Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի մասնակցությամբ այսօր կնքվեց հուշագիր՝ հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի վերաբերյալ, որը որակի վերահսկման համագործակցություն է ենթադրում:
«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն իրականացրել է հայոց լեզվի բացատրական և թարգմանչական 10 օտար լեզուներով առցանց բառարանների մշակում (www.translator.am): Այդ հարցում որոշակի օժանդակություն են ցուցաբերել նաև ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀՊՃՀ-ն։ Ու քանի որ նշված համակարգն իր չափերով ամենածավալունն է և կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման գործում, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտել Լեզվի պետական տեսչության կողմից։ Համակարգը մշակող խումբը կամովին այս գործառույթը հանձնում է Լեզվի պետական տեսչությանը։
«Այս ծրագիրը հայրենասիրության, հայապահպանության նպատակ ունի, և հուսով եմ, որ այս միգրացիոն երևույթների պարագայում, ովքեր ուզում են պահպանել իրենց մայրենի լեզուն, այս ծրագիրը կարող է բավական օգտակար լինել»,- հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Սերգո Երիցյանը:
Լեզվի պետական տեսչության պետն ասաց, թե եթե չմտածենք այսպիսի շտեմարաններ ունենալու և դրանք հարստացնելու մասին, ապա վաղը մյուս օրը խնդիր կունենանք ոչ միայն արևմտահայերենի, այլ նաև ընդհանրապես մայրենի լեզվի պահպանման հետ:
ՀՊՃՀ դասախոս, պրոֆեսոր Էդիկ Մանուկյանն էլ իր հերթին ասաց, թե մեր ազգաբնակչության 80 տոկոսը հայերեն չի խոսում, նրանց մի մասը գնում է երկրից, երեխաներին էլ տանում են իրենց հետ, և այդ երեխաները օտար երկրում մոռանում են իրենց մայրենի լեզուն:
«Այս շտեմարանը հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր մոտ ունենալ մայրենի լեզուն: Բառարանների նոր տեխնոլոգիա ենք մշակել, և այս տեխնոլոգիայի միջոցով յուրաքանչյուր տառ և հնչյուն ուղեկցվում է ձայնային հնչեղությամբ: Սա նաև յուրօրինակ այբբենարան է»,-ասաց Էդիկ Մանուկյանը՝ շարունակելով, թե 94 000 հոմանիշ կա ընդգրկված շտեմարանում:
Էդիկ Մանուկյանն ասաց նաև, թե թարգմանված յուրաքանչյուր բառ համաձայնեցված է լեզվի պետական տեսչության հետ:
tert.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.