Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում ստորագրել են եռամյա համագործակցության ֆինանսական օժանդակության փաթեթը, որը կազմում է 140-170 միլիոն եվրո: Այդ փաթեթի տրամադրման մասին հայտարարվել էր ամիսներ առաջ, այժմ փաթեթն արդեն ստորագրվում է, ինչը նշանակում է, որ տրված է օժանդակության մեկնարկը: Ընդ որում` խոսքը դրամաշնորհի, ոչ թե վարկի մասին է:
Եթե նախկինում Եվրամիությունը Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելիս խոսում էր ավելին ավելիի դիմաց սկզբունքի մասին, ապա այժմ կարծես թե այլևս այդ սկզբունքի մասին հիշատակումներ չկան, ինչը նշանակում է, որ Եվրամիությունն ուղղակի լիմիտավորել է Հայաստանը: Սա ի պատասխան հայաստանցի այն պաշտոնյաների պնդումների, որոնք սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի դիվանագիտական-քաղաքական խայտառակությունն արդարացնելու, այդ խայտառակության համար իրենց անձնական պատասխանատվությունը քողարկելու համար հայտարարում են, թե Եվրամիության համար Հայաստանն իր կարևորությունը չի կորցրել, շարունակում է մնալ կարևոր, և դրա վկայությունն են համարում նաև վերոհիշյալ ֆինանսավորման ծրագիրը:
Իրականում Եվրամիությունը Հայաստանին չի տալիս առաջընթացի քարտ-բլանշ, չի ասում, որ ավելին անելու դեպքում Հայաստանը կստանա ավելի, ինչն ասվում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում: Այսինքն` Եվրամիությունը Հայաստանի հանդեպ ընդամենը պահում է կապը, շփումը, իսկ ահա առանձնակի հույսեր չի կապում և չունի ավելիի ոչ մի ակնկալիք: Եվ սա, ըստ էության, ապտակ է Հայաստանին, ոչ թե կարևորության վկայություն:
Այն, որ Եվրամիությունը Հայաստանի վրա խաչ չէր քաշելու` ակնհայտ էր հենց սկզբից: Այստեղ առանձնակի դիտողունակություն կամ պայծառատեսություն պետք չէր: Խնդիրն այն է, որ մի բան է գործընկերությունը, մի բան է զարգացման ակնկալիքը, առաջընթացի ակնկալիքը, մեկ այլ բան ընդամենը հարաբերությունների լիմիտավորումն ու կապի պահպանումը: Ինչպե՞ս կարող էր Եվրամիությունն ընդհանրապես խզել Հայաստանի հետ հարաբերությունները, եթե Հայաստանը գտնվում է կարևոր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական կարևոր գոտում, եթե կա Հայաստանի և Թուրքիայի հարց, իսկ Թուրքիան միջազգային քաղաքականության մեջ կարևոր սուբյեկտներից մեկն է, որի հանդեպ էլ Հայկական հարցն է կարևոր գործիքներից կամ մահակներից մեկը, երբ կա ղարաբաղյան հարց:
Ինչպե՞ս կարող էր Եվրամիությունը, Արևմուտքը Հայաստանի վրա ընդհանրապես խաչ քաշել և կողպեք կախել: Իհարկե` չէր կարող, և իհարկե` հարաբերությունների ինչ-որ բարակ անոթ պահպանվելու էր: Սակայն այստեղ, ըստ էության, շահագործվում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Այսինքն` սպառվում է Հայաստանի ներքին էներգիան, և այդ սպառումը կշարունակվի այնքան, մինչև կսպառվի Հայաստանը: Ասել է թե` Եվրոպան այլևս Հայաստանին տալու բան չի տեսնում, Հայաստանի սուբյեկտության ամրացման գործում սեփական անելիք ներկայումս գոնե չի տեսնում, դա համարում է ավելորդ և Հայաստանին չի հորդորում, չի մոտիվացնում ավելին անելու ակնկալիքով՝ ավելին տալու խոստման դիմաց: Այսինքն` եվրոպացիները այլևս նույնիսկ Հայաստանի իշխանությունների բնազդն են անտեսում և չեն փորձում նրանց շատ փողերով մոտիվացնել:
