30-ամյա Գոռ Գևորգյանը, ով 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ՀՀ ստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:
Նախկին ոստիկանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության ավագ լեյտենանտը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը:
Ըստ գործի նյութերի՝ ավագ քննիչն իր վարույթում քննվող` 2014թ. ապրիլի 24-ին Սամվել Հարությունյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Սամվել Հարությունյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները պահպանելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, վերջինիս հետախուզում հայտարարելուց հետո վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ իր պաշտոնեական պարտականությունները չի կատարել:
Մասնավորապես, քրեական գործի նախաքննության հենց առաջին օրերից բազմաթիվ անգամներ գաղտնի հանդիպումներ է ունեցել խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում Սամվել Հարությունյանը խոստովանել է խուլիգանությունն իր կողմից կատարելու, «ՏՈԶ» տեսակի ատրճանակով կրակելու հանգամանքը, մանրամասն պատմել հանցագործության կատարման դրդապատճառների ու հանցագործության մասնակիցների գործողությունների մասին:
Սակայն ավագ քննիչը, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու, նոր ապացույցներ հավաքելու, Սամվել Հարությունյանին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու և հատկապես հանցագործության գործիք հանդիսացող «ՏՈԶ» տեսակի ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների միջոցով օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելու փոխարեն, Սամվել Հարությունյանին մանրամասն տեղեկացրել է նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի տված ցուցումների, ձեռք բերված ապացույցների մասին:
Ավելին, ըստ նախաքննական մարմնի՝ չբացահայտվելու նպատակով հորդորել է մեղադրյալին օգտագործել գաղտնի հեռախոսահամար և իր հետ կապ պահպանել այդ հեռախոսահամարով: Այդ ընթացքում Սամվել Հարությունյանի և մյուսների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու պատրանք ստեղծելու նպատակով 2014թ. մայիսի 5-ին ձևական բնույթ կրող ծանուցագրեր, ապա` բերման ենթարկելու մասին որոշումներ է ուղարկել ոստիկանության Արմավիրի բաժնին:
Ավագ քննիչը 2014թ. մայիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Սամվել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին որոշումներ կայացնելուց հետո` նույն օրը և հաջորդ օրը, կրկին գաղտնի հանդիպումներ է ունեցել արդեն հետախուզման մեջ գտնվող Սամվել Հարությունյանի հետ և տեղեկացրել իր կայացրած հիշյալ որոշումների մասին:
Գոռ Գևորգյանի՝ վերը շարադրված դիտավորյալ գործողությունների արդյունքում, ըստ մեղադրական եզրակացության, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Սամվել Հարությունյանը դիմել է փախուստի, իսկ նրա օգտագործած, հանցագործության գործիք հանդիսացող «ՏՈԶ» տեսակի ատրճանակը չի հայտնաբերվել, որով էականորեն խոչընդոտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը:
Գոռ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
«Փաստինֆո»
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.