2015 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծն ԱԺ քառօրյայում այն էնտուզիազմով չքննադատվեց, ինչպես սովորաբար լինում էր: ՀՀԿ-ն էլ պաշտպանվեց, բայց էլի այն լուրջ փաստարկներով չէ, ինչպես նախկինում ջանում էին: Թվում էր՝ բոլորը կարծում էին, որ «քննադատենք-չքննադատենք, միևնույն է, ՀՀԿ-ականներն անցկացնելու են»: ՀՀԿ-ում էլ, իրենց «կոճակի զորությունը» քաջ գիտակցելով, այլևս չեն փորձում զուր էներգիա վատնել թեթև «քլնգոցներին» հակադարձելու վրա:
ԲՀԿ-ի կողմից բյուջեում թերություններ հայտնաբերելու հիմնական պատասխանատու Միքայել Մելքումյանը, ում ուսերին էր դրված այս բյուջեն քննադատելու հիմնական բեռը, մեզ ասաց, որ բյուջեն մերժելու հիմնավորումը երկու մասից է բաղկացած՝ մասնագիտական, այսինքն՝ ֆինանսատնտեսական և քաղաքական:
Ֆինանսատնտեսական առումով Մելքումյանը բերեց այն հիմնավորումը, որ բյուջեում նախատեսված է ցածր տնտեսական ցուցանիշ՝ 4,1 տոկոս, որն էլ, տարբեր ռիսկերով պայմանավորված, կառավարությունը կկարողանա ապահովել ոչ ամբողջությամբ՝ մոտ 2,5 տոկոսով, իսկ դա, ըստ պատգամավորի, գնաճի արդյունք է լինելու։ Քաղաքականն էլ այն է, որ պետք է իշխանության քաղաքական մենաշնորհը վերանա։
Քննադատություններում ավելի մեղմ լինելն ու Աբրահամյանին խնայելն էլ ԲՀԿ-ական պատգամավորը պայմանավորեց զուտ տակտիկական հանգամանքներով. «Դա տակտիկական հարց է, և դրանք տարբեր նկատառումներով են լինում»։ Իսկ ինչո՞վ է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավը, որ նրան խնայում են, իսկ նախորդին անխնա քննադատում էին. «Ընդամենը ժամանակային, որ նա ապրիլից է աշխատում, էդքան բան։ Այսինքն՝ հլը որ էդ պատասխանատվության մեծ բանը, որ հին սխալները պիտի կարգավորի, չկա»,- ասաց նա:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.