Առնվազն քաղաքական անմեղսունակության վկայություն է այս իրավիճակը դիտարկել և հասարակությանը ներկայացնել որպես Հայաստանի հանդեպ Եվրամիության մեծ ուշադրության վկայություն, Եվրամիության համար Հայաստանի գործընկերային կարևորության հաստատում: Հակառակը` այս իրավիճակը հաստատում է, որ Հայաստանը կորցրել է այդ կարևորությունը, և Եվրամիությունը գոնե այսօր հույս չի տալիս, որ այն կարող է վերականգնվել մոտ ապագայում:
Սա, իհարկե, չի կարող ուրախացնել: Հայաստանի իշխանություններն, իհարկե, թքած ունեն այդ իրավիճակի վրա, նրանց համար 140-170 միլիոնն էլ գտած բան է, որի հույսն էլ երևի թե չունեին: Սակայն այդ իրավիճակի վրա չի կարող թքած ունենալ այն սուբյեկտը, որի համար Հայաստանի շահը, անվտանգությունը, զարգացման հեռանկարն ու ինքնիշխանության հեռանկարը կարևոր են, որի համար Հայաստանին Եվրամիությունից լոկ ֆինանսական հոսքերը չէ, որ պետք էին, այլ պետք էր քաղաքական կապը, գործընկերային բովանդակությունը տարբեր ոլորտներում և այդ ամենի արժեքային-ինստիտուցիոնալ արտացոլումը հայաստանյան կյանքում:
Այդ իմաստով մտահոգիչ է, որ Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ իր հիմնական ծրագրային գործընկեր դիտարկել ՀՀ իշխանություններին, ոչ թե հասարակությանը: Այստեղ, իհարկե, եվրոպացի բարեկամները և գործընկերները կասեն, թե իշխանություններ իրենք, օրինակ, տեսնում են՝ լավ թե վատ, ահա նրանք կայացրել են Եվրասիական միություն գնալու որոշում, և ոչ ոք, ոչ ոք չի խանգարել նրանց: Ուր է հասարակությունը, չենք տեսնում` արդարացիորեն կասի Եվրամիությունը: Սակայն, մյուս կողմից, Եվրամիությունը եվրոպական հասարակություններին է՞լ չի տեսնում: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող է եվրոպական հասարակությունների՝ հարկատուների գումարների տնօրինման հարցում կրկնվել նույն ռազմավարական սխալը՝ գործընկերոջ սխալ ընտրությունը, ինչը, ի վերջո, հանգեցնում է ծախսվող գումարների անարդյունավետության:
Այսինքն` պատասխանատվությունն ու առաքելությունն այստեղ երկուստեք է՝ Հայաստանի հասարակությունը պետք է, իհարկե, կարողանա Եվրամիությանը ներկայացնել իր գործընկերային սուբյեկտության կարողունակությունը, սակայն Եվրամիությունն էլ պետք է ընդառաջ քայլ կատարի և ներկայանա նոր ռազմավարության առաջարկներով, ինչը կարող է օգնող գործոն հանդիսանալ հասարակության ինքնադրսևորման հարցում: Հարցը, բնականաբար, հանգում է հետևյալին՝ դա պե՞տք է Եվրամիությանը, թե՞ ոչ: Անկասկած պետք է, քանի որ ներկայիս տարածաշրջանում լուծվում են հենց Եվրամիության անվտանգության և ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: Հետևաբար` այդ տարածաշրջանում թեկուզ ժամանակավոր իներտությունը կարող է ճակատագրական լինել: Իսկ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը ներկայումս հավասարազոր է հենց ժամանակավոր իներտության:
1in.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.