ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:
Մասնավորապես՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։
Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին` նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:
Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն:
Ավագանու որոշման հիման վրա տարածվել է հայտարարություն` նշված տարածքն աճուրդով օտարելու մասին։ Քաղաքացիների կողմից հայտեր չեն ներկայացվել, եւ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող քաղաքաշինության բաժնի 1-ին կարգի 2 մասնագետների հանձնարարել է կազմել աճուրդին մասնակցել ցանկացողների կեղծ հայտեր՝ իր կնոջ և մեկ այլ անձի տվյալներով, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատել փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը՝ աճուրդում հաղթող ճանաչելով իր կնոջը և նրան 900.000 ՀՀ դրամով օտարել 2.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։
Մեկ այլ դրվագում, նույն մեխանիզմով, մատչելի գնով տարածք է օտարվել քաղաքացի Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես՝ փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կազմվել է կեղծ արձանագրություն, ինչը հաստատվել է եւ հաղթող ճանաչված Ս.Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին 295.000 դրամով օտարվել 4.628.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։
Նույն մեխանիզմով՝ 2007 թվականի օգոստոսին հաղթող է ճանաչվել Լարիսա Բարխուդարյանը, ում 1.232.000 դրամով օտարվել է 4.047.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ 2008 թվականին 1.232.000 ՀՀ դրամով քաղաքացի Հարություն Դավթյանին է իրացվել 4.291.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։ Փաստացի տեղի չունեցած աճուրդում հաղթող ճանաչելով՝ նույն՝ 2008 թվականին, 1.763.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը 248.500 դրամով վաճառվել է քաղաքապետի որդուն՝ Ոսկան Ոսկանյանին։
Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, 2004 թվականի փետրվարին հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Գորեր» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն է նշանակել եղբորը, ում հրամանով էլ քաղաքապետի որդին նշանակվել է փոխտնօրեն։
Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել Գորիսի քաղաքապետարանի կազմակերպած պարզեցված ընթացակարգով մրցույթում, որի հետ Գորիսի քաղաքապետարանը կնքել է պայմանագիր՝ 2011թ. նոյեմբերի 25-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում համայնքի կարիքների`փողոցների մայթերի ասֆալբետոնե ծածկի վերականգնման, հեղեղատարների վերջամասերի կառուցման, մայթերի հիմնանորոգման, կանաչապատման, տարածքների բարեկարգման, լուսավորության, ոռոգման և ջրատարի շատրվանի հիմնանորոգման, փողոցների խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և սելավատարին միացման աշխատանքների ձեռք բերման կապալի վերաբերյալ:
Միաժամանակ չի ապահովվել պատշաճ վերահսկողություն եւ շինարարական աշխատանքներում հնարավոր թերությունները քողարկելու դիտավորությամբ չի պատվիրել տեխնիական և հեղինակային հսկողություն՝ խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության`28.04.1998թ. N44 հրամանով հաստատված`«Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման մասին» հրահանգի դրույթները։
Ըստ դրանց՝ «Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից», «Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն`լիցենզավորված, մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով»:
Արդյունքում` 30.11.2011թ., 30.04.2013թ., 06.09.2013թ., 24.09.2013թ., 30.10.2013թ. կազմված կատարողական ակտերում`նախահաշիվ-ծավալաթերթերում, նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառել է էական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.