնելով անօգուտ դարձնել, Էջմիածինը իր թեմերով ոտքի կանգնեցաւ պաշտպանելու Սուրբ Յակոբի իրաւունքները:
Եթէ նոյնիսկ դրոյթներ կան այս ուղենիշի մէջ որոնք չեն յարմարիր Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան, Պատրիարքը կարող է այդ հարցերը առանձին քննարկել Ամենայն Հայոց Հայրապետին հետ կամ ներկայացնել Ժողովին, որուն եւ Համանախագահն է ինք: Պատրիարքի նամակը նման քայլի նշոյլ մը իսկ չի թելադրեր: Հարցը Պատրիարքին է, պարտէզ իջած էք պտուղ ուտելո՞ւ թէ պարտիզպանը ծեծելու…
Ինչ կը վերաբերի մեր Առաջնորդին Պատրիարքի կցած ածականին, շատ դիւրին է ոեէ անձ վատաբանել կամ մեղադրել, կարելի է արդեօք մէկ օրինակ բերել անոր նիւթապաշտութիւնը հաստատելու. Հայկազուն Սրբազան իր երկար պաշտօնավարութեան ընթացքին ԱՄՆ Արեւելեան Թեմի մէջ որեւէ ծուխէ նման «որակաւորում» չէ ստացած, երբ կարիքը եղաւ թողուց իր պաշտօնը եւ գնաց ծառայելու Մայր Աթոռ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրին անսալով, առանց հարցնելու թէ Մայր Աթոռը ինչպէս պիտի վարձատրէր զինք, իսկ այսօր որպէս Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց թեմին, շատ աւելի նուազ կը վարձատրուի քան Ֆիլատելֆիա հովիւ եղած ժամանակ, չնայած իր պաշտօնավարած աշխարհագրական ընդարձակ տարածքին եւ բազմազբաղութեանը: Գուցէ Պատրիարքը այլ բաներ գիտէ` կուզէինք լուսաբանուիլ…
Հայկազուն Սրբազան ծառայած է Մայր Աթոռին եւ Վազգէն Ա, եւ Գարեգին Ա եւ կարող է նաեւ ծառայել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, անոր համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է մնայուն Սրբութիւնը, Կաթողիկոսներ ժամանակաւոր պահապաններն են այդ Սրբութեան: Հայկազուն Սրբազանին Եպիսկոպոսութիւն առաջարկուած է եւ Վազգեն Ա Կաթողիկոսէն 1991-ին, եւ Գարեգին Ա Կաթողիկոսէն 1997-ին, եւ Գարեգին Բ Կաթողիկոսէն 2000-ին, եթէ ան փառքէ կամ եպիսկոպոսացաւէ տառապէր այս առիթները չէր փախցներ…
Նուրհան Պատրիարք անխոհեմօրէն այս յոյժ վտանգաւոր եւ անտեղի երկպառակութիւնը ստեղծեց մեր Եկեղեցւոյ մէջ, կ’աղօթենք որ Ան իմաստութիւն եւ խոհեմութիւն ունենայ եւ միջոցներ գտնէ այս շփոթը վերացնելու…
Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը անընդունելի կը համարէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքի նման անհանդուրժողական կեցուածքը, որը միանգամայն պառակտիչ կրնայ ըլլալ, եւ միանալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ անդաստանին մէջ խաղաղութեան կոչով հանդէս եկող շատ հայորդիներու` կ’աղօթէ առ Բարձրեալն Աստուած, որպէսզի կրկին սէր եւ համերաշխութիւն տիրէ Հայրապետական եւ Պատրիարքական աթոռներու միջեւ»:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.